ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՁԴ (ԾԳ)
       ԺԹ. 15-24
       1 Եւ իբրեւ այգ եղեւ ասեն ցՂովտ (ԺԹ 15)։
       2 Զամենայն գիշերս աշխատ եղեր եւ չգիտեր զոք արժանի։ 3 Արդ արի սակաւուքդ եւ ել։ 4 Զի ցնորեցաւ եւ ապշեցաւ, կալան զձեռանէն եւ հանին չորս, բայց խաւսին ընդ մինն` Փութա', ասեն, ապրեցոյ զանձն քո։
       5 Զի գիտէին զինչ գործելոց եին կինն եւ դստերքն։ 6 Իսկ զի՞ խնդրեաց Ղովտ զՍեգովր փրկել. թերեւս զի Աբրաամու աղաւթքն արդիւնասցի, զի սակաւամէղ էր քան զայլ քաղաքսն։ 7 Եւ եթե գոյին տասն արդարք եւ յիշատակ պարարտութեան երկրին մնասցէ, որ ութսուն եւ վեց մղոն է ամենայն երկիրն եւ հինգ թագաւոր կարէր պահել, այլ ասելն Ղովտայ հրեշտակացն. աւասիկ արարաք մեծարանս երեսաց քոց, ո'չ հրշտակացն է այս բան, այլ Տեառն հրշտակաց ապրիլ Սեգովրա, որ հայերէն կոչի փոքր եւ չածածa։
       8 Եւ տեղեաց Տէր Աստուած ի Տեառնէ հուր եւ ծծումբ (ԺԹ 24)։ 9 Երկնային մարմինն հուր է շրջապատ եւ ծծումբ ոչ գոյ անդ։ 10 Այլ յորժամ Աստուած կամի անգոյն գոյանա որպէսa թէ կոտորատել հրոյն. զգենոյր ծծումբ եւ տեղայր անձրեւ հրալից , ոչ միայն զմարդ այլ եւ զանասուն զշինուած եւ զանդաստան հրդեհէր , զի մեծասցի պատուհասն թշնամեաց թագաւորին մեծի ։ 11 Իբրեւ զչար ճճիս եւ զկատաղի գազանս ի յորջս եւ ի դադարս իւրեանց սատակելով, զի որ մեղաւք նոցա էր շաղախեալ եւ պատժաւք նոցա տոչորեսցին
       A 56բ, H 91բ