ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԾԷ (ԼԲ II)
       Դ. 8
       1 Եւ եղեւ յետ աւուրց ասէ Կային ցեղբայր իւր . Եկ երթիցուք ի դաշտ ։ 2 Իբրեւ չոգան , յարեաւ Կային ի վերայ Հաբելի եւ սպան զնա 8). Եւ յառաջ քան զծնանելն Հաբելի չար էր Կային։
       3 Եւ աստ երեւեցաւ, զի թե ի նմին աւուր մատուցման. պատարագին ասացեալ էր կարծիս առնուին ծնաւղքն եւ կամ ինքն, այլ չարութեամբն իւրով մոռացաւնս արար իրացն ։ 4 Եւ զի ծնաւղքն փորձիւ տեղեակ էին չարի եւ բարւոյ. ոչ ի նոցանէ առնոյր հրաման, այլ զանմեղն կարաց խաբել` ասելով. Եկ երթիցուք ի դաշտ ի զբոսանս տեսլեան ցորենոյ, ծաղկոցաց, պարտեզաց, բանճարաց ։ 5 Եւ իբրեւ չոգան յարեաւ ի վերայ եւ սպան 8)։