ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՀԱ (ԽԱ)
       Ը. 3-8
       1 Եւ նուազէր ջուրն յետս ՃԾ (150) աւուրն եւ նստաւ տապանն այսինքն Արարատոյ յամսեանն եաւթներորդի ի ԻԷ (27) ամսոյն ի լերինն Սարարադայ , այսինքն` Արարատոյ ։ 2 Եւ ջուրն նուազէր մինչեւ ի Ժ (10) երրորդ ամիսն 4-5)։
       3 Արարատու լեառն ոմանք զԿորդուացն ասեն, այլ ճշմարտութիւնն յայտնի առնէ զնա ի Մասիս գոլ ։ 4 Գոյ ի Պաղեստինու եւ ի Գամիրս Արարատ, այլ մերս Այրարաթ լսի ։ 5 Զի երկու գետովս եւ տապանաւն գեր ի վերոյ եմք քան զյոլովս ։ 6 Եւ թե զի՞նչ աւգուտ է. նախ` իմաստութեան պատճառ է մեզ` անմոռաց պահելով զյիշատակն Աստուծոյ արարչութեանն եւ ակն ունել փոփոխմանն ի նոյնն. ապա եւ երիս բարեխաւսս ունիմք առ Աստուած, զի այն որ պատճառ եղեւ փրկութեան միոյ տանն, լիցի եւ մեզ ։ 7 Եւ գետքն հրաւիրակք են մեզ, զի յակն գնասցուք ուստի գան եւ սոքա ։ 8 Եւթներորդ ամիսք եւ Նիսան եւ Թշրին` եւ Ե (5) ամիսք ի մէջ նոցա ՃԾ (150) աւր։
       9 Իսկ ի մետասան ամեանն , որ աւր առաջին էր առաջին երեւեցան գլուխք լերանց 5) ։ 10 Թեպէտ տեսանէր ոչ ոք, այլ Տէրն բանայր զգլուխս լերանցն յետ ՃԾ (150) աւուր նուազման ջրոյն ։ 11 Եւ երկրորդ ամսոյն սկիզբն էր ։ 12 Եւ յետ Խ (40) աւուր եբաց Նոյ զպատուհան տապանին ։ 13 Մետասան ամիսն եւ Ժ (10) աւր յերկոտասան ամսոյն անցեալ եբաց Նոյ զպատուհան տապանին։
       14 Եւ արձակեաց զագռաւն ե ւ ել, եւ անդրէն ոչ դարձաւ 7)։
       15 Զի հրեշտակական եւ բանավճար եւ ազդաւղ համբաւեալ էր ագռաւ` այնր աղագաւ զնա արձակեաց ։ 16 Եւ ոչ դարձաւ, զի տեսակ չարի էրa, յոգւոյ իմաստնոյ եւ յեկեղեց[ւ]ոյ ի բաց հալածի, զգիշով անկեալ առ լերամբն կա մ կորուսեալ ջրով, որպէս ասեն, որպէս չարն յոգիս մեղաւորացն ։ 17 Եւ ոչ դարձաւ մինչեւ ցցամաքեալ ջրոյն, եւ ոչ թե յետ այնորիկ դարձաւ, այլ սարաս է գրոց` զմինչդ դնել անյայտական ժամանակի։
       18 Եւ ապա արձակեաց զաղաւնին տեսանել 8) ։ 19 Զմիամիտ թռչունն եւ զհամայյարկնa արձակէ. եւ նա դառնայ անդրէն չգտեալ ոտիցն հանգիստ , զի ջրալից էր տակաւին եւ աղաւնին չէր սիրող թաթախիլ ի ջուրբ , դառնայ անդրէն ի տապան։
       A 43բ-45ա, H 71բ-72ա