ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Կ (ԼԳ I)
       Դ. 13, 15
       1 Եւ դարձեալ, հոգի, որ յԱստուծոյ հեռանա յ, ինքն յինքենէ շարժի` անհաստատ յերկրի, անպատսպարան յերկինս, որում ինքն սպանաւղն վկայէ եւ Մեծ է պատիժ իմ քան զթողուլդ զիս ։ 2 Եթե հանես զիս այսաւր յերկրէ եւ յերեսաց քոց թաքեայց . եղիցի ամենայն որ գտանէ զիս ` սպանցէ… 13)։
       3 Ոմանք ասեն եթե մեծ պատուհաս քան զթողուլն յԱստուծոյ զմեռանիլն ասէ զսպանանիլն յումեքէ կամ ի հրեշտակաց կամ ի դիւաց, կամ ի գազանաց երկնչելով ։ 4 Այլ եւ յերկնէ , ի շանթից , յորոտմանէ, ի գետոց, ի ծովուց ի կիտոսաց ` եւ այս եւս երերումն եւ տատանումն է, զի թէ զերկրաւոր թագաւորի զվնասակարն ամենայն ոք մատնացոյց առնէ եւ խրտչի, եւ ատէ, եւ ինքն կասկածէ` քանի՞ առաւել Աստուծոյ յանցաւորն։
       5 Բայց զաւրութիւն բանիս իմաստնոց երեւի, թե զայսս ասէ, թէ մեծ է պատիժ իմ քան զթողութիւն, եթե հանես զիս յերեսաց քոց, ամենայն որ գտանէ զիս թող սպանցէ զիս, եւ ասէ . Տէր Աստուած ոչ այդպէս 15). ամենայն որ սպանցե զԿային եւթն վրէժս լուծցէ, որ նոր չարիք գործէ քան զորս նախ քան զինքն անչափ պատուհասի է արժան ի, որպէս Սոդոմ, որպէս փարաւոն, որպէս Դադան, եւ Կորխ, նոյնպէս նորագործ առաքինինիքն այնչափ բարեաց եւ արժանիք, որպէս Նոյ, Աբրաամ, Մովսէս եւ այլքն ։ 6 Եւ զի նոր էր Կայենին ասէ . ոչ այդպէս. ամենայն ոք յայսմ հետէ, որ սպանէ անձն ընդ անձին վճարէ ։ 7 Իսկ Կային Է (եօթնա)պատիկ Է (7) ծննդովք վճարէ, կամ Է (7) ծնունդք տեսցեն զԿային չարչարեալ ։ 8 Եւ թե ոք սպանցէ զԿային, նա տացէ զնմայն Է (եւթն ) եկի պատիժն որ լուծցէ ի վերայ իւր արձակելով ի նմանէն։
       A 35բ, H 59բ