ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
       Ա. 4 «Զի առանց հողոյ… հրոյ` երե ւումն». տե'ս եւ հմմտ. «Պղատոնի առ Տիմէոս` Սակս բնութեան» «Պղատոնի իմաստասիրի տրամախօսութիւնք` Եւթիփռոն, Պաշտպանութիւն Սոկրատայ եւ Տիմէոս», աշխատ. հ. Արսէն վրդ. Սուքրեանի, Վենետիկ, 1877, էջ 94։
       Ա. 5 «Երկիր ծանր գոլով հրոյն կայա ցաւ» հմմտ. «Փիլոնի այնոցիկ որ ի Լինելութեանն խնդրոց եւ լուծմանց» «Փիլոնի Եբրայեցւոյ բանք երեք չեւ ի լոյս ընծայեալք», աշխատ. հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1822, էջ 85։
       Ա. 6a բառս առկայ է` Փիլոն, էջ 86։
       Ա. 9 Հատուածը DE-ում առկայ է «Այլ» անունով, F-ում վերագրւում է ե'ւ Եփրեմին, ե'ւ Եղիշէին։ G-ում այն բացակայում է։
       Ա. 10-12 Հատուածս ABDE-ում Եղիշէի անունով է։ G-ում Եղիշէի անունով է միայն «Քանզի… Մովսէս» (10) սկզբնահատուածը։ F-ում առհասարակ այն բացակայում է։
       Բ. 1 Հատուածս չիք ADEF-ում։
       Գ. 1, 2, 3, 4 ենթահատուածները Եղիշէի անունով են համապատասխանաբար E, D, G ձեռագրերում։ Ամբողջ հատուածը Եփրեմի անունով է A-ում։ Համաձայն D-ի հատուածի` Եփրեմի մասը Բարսեղի անունով է։
       Դ. Ամբողջ հատուածս ACH-ում Եղիշէի անունով է։ Մինչդեռ G, D, E ձեռագրերում Եղիշէի անունով են համապատասխանաբար 8-ից, 9-ից եւ 11-ից սկսուող ենթահատուածները միայն։ Ե 1A շարունակութիւնը Եփրեմի անունով է։
       Ե. Ամբողջ հատուածս ABCEGH-ում Եղիշէի անունով է, D-ում` Գրիգոր Աստուածաբանի։
       Զ. Ամբողջ հատուածս BGH-ում Եղիշէի անունով է։ 1 հատուածով վերջանում են G ձեռագրի մէջ առկայ Եղիշէի հատուածները։
       Է. Ամբողջ հատուածս EH-ում Եղիշէի անունով է, մինչդեռ A-ում` Բարսեղի։ Այն բացակայում է F-ում։
       Ը. 1-6 ենթահատուածս Եղիշէի անունով է միայն D-ում։ Այն Բարսեղին է վերագ րուած A-ում, մինչդեռ E-ում բերուած է «Այլ»-ի ներքոյ։ Լ. Խաչիկեանը հատուածիս վրայ մատիտով արձանագրել է. «Բարսեղ Վեցօրեայք» (տե'ս Լ. Խաչիկեան, Եղիշէի Արարածոց մեկնութիւնը, էջ 43)։ Սակայն որոնումներս ցոյց տուեցին, որ այն բացակայում է Բարսեղ Կեսարացու նշանաւոր երկում։ 9-15 ենթահատուածը Եղիշէի անունով է AEH ձեռագրերում։ 16-19 ենթահատուածը E-ում «Այլ» անուան տակ է։
       Թ. Այս հատուածի մի մասը` 6-7, ըստ B-ի Եղիշէինն է։ Համաձայն D-ի ամբողջ հատուածը Եղիշէինն է։ 1 հատուածն (a-ից), ըստ A-ի Բարսեղինն է, 2-3-5 հատուածները AH-ում բերուած են «Այլ» անուան ներքոյ։ 8-13 հատուածը բացակայում է H-ում։
       Ժ. Հատուածս Եղիշէի անունով է ADEFH ձեռագրերում։ 3 հատուածը F-ում Գրիգորի անու նով։
       4-6 ենթահատուածը ADE ձեռագրերում առկայ է Եղիշէի անուամբ, մինչդեռ H-ում` «Այլ», F-ում «Գրիգոր» անունների ներքոյ։
       ԺԱ. Հատուածս Եղիշէի անունով է ABDH ձեռագրերում, ընդ որում 1-4 ենթահատուածը Եղիշէի անունով է միայն D-ում, 3-4 ենթահատուածը բացակայում է H-ում, 6-11 ենթահատուածը Եղիշէի անունով է միայն AB ձեռագրերում, 11-ը ABDE ձեռագրերում, 12-ը` Եղիշէի անունով է միայն H-ում, իսկ 19-ը` CDEH ձեռագրերում։
       ԺԲ. Ամբողջ հատուածս A-ում «Յոհ[ան]» անուան տակ, իսկ H-ում` միայն 1 ենթահատուածը մինչեւ Ամբողջ հատուածը չիք F-ում։
       ԺԳ. Հատուածս բացակայում է F ձեռագրում։
       ԺԴ. Հատուածս բացակայում է F-ում։ A-ում 1-7 ենթահատուածը վերագրուած է Գրիգորին, իսկ 8-13-ը` Պիսիդէսին։ H-ում հատուածը սկսւում է «Եւ զամենայն շունչ զեռնոց, զոր հանին ջուրք ըստ ազգի» բառերով։ 6-ից սկսուող հատուածը H-ում առկայ է Բարսեղի անունով։ 7 հատուածի (a-b) դիմաց Լ. Խաչիկեանը արձանագրել է. «Փիլոն, 155»։
       ԺԵ. Հատուածս, որ ABEH-ում Եղիշէի անունով է, բացակայում է CDF ձեռագրերում։ Ընդ որում BH-ում Եղիշէի անունով է 3-ից, E-ում` 4-ից (b-ից), իսկ FH-ում` 3-ից (a-ից)։ Վերջին ենթահատուածի մասին Լ. Խաչիկեանը ծանուցում է. «Թւում է անպատճառ Եղիշէինն է»։ Բայց յետոյ, վերանայելով կարծիքը, ենթահատուածիս Եղիշէին պատկանելը համարում «անհաւանական»։
       ԺԶ. Հատուածս A-ում կազմում է Պիսիդէսի շարունակութիւնը, իսկ 6-ից արձանագրուած է Նիւս[ացու] անունով։
       ԺԷ. Հատուածս առկայ է ABDEH ձեռագրերում եւ բացակայում է C-ում։ Եթէ 4-ից շարունակուող հատուածը (a-ից) A-ում Նիւսացու անունով է, ապա E-ում` Եղիշէի։
       ԺԸ. Հատուածս առկայ է ACDE ձեռագրերում, ըստ որում 1, 2 ենթահատուածը D-ում, 3-ը C-ում վերագրուած է Եղիշէին, մինչդեռ ամբողջ հատուածը F-ում «Յոհ[աննու]» անունով է։ AE ձեռագրերում հատուածիս յաջորդող հատուածը վերագրուած է Վարդանին. «Եւ զդրախտն ուստի գիտէր… եւ ամենայն սողնոց, որք սողին»։
       ԺԹ. Հատուածս Եղիշէի անունով առկայ է AEH-ում, իսկ B-ում` Յոհ[աննու]։ Այն բացակայում է CDF ձեռագրերում։
       Ի. Հատուածս Եղիշէի անունով առկայ է ABDEH ձեռագրերում եւ բացակայում CF-ում։
       ԻԱ. Հատուածիս 1-5 ենթահատուածը (մինչեւ a) A-ում Եղիշէի անունով, ամբողջ հատուածը E-ում Փիլոնի անունով, 2-3-ը B-ում նոյնպէս Փիլոնի անունով։ 4-5-ը դարձեալ Փիլոնի անունով է BD-ում եւ Եփրեմի անունով H ձեռագրում, մինչդեռ C-ում` Եղիշէի անունով, ըստ որում 5-ը ենթահատուածը (b-c) առկայ է միայն C-ում։
       ԻԲ. Ինչպէս երեւում է, Խաչիկեանը թէաբար է վերագրել Եղիշէին։ Սակայն եթէ ի մտի ունենանք Եղիշէի լեզուամտածողութեանն ու ոճին յատուկ «հացանալ» (Մեկնութիւն Հայր մերի. տե'ս Ս. Եղիշէի մատենագրութիւնք, Վենետիկ, 1859, էջ 204), «արիւնանալ», «առաքինանալ» (Մեկն. Արարածոց. Թ. 3) «բու նել» . 24) «որովայնա ցոյց» . 14), «բերանա ցոյց» . 14) եւ նման ձեւերի հետ «նիւթանալ», «բանանալ» (գոյականի եւ ածականի բայացում) ակնյայտ նմանութիւնը, ապա կարելի է այս վերագրումն արդարացնել։
       ԻԳ. 1-6 ենթահատուածս Եղիշէի անունով է ABE ձեռագրերում, եւ բացակայում է H ձեռագրում։ CDFH ձեռագրերում այն սկսւում է 7-ից։ 8 ենթահատուածը (a-ից) Փիլոնի անունով է DH ձեռագրերում։
       ԻԴ. Հատուածս, որ DE ձեռագրերում Եղիշէի անունով է, A-ում Փիլոնի անունով է, ըստ որում E ձեռագրում այն սկսւում է 3-ից։ Հատուածի համար Լ. Խաչիկեանը ծանուցում է. «հաւանաբար Փիլոն»։
       ԻԵ. 1 Մի քանի բառ անընթեռնելի է։ Ամբողջ հատուածը առկայ է H ձեռագրում։ Հատուածիս 2 ենթահատուածի (մինչեւ b) համար Լ. Խաչիկեանը նշում է, թէ A-ում Փիլոնին վերագրուած հատուածի հետ շարահիւսուած այս (a-ից) հատուածը (որ D-ում Փիլոնի անունով է) համաձայն C-ի պատկանում է Եղիշէին։ Ըստ որում 2 ենթահատուածը (մինչեւ b) F-ում առկայ են Եղիշէի անունով։
       ԻԶ. Հատուածս առկայ է ADH ձեռագրերում։ D-ն հատուածը սկսում է 1-ից։ A-ում բացակայում է 2-ը։
       ԻԷ. Հատուածս առկայ է ADEH ձեռագրերում։
       ԻԸ. Հատուածս առկայ է ACF ձեռագրերում, ըստ որում A ձեռագրում մի մասը Փիլոնի, միւսը` Նիւսացու անունով, մինչդեռ CF-ում այն Եղիշէի անունով է։
       ԻԹ. Հատուածի 1 ենթահատուածը (մինչեւ a) առկայ է միայն E-ում, 1-2-ը (b-ից)` միայն ABC ձեռագրերում, մինչդեռ D-ում առկայ է միայն 2 ենթահատուածը։ 1-2 ենթահատուածը (b-ից) C-ում առկայ է Եղիշէի անունով։
       Լ. Հատուածն առկայ է ABCDEFH ձեռագրերում։
       ԼԱ. Հատուածն առկայ է AH ձեռագրերում։
       ԼԲ. Հատուածս առկայ է ACDHFG ձեռագրերում։ D-ում 2-5 ենթահատուածը Եղիշէի անունով է։ 3-4 ենթահատուածի դիմաց Խաչիկեանը նշում է. «Փիլոն, էջ 16»։ FG ձեռագրերը Եղի շէին են վերագրում նաեւ շարունակութիւնը, որ ըստ AD-ի Վարդանինն է, իսկ համաձայն H-ի` «այլ». Այլ եւ հաղորդս կամեցաւ առնել բարերարն իւրում արարչութեանն` զմարդն, որպէս եւ նմանութեանն. եւ անուանս կոչել տա կենդանեացն։ Այլ զի եւ ետ նմա զամենայն շնորհս փչմամբն. աստ զքահանայական զպատիւն յայտ առնէ, որպէս եւ աստ քահանայքն յաւացանէն դնեն անուանս։ Այլ եւ ասեն իմաստունքն յունաց զխոհականութիւն գոլ բանաւորութիւն. եւ զանուանագիտութիւնն խաւսողութիւն, իսկ զձայնաւորութիւնն` ծանաւթութիւն լսելեաց մարդոյ եւ անասնոյ։
       ԼԳ. Հատուածն առկայ է ABCDEFG ձեռագրերում, ըստ որում հատուածս D-ում վերագրուած է Վարդանին, 6-ից BF ձեռագրերում արձանագրուած է «այլ», 7-ից A ձեռագրում` Եղիշէի, իսկ 1 ենթահատուածը F ձեռագրում` «Յովհ[աննէսի] անունով։ 4 ենթահատուածի համար Խաչիկեանը լուսանցքում արձանագրում է. Եղիշէ, Պատմութիւն. «մեծ է տեսաւորութիւն մտաց քան զմարմնոյ». էջ 23։
       ԼԴ. Հատուածս որ բացակայում է F-ում, CF ձեռագրերում վերագրուած է Եղիշէին։ A-ում նախորդ հատուածին յաջորդող ենթահատուածները արձանագրուած են «Փիլոն», «Փիլոն», «Վարդան» հեղինականիշ անունների յաջորդականութեամբ։ H ձեռագրում 1-2 ենթահատուածը վերագրուած է Փիլոնին, որի վերաբերեալ Խաչիկեանը լուսանցքում նշում է. «Փիլ[ոն], էջ 16-17», 3-4 ենթահատուածի համար` «Փիլ[ոն]», էջ 15։10, 19-20 ենթահատուածները C-ում, եւ H-ում համապատասխանաբար վերագրուած են Եղիշէին։ Այս հատուածին յաջորդող հատուածը, որ բացակայում է E-ում, A ձեռագրում վերագրուած է Փիլոնին. B գրչագրում` Եղիշէին. «B որ առ Ադամ էած իբրեւ առ իշխան եւ գլխաւոր։ Եւ տեսեալ Ադամայ զգեղաղեշ պատկերն… մարմին եմք մարմնոյ նորա եւ ոսկր յոսկերաց նորա»։
       ԼԵ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում A-ում «Փիլոն, Եփրեմ, Եփրեմ, Յոհաննէս, Եփրեմ» հեղինակային յաջորդականութեամբ ներկայացող շարունակութիւնը CD ձեռագրերում վերագրուած է նոյնպէս Եղիշէին։ E ձեռագրում Եղիշէին է վերագրուած մինչեւ «Յոհ. » (ըստ A-ի) կամ մինչեւ «Եփր. » (ըստ E-ի) հատուածը, իսկ F ձեռագրում հատուածս Եղիշէի անունով է մինչեւ Գրիգոր Աստուածաբանի անուամբ «մերկ պարզամտութեամբ կենաւք անարուեստիւք…» սկսուածքով հատուածը։ 2 ենթահատուածի դիմաց լուսանցքում Խաչիկեանը նշում է. «Փիլ[ոն], 21», իսկ 8-ի դիմաց` «Փիլ[ոն], 19»։
       ԼԶ. Հատուածս բացակայում է EFH ձեռագրերում։ C-ում հատուածս արձանագրուած է Եղիշէի անունով։
       ԼԷ. Հատուածս բացակայում է EFH ձեռագրերում։ C-ում այն արձանագրուած է Եղիշէի անունով։ G ձեռագրում հատուածս սկսւում է մի քանի տող վերեւից, այն է` «Յայտ արար թէ ամենայն կենդանիք եւ գազանք չեն անմասն ի բանական հնարից, բնականաբար ունելով առ իւրեանց փրկութիւնն եւ աւգտակարն։ Եւ աւձն աւելի ոչ ունէր յառաջ իմաստ, այլ յետոյ կոչեցաւ խորամանկ, զի անաւթ եղեւ չարին…»։ «Յայտ արար, թէ ամենայն կենդանիք` փրկութիւնն եւ աւգտակարն» հատուածի դիմաց Խաչիկեանը նշում է. «Փիլ[ոն] Յ[ա]ղ[ագս]բան ունել [եւ անասուն կենդանեացդ]»։ B-ում հատուածը սկսւում է 2-ից, D-ում` 4-ից, C-ում` 6-ից։
       ԼԸ. Հատուածս բացակայում է E ձեռագրում։ D-ում Եղիշէին է վերագրուած 2, 5, ենթահատուածը, H-ում` 2-3 ենթահատուածը, F-ում` 4-5-ը։ B-ում առկայ 5 ենթահատուածը չի վերագրուած Եղիշէին։ CF-ը Եղիշէին է վերագրում նաեւ A-ում «Յոհ»-ին վերագրուած հատուածը. «Իսկ զասելն` մի' հուպ լինիցիք ինքն յաւել եւ ոչ թէ Աստուած ասաց իւրն ի դատապարտութիւն… [ը]` մատուցանէ նմա դեղ մահու//…[F]` ոչ բանական ոք, այլ չար գազան եղեւ»։ ԼԷ-ԼԸ հատուածների միջնամասում ընկած համաձայն A-ի Եփրեմին պատկանող հատուածը նմանապէս ըստ C-ի Եղիշէինն է։
       ԼԹ. Հատուածիս 1 ենթահատուածը առկայ է H ձեռագրում եւ բացակայում միւս ձեռագրերում։ 3-11 ենթահատուածը A-ում «Յոհ»-ի, իսկ C-ում Եղիշէի անունով է. մինչդեռ F-ում այն առհասարակ բացակայում է։
       Խ. C-ում այս եւ յաջորդ հատուածը, ինչպէս նաեւ սրանց մեջ ընկնող «Յոհ» հատուածը վերագրուած էՆիւս[ացուն]։ Հատուածս բացակայում է BD ձեռագրերում։ AF-ում հատուածը սկսւում է 3-ից, ըստ որում A-ում` Եղիշէի, իսկ E-ում (ամբողջ հատուածը) Վարդանի անունով։
       ԽԱ. Հատուածս բացակայում է C-ում։ Այն առկայ է ABDEFH ձեռագրերում, ըստ որում H-ում այն Եղիշէի անունով է։ 3-4 ենթահատուածը առկայ է նաեւ BD ձեռագրերում։ 5-ից յետոյ E-ն շարունակում է մինչեւ յաջորդ հատուած (որ A-ում արձանագրուած է Յովհ. անունով). «Իսկ որք ասեն թէ ծառն եղեւ պատճառք բանալոյ աչացն, գիտելոյ զբարի եւ զչար, յոյժ սխալական է, զի թե անասունք կենդանիք (H կենդանիքդ) գիտեն զիւրեանց աւգուտն ընդրել, բանականքն զիա՞րդ ոչ գիտէին զբարին եւ զչար, եթէ լսեն բարի է, չլսեն` չար, սակայն թիւրեցին զկամս (E զկեանս) իւրեանց ինքնայաւժար մինչ, փորձիւ (H գորձիւ) ու սան։ Եւ կարեցին տերեւս թզենոյ եւ արարին իւրեանց սփածանելիս, եւ թաքեան Ադամ եւ կին իւր ի մէջ ծառոց դրախտին (7-8)։
       ԽԲ. Հատուածս առկայ է ABDEH ձեռագրերում եւ բացակայում CF-ում։ 7 ենթահատուածը D ձեռագրում է։
       ԽԳ. Հատուածս առկայ է ABCDEH ձեռագրերում եւ բացակայում է F-ում։ C ձեռագրում այն Եղիշէի անունով է եւ սկսւում է մի քանի տող վերեւից. «… առ Աբրաամաւ եւ Իսահակաւ, զի երդուան եւ հակառակեցան, եւ յապահովեցան մարդիկն առ ջրհորաւքն, այնպէս կոչեցան։ // Եւ որպէս վասն Ագարայ…»։ DEH ձեռագրերում հատուածը սկսւում է 3-ից (a-ից)։ EH ձեռագրերում 3-5 ենթահատուածը Եղիշէի անունով է, մինչդեռ 6-7-ը H-ում եւ 7-ը CD ձեռագրերում Եփրեմի անունով են։
       ԽԴ. Հատուածս B ձեռագրում կցուած լինելով Փիլոնի հատուածին, չի վերագրուած Եղիշէին։ Սրա մասին Խաչիկեանը ծանուցում է «Փիլոնի մօտ չկայ»։ C ձեռագրում Հատուածս վերագրուած է Եփրեմին։ 1 ենթահատուածը առկայ է միայն H ձեռագրում, իսկ 2-6-ը` ADF ձեռագրերում, ուր առկայ է Եղիշէի անունով, մինչդեռ E-ում` Փիլոնի։
       ԽԵ. Հատուածս H ձեռագրում շարունակութիւնն է նախորդ հատուածի։ ABCDF ձեռագրերում նմանապէս այն շարունակութիւնն է նախորդի, ըստ որում համաձայն A-ի վերագրուած է Փիլոնին, ըստ C-ի` Եփրեմին։ E ձեռագրում հատուածը սկսւում է այստեղից։
       ԽԶ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում այն Եղիշէի անունով է AB ձեռագրերում ու Եփրեմի` C ձեռագրում։ 2a բառի վրայ Խաչիկեանի նշումը. «Փիլ[ոն] 28»։ 4 ենթահատուածի դիմաց լուսանցքում Խաչիկեանի նշու մը. «Փիլ. 30»։
       ԽԷ. Հատուածս բացակայում է F ձեռագրում։ C-ում 3 ենթահատուածը առկայ է «Յոհ»-ի անունով։
       ԽԸ. Հատուածս բացակայում է F ձեռագրում։ Այն առկայ է ACEH ձեռագրերում, ըստ որում 1 (a-b) ենթահատուածը բացակայում է AE ձեռագրերում, իսկ C-ում հատուածը սկսւում է a-ից։ 1-3 Հատուածը Խաչիկեանն իբրեւ Եղիշէի հեղինակութիւն է ներկայացնում հարցական նշանով։
       ԽԹ. Նախորդ եւ այս հատուածի միջեւ A ձեռագրում առկայ Փիլոնի անունով «հատուածիկն» ըստ C-ի նոյնպէս Եղիշէինն է. «Ադամ միտք եւ կինն` զգայութիւն, եւ աւձն ցանկութիւն, որ եւ բնաւորեալ է C` միտք առնուլ A` ի զգայութեանց եւ զգայութիւն խաբիլ ի ցանկութեանց, եւ ցանկութիւն խոտորիլ ի սատանայէ»։ Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում E ձեռագրում այն Փիլոնի անունով է (1-5 ենթահատուած), H-ում այն սկսւում է 2-ից, իսկ 16-ից ABCDE ձեռագրերում` Եղիշէի անունով, 9-ից B-ում, 12-ից եւ 14-ից A-ում։ 29-31 (b) ենթահատուածի դիմաց լուսանցքում Խաչիկեանի նշումը. «Փիլ[ոն] 1, 127»։ 35-ից C-ում իբրեւ հեղինակ նշուած է «այլ»։ D ձեռագրում հատուածը հասնում է մինչեւ c, իսկ F-ում` մինչեւ 36։ Այստեղից E-ում շարունակութիւնը պատկանում է նոյնպէս Եղիշէին, որով նախորդ հատուածը ձուլւում է յաջորդին։ 81-ից H-ում իբրեւ հեղինակ արձանագրուած է «այլ»։ D ձեռագրում (82-ից) Եղիշէին վերագրուող հատուածը, ինչպէս նշում է Խաչիկեանը սկսւում է մի փոքր վերեւից (A, թ. 31բ սիւնակ //, տող 11)։ 10 ենթահատուածի աստուածաբանական աղբիւրը Փիլոնի Ծննդոց մեկնութիւնն է (տե'ս «Փիլոնի Եբրայեցւոյ Մնացորդաց ի Հայս…», Վենետիկ, 1826, էջ 25-26)։ Այն օգտագործւում է նաեւ Անանիա Սանահնեցու Հակաճառութեան մէջ. Յ. Քեոսէեան, Աստուածաբանական բնագրեր, Ուսումնասիրութիւններ, Ա, Անանիա Սանահնեցի, Ս. Էջմիածին, 2000, էջ 238։
       Ծ. Հատուածս առկայ է ABCDFH ձեռագրերում, ըստ որում 1-ի a-b ենթահատուածը H-ում, c-e ենթահատուածը BCD ձեռագրերում առկայ է Վան[ականի] անունով, մինչդեռ 1, 5 ենթահատուածները F-ում վերագրուած են Վարդանին։ 3-5 (d-e) ենթահատուածի համար իբրեւ հեղի նակ H-ում արձանագրուած է «այլ»։ AEF ձեռագրերում Ս. Գրիգոր Աստուածաբանին վերագրուած հատուածի մի մասը (6-7) BCD ձեռագրերում վերագրուած է Եղիշէին։ Սակայն C-ն հատուածս (6-7) ոչ միայն վերագրում է Եղիշէին, այլեւ այն շարունակում մինչեւ ԻԸ հատուածը (8)։ Մինչդեռ այս վերջին ենթահատուածը A ձեռագրում վերագրուած է Վարդանին։
       ԾԱ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում 1-6a ենթահատուածը Եղիշէի անունով է միայն BCDE-ում, 6a-7 ենթահատուածը BCDEF ձեռագրերում վերագրուած է Փիլոնին, իսկ 6b-7, 7c-d ենթահատուածները BC-ում եւ H-ում համապատասխանաբար` Եփրեմին։
       ԾԲ. Հատուածս բացակայում է F ձեռագրում։ 1-2a ենթահատուածը E-ում վերագրուած է Գրիգոր Աստուածաբանին։ BDH ձեռագրերում հատուածս սկսւում է 3-ից, ըստ որում D-ում այն Եղիշէի անունով է 8-ից մինչեւ 24d-ն, որից յետոյ` Եփրեմի։ EH-ում Եղիշէի անունով է 6-16b ենթահատուածը։ Մինչդեռ 17-21c ենթահատուածը BCEH ձեռագրերում վերագրուած է Աթանասին, իսկ 21c-25e ենթահատուածը BCH-ում` Եփրեմին, որի անունով է E-ում 24-25e ենթահատուածը։ Ենթահատուածի մօտ լուսանցքում Խաչիկեանը արձանագրել է. «Եզնիկ»։ Այստեղ պատմուող զրոյցը առկայ է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ում, այդ մասին ակնարկւում է նաեւ Գրիգոր Լուսաւորչին վերագրուած «Հարցում» եւ Վահրամ Րաբունու «Հարցմունք եւ պատասխանիք ի գիրս Ծննդոց» երկերում (տե'ս Լ. Խաչիկեան, Գրիգոր Պարթեւին վերագրուած «Հարցումը» որպէս հայ մատենագրութեան երախայրիք, «Բանբեր Մատենադարանի», թիւ 7, էջ 327)։
       ԾԳ. Հատուածս առկայ է ACDEFH ձեռագրերում, ըստ որում 1-7a ենթահատուածը C-ում վերագրուած է Վանականին, 7c-d-ն ներկայացուած է «այլ»-ի տակ։ 7b-d ենթահատուածը որ բացակայում է F-ում, E-ում վերագրւում է Վարդանին, H-ում ներկայացուած է «այլ»-ի տակ։ 9-11e ենթահատուածը CH-ում Եղիշէի անունով է, իսկ F-ում` Վարդանի։
       ԾԴ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում է, ըստ որում 2-3 ենթահատուածը, որ գտնւում է ԾԴ եւ ԾԵ հատուածների միջեւ AH ձեռագրերում վերագրւում է Փիլոնին, իսկ D-ում` Եղիշէին։
       ԾԵ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում F-ում Փիլոնի անունով։ 3-6 ենթահատուածը H-ում Եփրեմի անունով է 4-6 ենթահատուածը E-ում նոյնպէս Եփրեմի անունով է։
       ԾԶ. Հատուածս առկայ է ABCDEF ձեռագրերում, ըստ որում ACEF ձեռագրերում այն Եղիշէի անունով է, D-ում` Եփրեմի։ Ստորին լուսանցքում Խաչիկեանը ծանուցում է «H. 56բ եւ 57ա էջերը թողնուած են անգրել, գուցէ այդ պատճառով բացակայում է այս հատուածը»։
       ԾԷ. Հատուածս առկայ է ABCDEF ձեռագրերում, ըստ որում BCF ձեռագրերում այն վերագրւում է Եղիշէին, AE-ում` Եփրեմին, իսկ D-ում ներկայացուած է «այլ»-ի տակ։
       ԾԸ. Հատուածս առկայ է ABCDEF ձեռագրերում ըստ որում F-ում Եղիշէի անունով է 1-6a ենթահատուածը, E-ում` 6-7a ենթահատուածը, որի շարունակութիւնը (a-b) սակայն, արդեն նաեւ H-ում, վերագրուած է Եփրեմին։ 3b-7b ենթահատուածը A-ում առկայ է Վարդանի անուան ներքոյ, իսկ D-ում` «այլ»-ի 5-7a ենթահատուածը առկայ է նաեւ H-ում, 4-7 ենթահատուածն առկայ է C-ում, իսկ 6a-6c-ն` B-ում։ 3 Հաբելի նահատակութեան մասին վիպող աւանդազրոյցի այս մանրամասնը առկայ է նաեւ ս. Եպիփան Կիպրացու Արարածոց մեկնութեան մէջ («Եւ ետքս, զի ոչ մեռանէր, եւ դարձեալ խոցեաց պատառելով զկողս նորա». տե՛ս ՄՄ ձեռ. 949, թիւ 25ա), որտեղից եւ, ամենայն հաւանականութեամբ քաղուած է այս նկարագրութիւնը։
       ԾԹ. Հատուածս առկայ է ABCDEH ձեռագրերում։ Ըստ B-ի 1a-3a ենթահատուածը պատկանում է Եղիշէին։ Այն առկայ է նաեւ AH ձեռագրերում։ 4-6 ենթահատուածը E-ում վերագրուած է Եփրեմին, 9-ից սկսուող ենթահատուածը D-ում` Եղիշէին։ 9-17 ենթահատուածը BF-ում վերագրուած է Եփրեմին, իսկ 12-14-ը Եփրեմին է վերագրուած CF-ում։ 11 ենթահատուածն առկայ է միայն H-ում։
       Կ. Հատուածս առկայ է ABCEFH ձեռագրերում, ըստ որում 1-2 ենթահատուածը CF-ում Եփրեմի անունով է, 3-4-ը F-ում` Եղիշէի։ 5-8-ը AH-ում վերագրւում է Եփրեմին։
       ԿԱ. Հատուածս առկայ է ACDH, ըստ որում 3-6 ենթահատուածը A-ում Եփրեմի, իսկ CD-ում Եղիշէի անունով է, 1-2-ը բացակայում է ACD ձեռագրերում։
       ԿԲ. Հատուածս առկայ է ACH ձեռագրերում, ըստ որում C-ում այն Եփրեմի անունով է։
       ԿԳ. Հատուածս առկայ է ABCEF ձեռագրերում, ըստ որում ամբողջ հատուածը AC-ում Եղիշէի անունով է, իսկ B-ում 2-3 ենթահատուածը` Միխայէլի։ E-ում առկայ է միայն 2 ենթահատուածը, իսկ F-ում` 2-3a-ը։ Հատուածի շարունակութիւնը («Ես ժրացայց ի հաճոյս կամացն Աստուծոյ եւ տուից, թէ յաղթահարեսցի մահ…») A-ում Եփրեմի անունով է, իսկ C-ում` Եղիշէի։
       ԿԴ. Հատուածս առկայ է ACEFH ձեռագրերում, ըստ որում 4-8 ենթահատուածը F-ում, 5-8-ը` CH-ում, 6-8-ը` E-ում Եղիշէի անունով է։ 6-8 ենթահատուածի դիմաց լուսանցքում Խաչիկեանի նշումը «Փիլ[ոն], 65»։
       ԿԵ. Հատուածս առկայ է ACDEFH ձեռագրերում, ըստ որում 4a-5, 6-13 ենթահատուածները A-ում Եղիշէի անունով են, CDE-ում` Վանականի, որից յետոյ այդ ձեռագրերում այն շարունակւում է Եփրեմի անունով։ 2-4 ենթահատուածը EH ձեռագրերում Եղիշէի անունով է, որից յետոյ` Վանականի։ 5 ենթահատուածը H-ում վերագրուած է Վանականին, իսկ շարունակութիւնը (5-12)` Եփրեմին։ 12-13 ենթահատուածը առկայ է CD ձեռագրերում, իսկ 14-ը` ABD-ում, ըստ որում այն A-ում Վարդանի անունով է։ 2 ենթահատուածի դիմաց լուսանցքում Խաչիկեանի նշումը. «Փիլ[ոն], 66»։
       ԿԶ. Հատուածս առկայ է ABCEFH ձեռագրերում, ըստ որում 2-4a ենթահատուածը ABCEH ձեռագրերում Եղիշէի անունով է, մինչդեռ F-ում` Վարդանի։ Իսկ 5-7a ենթահատուածը E-ում վերագրուած է Եղիշէին, A-ում` Փիլոնին։
       ԿԷ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում F-ում` Վարդանի անունով, C-ում Եղիշէի անունով այն սկսւում է 11b-ից։ 14-16a հատուածը Եղիշէի անունով առկայ է ABDE ձեռագրերում։ 14-19a, 17-19a ենթահատուածները նոյնպէս Եղիշէի անունով են համապատասխանաբար CH եւ BD ձեռագրերում։ 1-11a ենթահատուածը CF-ում վերագրւում է Փիլոնին։ 19a-38a ենթահատուածը C-ում շարունակւում է իբրեւ Եղիշէի հեղինակութիւն, մինչդեռ այն AD-ում այն վերագրւում է Փիլոնին։
       ԿԸ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում 3-6a ենթահատուածը CDE ձեռագրերում Եղիշէի անունով է, իսկ 7 ենթահատուածը CD-ում Փիլոնի եւ E-ում Եփրեմի անունով է։ 8-11 ենթահատուածը H-ում Եփրեմի անունով է, մինչդեռ AF ձեռագրերում` Գրիգորի։
       ԿԹ. Հատուածս առկայ է ABCDEH ձեռագրերում, ըստ որում 2a-4a ենթահատուածը C-ում եւ 3-4a-ն ABD ձեռագրերում Եղիշէի անունով, 3-18a ենթահատուածը DC ձեռագրերում «այլ»-ի ներքոյ, 2a-46a-ն H-ում Եղիշէի անունով, 19-25a ABCE ձեռագրերում նոյնպէս Եղիշէի անունով է, իսկ 26-39a ենթահատուածը E-ում` Նիւսացու։ 40-44a-ն ABCDEH ձեռագրերում վերագրւում է Եղիշէին, 45-46a ենթահատուածը` BCDE-ում` Փիլոնին։ 37-38 «Հոգիացեալ», «զաղտաղտուկ ջուրս», «ժանգն սրբեսցէ» միաւորների վերաբերեալ Խաչիկեանը ծանուցում է. «Այս բառերը հիմք են տալիս եզրակացնելու, որ E-ի տեղեկութիւնը հատուածի Նիւսացուն պատկանելու մասին հիմք չունի»։
       Հ. Հատուածս, որ նախորդում է ՀԱ հատուածին, B-ն վերագրում է Եղիշէին, ACE-ն` Փիլոնին, իսկ H-ը` Փիլոնին եւ Եփրեմին։
       ՀԱ. Հատուածս առկայ է ABCEH ձեռագրերում, ըստ որում ABCH ձեռագրերում ամբողջ հատուածը վերագրուած է Եղիշէին, իսկ E-ում` Փիլոնին։ 16a «զի տեսակ չարի էր» բառերը` Խաչիկեանի ընդգծումով եւ «Փիլ[ոն], 115» նշումով։ 19a Բառս ընդգծուած եւ ծանօթա գրուած. «Փիլ[ոն], 116»։
       ՀԲ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում FH-ում Ը 20, 21, 22, Թ 1, 3 համարների մեկնութիւնը մինչեւ 13a ենթահատուածը Փիլոնի անունով է, 14 ենթահատուածը B-ում Եղիշէի անունով է։ Եղիշէի անունով են նաեւ A-ում 15-ից եւ CD-ում 16a-ից սկսուող ենթահատուածները, իսկ F-ում 30-38a ենթահատուածը։ Մինչդեռ 30-35a ենթահատուածը H-ում եւ 30-38a-ը A-ում վերագրւում են Փիլոնին։ 20, 28 ենթահատուածների դիմաց Խաչիկեանի նշումը «Փիլ[ոն], 141, 149»։
       ՀԳ. Հատուածս առկայ է ABCDEH ձեռագրերում, ըստ որում F-ում ամբողջ հատուածը AC-ում Եղիշէի անունով է, (A-ում սկսւում է 2a-ից), BCD-ում Եղիշէի անունով է 1-17a-ը ենթահատուա ծը, իսկ E-ում 1-7b-ն։ 7a-11a ենթահատուածը BE-ում, 7b-9a-ն H-ում, 7a-c-ն D-ում Եփրեմի անունով են, մինչդեռ 7c-11a ենթահատուածը D-ում վերագրուած է Եղիշէին։ 12-21a ենթահատուածն առկայ է միայն H-ում։
       ՀԴ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում F-ում ամբողջ հատուածը Միխայիլի (Ասորի) անունով է, մինչդեռ 6a-ից ենթահատուածը BCDH ձեռագրերում վերագրուած է Եղիշէին, որի անունով է նաեւ 27-ից սկսուող ենթահատուածը A ձեռագրում, 30-ից սկսուող ենթահատուածը ABC, 32-րդից սկսուող ենթահատուածը BC ձեռագրերում, ինչպէս նաեւ` 6a-36a ենթահատուածը H-ում, 6-37a-ն E-ում։ 36a-ից եւ 37a-ից յետոյ HE ձեռագրերում ենթահատուածները վերագրւում են Եփրեմին։
       ՀԵ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում 1a ենթահատուածը A-ում, 2-ը` B-ում եւ 3-ը E-ում վերագրուած է Եղիշէին։ Մինչդեռ ամբողջ հատուածը F-ում վերագրուած է Միխ(այիլին)։ 1a ենթահատուածին անմիջաբար յաջորդող H-ում Միխ(այիլին) վերագրուած, հատուածը (մինչեւ ՀԶ) C-ում ամբողջապէս ընծայուած է Եղիշէին։ 1a-b-ն առկայ է միայն H-ում։
       ՀԶ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում 1-7a ենթահատուածը ABCDEH-ում Եղիշէի անունով է, մինչդեռ հատուածը Բ-ում` Միխ(այիլի), իսկ 7a-b ենթահատուածը DEH-ում Եփրեմի անունով է։ 8-14a ենթահատուածը CD-ում վերագրուած է Եղիշէին, մինչդեռ H-ում շարունակւում է Եփրեմի անունով։
       ՀԷ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում ամբողջ հատուածը F-ում Միխա(յիլի) անունով է. 1-3a ենթահատուածը AEH ձեռագրերում 4a-ը BC-ում, 4a-b-ը D-ում վերագրուած է Եղիշէին։
       ՀԸ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում ամբողջ հատուածը F-ում Միխ(այիլի) անունով է։ 2-19a ենթահատուածը AH-ում, 3-19a-ն` E-ում, 4-19a-ն C-ում, 2-47a-ն D-ում 4-19a-ը` B-ում, Եղիշէի, իսկ 19a-20b ենթահատուածը` EH-ում, 20a-b-ն D-ում Եփրեմի անունով է։ Եփրեմին է վերագրուած նաեւ DE-ում 21-27a ենթահատուածը։ 28-32a ենթահատուածը Եղիշէին է վերագրուած ABCEH ձեռագրերում, մինչդեռ F-ում այն Միխ(այիլի) անունով է։ Եթե այս ենթահատուածի շարունակութիւնը (33-40a) F-ում Եղիշէի անունով է, ապա AH ձեռագրերում` Եփրեմի։ 41-46a ենթահատուածը A ձեռագրում, 43-44a-ը H-ում, 44-45a-ն E-ում վերագրուած է Եղիշէին, մինչդեռ 45b-46a ենթահատուածը E-ում, 45-46a-ն H-ում, 41-46b-ն C-ում` Եփրեմին։ Վերջինիս անունով է նաեւ 46a-57a ենթահատուածը ABDEH ձեռագրերում, իսկ CF-ում Եղիշէի։ 31a-32a ենթահատուածի դիմաց Խաչիկեանի նշումը` «Փիլոն. 171»։ 32a «Ըստ Փիլոնի ասիցն» բառերով հեղինակը նկատի ունի Փիլոն Եբրայեցու Ելից մեկնութեան համապատասխան մասը. տե'ս Մնացորդք ի հայս, էջ 169-175 (Գ)։
       ՀԹ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում 1-30a, 30b ենթահատուածները AFH ձեռագրերում ընծայուած են Եղիշէին, 4-6a ենթահատուածը BC-ում վերագրուած է Եղիշէին, մինչդեռ B-ում այն մինչեւ 10a ենթահատուածը շարունակւում է Եղիշէի անուամբ, որից յետոյ մինչեւ հատուածիս վերջը այն շարունակւում է Եփրեմի անուան ներքոյ։ Եփրեմի անուամբ է նաեւ 7-30b ենթահատուածը C-ում։ 30b-32a ենթահատուածը AEH ձեռագրերում Փիլոնի անունով է։
       Ձ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում 1-3a ենթահատուածը ABCEH-ում, 4-ը` C-ում վերագրուած է Եղիշէին։ Մինչդեռ ամբողջ հատուածս Բ-ում եւ 4 ենթահատուածը AEH ձեռագրերում Փիլոնի անունով է։
       ՁԱ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում 1-19a ենթահատուածը A ձեռագրում, 4-19a-ն B-ում, 9-19a-ն DH-ում Եղիշէի անունով է։ Մինչդեռ 1-8a ենթահատուածը H-ում վերագրուած է Փիլոնին, 20-ը ABH ձեռագրերում` Եփրեմին։ Վերջինս CD-ում առկայ է Եղիշէի անուամբ։ Ամբողջ հատուածի (որ EF-ում Փիլոնի անունով է) համար Խաչիկեանը նշում է. «Հմմ. Փիլ[ոն], 212-4»։
       ՁԲ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում 1-5a, 8a-43a ենթահատուածները D-ում, 2-36a ենթահատուածը, աննշան ընդհատումներով, ABCEF ձեռագրերում վերագրուած են Եղիշէին (մասնաւորաբար 29a-36a ենթահատուածը BC-ում 14-36a-ն A-ում եւ 27a-36a-ն ABC-ում)։ 36a-43a ենթահատուածը, որ AEH ձեռագրերում Եփրեմի անունով է, DF-ում շարունակւում է որպէս Եղիշէի հեղինակութիւն։ 3a-6a ենթահատուածի համար Խաչիկեանը նշում է. «Փիլոն, 247»։
       ՁԳ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում 1-13a ենթահատուածը ABCEH-ում, 14-15a-ն F-ում Եղիշէի անունով է, իսկ 13-ը H-ում Եփրեմի։ Շարունակութիւնը, որ AHF ձեռագրերում համապատասխանաբար ընթանում է «Եփրեմ, Փիլոն, Եփրեմ» հերթագայութեամբ, C-ում դարձեալ պատկանում է Եղիշէին։ «Այնպէս որ C-ում ՁԳ եւ ՁԴ հատուածները ձուլւում են իրար» (Խաչիկեան)։ 4-6a ենթահատուածի համար Խաչիկեանը նշում է. «Փիլոն, 266-7»։
       ՁԴ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում 1-7a ենթահատուածը ACDH-ում վերագրուած է Եղիշէին, իսկ BEF-ում` Եփրեմին։ Մինչդեռ 8-11a ենթահատուածը H-ում Եղիշէի անունով է, իսկ A-ում` Փիլոնի։ Վերջինիս անունով է նաեւ 10-11a ենթահատուածը B-ում, 10a-11a-ն` DF-ում։ Ամբողջ հատուածիս յաջորդող «Փիլոն, Փիլոն, Փիլոն, Կիւր(ե)ղ» հերթագայութեամբ ենթահատուածները, որոնք առկայ են A-ում, C-ն վերագրում է Եղիշէին, որով ՁԴ-ն ձուլւում է ՁԵ-ին։
       ՁԵ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում 1a ենթահատուածը բացակայում է DE ձեռագրերում, 2-19a ենթահատուածը AH-ում, 19-22a-ն E-ում, 23-24a-ն ABCF ձեռագրերում Եղիշէի անունով է։ Մինչդեռ 2-19a ենթահատուածը EF-ում վերագրուած է Կիւրեղին, D-ում` Եփրեմին, 19-22a-ն AH-ում, 23-24a-ն E-ում նմանապէս վերագրուած է Եփրե մին։ 19a «զյոլովական անուանսն» բառերը Խաչիկեանն ընդգծել է եւ լուսանցքում նշել. «տես Թր. քեր. էջ 12, 22» [=ծ. ԸՊՏվՓ, ԺՌՏվՌրՌռ ՂՐՈՍՌռրՍՌռ Ռ ՈՐՎˇվրՍՌպ ՑՏսՍՏՉՈՑպսՌ, հկը, c12, 22]։
       ՁԶ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում 1-5a ենթահատուածը E-ում վերագրուած է Եփրեմին, 21a-ն AH-ում` Պօղոսին, մնացեալ հատուածները միւս ձեռագրերում` Եղիշէին (1a-ից C-ում, 2-ից B-ում, 6-ից ABCDEH-ում, 16-ից BC-ում, 17-ից ADFH-ում, 21-ից F-ում)։
       ՁԷ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում ADH-ում այն ամբողջապէս ընծայուած է Եղիշէին, BC-ում` Եփրեմին, F-ում` Պօղոսին։ Մինչդեռ E-ում 1-32a ենթահատուածը Նիւսացու անունով է, իսկ 33-43a-ն` Եղիշէի։ Ինչպէս նշում է Խաչիկեանը, BC-ում ՁԸ հատուածը կազմում է Նիւսացու ընդարձակ հատուածի մասը։ E-ով (91-92-ի միջոցով) ՁԸ եւ ՁԹ հատուածները ձուլւում են։ 1a ենթահատուածն H-ում Եղիշէի անունով է։ Այն ՁԸ-ն սկսում է քիչ վերեւից։ 23 Արշակունիների եւ Պահլաւունիների` Աբրաամի հարճից` Քետուրայից ծագելու վերաբերեալ այս պատմութիւնը առկայ է նաեւ Ս. Եպիփան Կիպրացու Արարածոց մեկնութեան մէջ. ՄՄ ձեռ. 949, թիւ 122ա։
       ՁԸ. Հատուածս առկայ է ABCDFH ձեռագրերում, ըստ որում 2-23a ենթահատուածը H-ում, 2-2a ենթահատուածը AD-ում, 2a-3a-h BC-ում, 4-23a ABCFH-ում Եղիշէի անունով է (10-ից B-ում, 12a-ից ABC-ում)։ 24a ենթահատուածը, (որ A-ում Վարդանի եւ Փիլոնի անունով է) որով ՁԹ-ն միանում է Ղ-ին, համաձայն CD-ի նմանապէս Եղիշէինն է։
       ՁԹ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում 1-32a ենթահատուածն ամբողջապէս ABCH-ում վերագրուած է Եղիշէին, մինչդեռ F-ում այն ընծայուած է Փիլոնին։ Վերջինիս անունով է 1-9a ենթահատուածը E ձեռագրում։ 32a-37a ենթահատուածը BCDEFH-ում Եփրեմի անունով է, 39-ը նմանապէս C-ում Եփրեմին է վերագրուած, իսկ 39-54a ենթահատուածը ABDF-ում Եղիշէի անունով է (ըստ որում D-ում այն սկսւում է 39a-ից, F-ում հասնում մինչեւ 42-ը, որից յետոյ մինչեւ ՁԹ-ի վերջը շարունակւում Փիլոնի անունով)։ 36-38a ենթահատուածը BCDF-ում Եփրեմի անունով է, մինչդեռ 37a-38a-ն C-ում, 37-38a-ն E-ում, 37b-38a H-ում Եղիշէին է վերագրուած։ 39-41a-ն H-ում Փիլոնի անունով է, 39-40a-ն C-ում` Եփրեմի։ 40a-b ենթահատուածը C-ում` ընծայուած է Եղիշէին, մինչդեռ 40b-44a ենթահատուածը` Եփրեմին։ 44a-54a ենթահատուածը BC-ում Եղիշէի անունով է, մինչդեռ 44a-54a-ն H-ում վերագրուած է Փիլոնին։ 25-27a ենթահատուածը բացակայում է H ձեռագրում։ ՁԹ հատուածիս յաջորդող հատուածը, որ AEF-ում Վարդանի, H-ում «Այլ»-ի անունով է, D-ում վերագրուած է Եղիշէին. «Թերեւս թէ անդրանկութիւն ժառանգելն է զտունն հայրենի, զոր առեալ էր Յակոբ գիտելով զծնողացն, զոր մխիթարել կամելով… ահա ի պարարտութենէ երկրի բնակութիւն քո եւ ցաւղոյ երկնից»։
       Ղ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում, 1-6a ենթահատուածը բոլոր ձեռագրերում Եղիշէի անունով է (E-ում այն Եղիշէի անունով է մինչեւ 7a)։ Մինչդեռ 7-14a ենթահատուածը, որով Ղ-ն կապւում է ՂԱ-ին, A-ում «Մովսիսի» անունով է, իսկ BCD-ում` Եղիշէի։
       ՂԱ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում A-ում առաջին 8 տողերը (65բ) գրուած են ստորին լուսանցքում, եւ աստղանիշով ցոյց է տրուած, որ հատուածը պէտք է կարդալ 21-րդ տողի «է մահ» բառից առաջ։ Ամբողջ հատուածը ABCD-ում Եղիշէի անունով է (B-ում Եղիշէին է վերագրուած 1-22a ենթահատուածը)։ Մինչդեռ E-ում Եղիշէին են ընծայուած 1-8a, 16-22a ենթահատուածները, եւ Եփրեմին` 8a-16, 22a-23a ենթահատուածները։ C-ն շարունակում է մինչեւ ՂԲ հատուածը. ա) «Իջանէին հրեշտակքն եւ ելանէին… ինքն զԱստուած տեսանելով» (D-ում աւարտւում է այս հատուածով)։ A-ում շարունակւում է «Եփրեմ, Եփրեմ, Կիւրեղ, Եփրեմ» հերթագայութեամբ. բ) «իսկ զվէմն աւծ իւղով… զքսան եւ զմի ամ» (որ F-ում շարունակւում եւ աւարտւում է «Կանգնեաց զվէմն արձան կանգնելով ընդ նմա եւ զբոլոր աշխարհս… ի լոյս քրիստոնեութիւնն հաւատոց» բառերով` հասնելով ՂԲ-ի 5 ենթահատուածին), գ-դ) «Ոչ վասն ճանաչելոյ… մաւրէն տուեալ», ե) «յաւծումն մխիթարութեան վասն տոթոյն… ի յասորիս զԻԱ (21) ամ»։
       ՂԲ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում 2-29a ենթահատուածը ABC-ում, 7-37a-ն H-ում, 31-37a-ն BCEH-ում, 29-30a-ն D-ում, 6-18a E-ում, 30-37a-ն EF-ում վերագրուած է Եղիշէին։ Մինչդեռ 5 ենթահատուածը E-ում, 2-28a-ն D-ում, 31-37a-ն A-ում Եփրեմի անունով է, իսկ 7-30 ենթահատուածը F-ում, 19a-30 E-ում վերագրուած է Կիւրեղին։
       ՂԳ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում 4-8a ենթահատուածը AH-ում, 8a-b-ն Եղիշէի անունով է։ Մինչդեռ 1-4 ենթահատուածը H-ում «Այլ» անվան ներքո է, իսկ 8a-b-ն` Փիլոնի։
       ՂԴ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում 1-4a ենթահատուածը ABC ձեռագրերում, 1-3-ը` H-ում, 6-7a-ը EF ձեռագրերում, 8-22a ենթահատուածը BCDFH-ում Եղիշէի անունով է (ուր սակայն 14a-22a ենթահատուածը H-ում վերագրուած է Եփրեմին)։ Մինչդեռ 1-3 ենթահատուածը E-ում, 4a-7b-ն BC-ում, 8-22a-ն A-ում Եփրեմի անունով է։
       ՂԵ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում 1-33a ենթահատուածը բոլոր ձեռագրերում Եղիշէի անունով է։ Մինչդեռ 33a-34a ենթահատուածը A-ում, 34-34a-ն H-ում շարունակւում են Եփրեմի անունով։ ՂԵ-ի շարունակութիւնը կազմող հատուածները (սկսած ՂԵ-ի 33a-ից, ՂԵ 1, ՂԵ 3a), որոնք ըստ D-ի պատկանում են Եղիշէին, A-ում վերագրուած են Եփրեմին («Խորհուրդ եկեղեցւոյ էր Ռաքել… եւ այն չարար արժանի զդստերս իւր», «Եւ ասէ. ընդէ՞ր գողացար զԱստուած… որ է խորհուրդ վիմին, որ արձանացաւ», «Լաբան, որ զհետ եկն Աստուծոյն… մինչ յաւրն դատաստանի»)։
       ՂԶ. Հատուածս, որ առկայ է ABCDEFH ձեռագրերում, ինչպէս նկատեցինք (տե'ս ՂԵ-ի ծնթ. ) AH-ում վերագրուած է Եփրեմին, իսկ BCDEF ձեռագրերում` Եղիշէին։
       ՂԷ. Հատուածս, որ AFH ձեռագրերում վերագրուած է Եփրեմին (սակայն 10-16a ենթահատուածը H-ում տրուած է Եղիշէին եւ միայն 1-9-ը` Եփրեմին), E-ում ամբողջապէս ընծայուած է Եղիշէին։
       ՂԸ. Հատուածս առկայ է ABCDEH ձեռագրերում, ըստ որում ABCH ձեռագրերում այն վերագրուած է Եղիշէին, (սակայն 13a-14a ենթահատուածը C-ում տրուած է Եփրեմին) մինչդեռ DE-ում` Եփրեմին։
       ՂԹ. Կե հատուածիս նախորդող հատուածը («Զոր առեալ էր միջնորդ ոք, զի առցէ անմիջնորդ. ասէ ցնա։ Զի՞նչ է անուն քո, եւ նա ասէ Յակոբ, այլ Իսրաէլ եղիցի անուն քո» [ԼԲ. 28] ԶՅակոբ անունն, ասէ, ոհ աւրհնէ Աստուած… Եւ աւրհնեաց զնա։ Յայտ է անուամբ, որ է յայտնի եւ անուանի բոլորից բանականաց։ Եւ յայտնել է աւրհնելն), որ A ձեռագրում (թիւ 70բ-72ա) Եղիշէի անունով է եւ DH-ում վերագրուած է Գրիգոր Աստուածաբանին, ըստ Լ. Խաչիկեանի. «Եղիշէին տրուած է սխալմամբ»։
       ՂԹ հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում 12-29a ընդարձակ ենթահատուածը A ձեռագրում, 7-29b ենթահատուածը D-ում, 6-31a-ն BC-ում վերագրուած է Եղի շէին։ Մինչդեռ 1-6a-ն D-ում, 1-32a-ն H ձեռագրում տրուած է Աստուածաբանին, իսկ 29a-31a-ն AH-ում` Եփրեմին։ 5a ընկալեալ բնագրում` եբարձ։
       Ճ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում 1-69a ընդարձակ ենթահատուածը AD ձեռագրերում, 1-21b-ն եւ 69-69a-ն BC-ում, 1a-20a-ն եւ 71-78a-ն H-ում, 2-69a-ն E-ում, 21a-70a-ն ADEF ձեռագրերում Եղիշէի անունով է։ Մինչդեռ 1-21a-ն F ձեռագրում, 22-68a-ն BC-ում, 21-70a-ն H-ում վերագրուած է Եփրեմին։ 63-64a ենթահատուածի վերաբերյալ Խաչիկեանը նշում է. «Թերեւս Փիլոն A 74», իսկ 57-ի` «Մեր հին կանոններում կան». տե՛ս Կանոնագիրք Հայոց, Բ, աշխ. Վ. Յակոբեանի, Երեւան, 1971, էջ 180, տ. 6-8, էջ 261, տ. 4-6։
       49 «Կտակք երկոտասան նահապետաց» [Կտակ Գադայ]. տե'ս Թանգարան հին եւ նոր նախնեաց. Ա, Անկանոն գիրք Հին Կտակարանաց (աշխատասիրութեամբ Ս. Յովսէփեանի), Վենե տիկ 1896, անգլ. թրգմ. The uncanonical writings of the Old Testament, Trans. into English by Rev. Dr. J. Issaverdenz, Venice, 1901։
       ՃԱ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում 1-14a ենթահատուածը ADEH-ում, 9-18a-ն F-ում տրուած է Եղիշէին։ Մինչդեռ ամբողջ ՃԱ-ն BC ձեռագրերում, 1-8a ենթահատուածը F-ում, 15-17a-ն AH-ում վերագրուած է Եփրեմին։ Ի դէպ F-ում Եղիշէի անունով ներկայացող վերջընթեր հատուածով (15-17a) ՃԱ-ն ձուլւում է ՃԲ-ին։ «ԿԷ (=ՃԱ) հատուածից սկսած, ինչպէս ծանուցում է Խաչիկեանը D-ն համարեայ առանց բացառութեան (մէկ անգամ Փիլոն, մէկ անգամ Եպիփան) ողջ շարունակութիւնը վերագրում է Եղիշէին, որ, իհարկէ, ինչպէս ցոյց են տալիս միւս գրչագրերը, ճիշտ չէ։ Լուսանցքներում որոշ տեղեր նկատւում են ջնջումների հետքեր. գուցէ ջնջուած են հեղինակների անունները»։
       ՃԲ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում 1-41a ընդարձակ ենթահատուածը ADEH ձեռագրերում, 41a-41b-ն E-ում Եղիշէի անունով է, մինչդեռ 1-43a ենթահատուածը BC-ում 44-46a-ն` ABFH-ում վերագրուած է Եփրեմին։ 21 ենթահատուածի վերաբերյալ Խաչիկեանը ծանուցում է. «Եփրեմինը չի կարող լինել, զի երինջի եւ առջառի ջրից ծնուելու մասին խօսում է եւ այլուր»։
       ՃԳ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում 1-71a ընդարձակ ենթահատուածը AEH ձեռագրերում (E-ում մինչեւ 78a-ն), 49-59a ենթահատուածը B-ում, 63-71a-ն C-ում, 71a-78a-ն H-ում Եղիշէի անունով է։ Մինչդեռ ամբողջ հատուածը F-ում, 1-49 BC-ում, 71a-78a-ն C-ում վերագրուած է Եփրեմին (որի անունով է C-ն շարունակւում յաջորդ ՃԴ հատուածում)։
       ՃԴ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում. 1-131a ընդարձակ ենթահատուածը E-ում (որ Եփրեմի անունով կենցաղավարող նախորդ` ՃԳ հատուածի շարունակութիւնն է), 15-131a ենթահատուածը DE ձեռագրերում, 1-15 ABC ձեռագրերում (ըստ որում 4-15 ենթահատուա ծը, "A-ում սկսւում է կարմրատառով (79բ), ընդգծուած է լուսանց քում (օբելուսի-խմբ. ) նշանով. ամենայն հաւանականութեամբ Եղիշէինը չէ»), 147-152a-ն A-ում վերագրուած է Եփրեմին, իսկ 131b-147 ենթահատուածը AB ձեռագրերում (15-ից C-ում շարունակւում է Եփրեմի անունով), 131a-136a BEFH ձեռագրերում եւ 131a-152a-ն H-ում ընծայուած է Եղիշէին։
       104 «Առիւծ»-ի այսօրինակ ստուգաբանութիւնը («առնել, յափշտակել» բայից) որդեգրուած է Վարդան Արեւելցու եւ Գրիգոր Տաթեւացու կողմից. տե՛ս Հ. Աճառեան, Հայերէն արմատական բառարան, Ա, Երե ւան, 1971, էջ 259։
       110a Վենետիկեան ձեռագրերից մեկում` առիւծուց փխ. աղուեսուց (տե՛ս Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Բ, էջ 162)։
       ՃԵ. Հատուածս առկայ է ABCDEFH ձեռագրերում, ըստ որում ամբողջը Եղիշէի անունով է ABCDFH ձեռագրերում եւ 5-127a ենթահատուածը E-ում, ուր նախորդ մասը կազմում է Եփրեմի անունով հատուածի շարունակութիւնը։ 127 ենթահատուածը առկայ է միայն BF ձեռագրերում։