ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՁԱ (Ծ)
       ԺԷ. 5-14
       1 Այլ գիտել պարտ է, թե մարդ պատուական բանիւ է, եւ նովաւ տիրէ ծովու եւ ցամաքի։ 2 Եւ բանի պարբեկութիւնք Է (7) են. Է (7) գիր, որ ձայնանան եւ բանանան։ 3 Զի գործիք են բանի գիծքն, որ եւ ի մեր լեզուս ԼԶ (36) լինի։ 4 Եւ ամենայն տառից առաջին եւ հայր այբն է, եւ առաջին ձայնաւոր եւ սկիզբն բոլորից թուոց։
       5 Եւ ընդ ամենայնի միաբանի, ընդ պարզին պարզանա եւ ընդ թաւին` թաւանա եւ ընդ սոսկին` սոսկանա։ 6 Եւ խառնելովն ընդ ամենայնի ամենայն լինի եւ մնա անխառն։ 7 Մատամբ գրչի մտէ ի բառ եւ առանց բարբառի խաւսի, ձեւանայ եւ տեսանի աչաց, ձայնիւ հնչէ ի լսելիս եւ մտաց ուսուցանէ իմաստութիւն, թուէ զինչս մեծատանց եւ չտա ծառայից գողանալ, արբանեակ թագաւորաց եւ մեկնիչ խորհրդոց, առանց ոտից ընթանա, առանց թեւոց թռչի, գործէ առանց ձեռին եւ խաւսի առանց լեզուի։ 8 Նովաւ կոչեմք զԱստուած, նովաւ մխիթարիմք արքայութե[ա]ն յուսով, նովաւ երկնչիմք ի դատաստանացն Աստուծոյ. չիք քան զսա մեծ պարգեւ Աստուծոյ ի կենցաղս յայսa։
       9 Հարցին ցոմն` թէ զի՞նչ երեւի քեզ ընտիր ամենայն բարութեանցն Աստուծոյ, եւ նա ասաց` իմաստութիւնն։ 10 Քանզի ամենայն ինչ հակառակ ունի, մեծութիւն` զաղքատութիւն, կեանք` զմահ, առողջութիւն` զհիւանդութիւն, իսկ իմաստութեանն չկա հակառակ։ 11 Եթե մեծանա մատակարար լինի, եթե աղքատանա յԱստուած մերձենա, եթե առողջ է ` գոհանայ, եթե հիւանդանա զԱստուած փառաւորէ, եթէ կեայ ` յաւելու յարդարութեանն , թե մեռանի` եւ անխեղճ գնայ յաշխարհէս։
       12 Եւ զի այբն է մայր իմաստութեան, վասն որոյ եւ զայբն սկիզբն եդեալ զայլ բարիսն զհետ բերէ։
       13 Աճեցուցից, ասէ, զքեզ, եւ թագաւորք ի քէն ելցէն (ԺԷ 6)։ 14 Թագաւորաց հայր, ասէ, լիցիս` դու ` Դաւթեանց, եւ Սողոմոնեանց եւ Արշակունեանց եւ Իսմայէլեանց եւ գլուխ եւս ապա երկնաւոր թագաւորին։
       15 Բայց դու զուխտ իմ պահեա։ 16 Թլփատեսցի ձեր ամենայն արու ութաւրեայ եւ ընդոծին եւ արծաթագին։ 17 Եւ որ ոչ թլպատեսցի ութաւրեա, սատակեսցի յազգէ իւրմէ (ԺԷ 9-14)։ 18 Ոչ թե ըստ բարի իւրոյ կամացն դնէ զթլպատութեանն զուխտն , քանզի թե այնպէս էր` չէր հաճեալ ընդ առաջին յարդարսն, որք եւ անթլփատք գնացին առ Տէր . եւ ոչ ընդ Աբրաամու , նախ քան զթլփատութիւնն, այլ զի յԵգիպտոս գնալոց էին, ուր թլփատէին էգք եւ արուք ի երկոտասան ամին։ 19 Առանձնական եւ որիշ կամի լինել սոցայ ի նոցանէ, զի մի' այնու վարեալ սովորութեամբ եւ ի կռապաշտութիւնն նոցա անկանիցին
       20 Վասն այսորիկ յարուսն միայն եւ յութաւրեայ մանկունսն դնէ զնշանն, նշան կոչէ եւ ոչ փառք եւ պատիւ ։
       A 52բ-53ա, H 86բ-87ա