ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԾԵ (ԼԲ)
       Դ. 2-4
       1 Իսկ Կային զերկիր գործէր զանիծեալ եւ զանզգայս նման իւրոյ անզգայութեանն եւ անմտութեանն։ 2 Իսկ անմեղն անմեղաց հովիւ, զի ուսցին անմեղ մարդիկք եւ լինիցին անմեղա'ց մարդկան իշխանք, որ է Աստուծոյ սիրելի եւ մարդկան աւգտակարք ։
       3 Եւ եղեւ յետ աւուրց եբեր Կային պատարագ . էած եւ Հաբել ` յանդրանկաց եւ ի պարարտաց 3-4) խրատ ետուն ծնաւղքն, զի նոքա մեղան եւ ելին ի դրախտէն, թե դուք, ասէ , անմեղ մնայք եւ մատուցանէք նուէր Աստուծոյ ի վաստակոց ձերոց` առնու զձեզ Աստուած ի դրախտն։
       4 Հաբելի խաշինքն Գ (3). ամսով յառաջ ծնան քան զհասումն արտորայիցն Կայինի. եւ Հաբել մնաց նմա։ 5 Եւ նա ոչ ի ժամանակի հասմանն , այլ յետ աւուրց, եւ ոչ զընտիրն, այլ զկոխեալն ի գազանաց եւ զխորշակահարն բերեալ մատուցանէր Աստուծոյ։ 6 Իսկ Հաբել ո'չ յետ աւուրց եւ ոչ ի վատացն խաշանց, այլ յանդրանկաց ե ւ ի պարարտաց նոցա, գիտելով զմեծութիւն Աստուծոյ` զբաժին նորա ազնիւ բերէր, զնուազն իւր թողեալ ։