ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՂԱ (Կ)
       ԻԷ. 41-ԻԸ. 42
       1 Զծնաւղսն ծննդոցն իւրեանց քերդաւղքա արարիչ ասացին, եւ զվարդապետս` աշակերտաց մտաց տուիչս։ 2 Եւ լաւագոյն է մտացն յոյժ , վասն զի զնոսա ախտն շարժեաց, եւ զսոսա անախտ իմաստութիւնն` զծանր բնութիւն մարմնոյս առ երկինս հանել։ 3 Իսկ Ռեբեկա զերկոսինն ներգործէ` ծնեալ մարմնով խրատէր ըստ հոգեւոր ծնաւղի։ 4 Ասէ . Ահա եղբայր քո սպառնա սպանանել զքեզ (ԻԷ 42)։
       5 Արդ է մահ, որ մարմնոյ է եւ է` որ հոգւոյ։ 6 Որ մարմնով մեռանի` զպարտսն վճարէ, եւ որ ըստ մարմնոյ եւ որ ըստ հոգոյն մեռանի նա է որ մահու մեռանի, զանմահ մահն չարչարի. յորմէ զգուշանայ մայրն` գուցէ եւ առնուցու նա կին ի դստերացն Քետայ եւ լինի նմա չար քան զմահ։ 7 Որդեակ իմ, ասէ, որպէս թե դու միայն ես իմ որդի` Արի, գնա, ի Միջագետս առ եղբայրն իմ մինչեւ առաքեցից եւ կոչեցից զքեզ ի յանցանել սրտմտութեան եղբաւր քոյ, եւ մոռասցի զոխն , զոր ունի (ԻԷ 43-45)։
       8 Զայլ ինչ խրատ նմա ոչ տա եւ զթիւ ամաց նմա ոչ յայտնէ, զամենայն ինչ յԱստուած ապսպարէ , այն որ եղեւ ընդ Աբրաամու եւ ընդ Իսահակայ , զի հաւատայ նոյն եւ ընդ Յակոբու լինելa։ 9 Վասն որոյ աւրհնեաց զնա եւ ասէ` բազմասցին որդիք քո ի կեանս քո եւ կայցենն շուրջ զսեղանով քո որպէս զամիսս տարւոյ, եւ որդիք նոցա անթիւք իբրեւ զաստեղս երկնից, զի հանգեան հոգիք մաւր քո ի քեզ։ 10 Եւ զի մի' տրտմեցուսցէ զԻսահակ, ասէ նմա եւ կրկին աւրհնել տայ զծածկագոյնն եւ զանգէտն կարծեցեալ, յայտնապէս եւ գիտութեամբ։ 11 Ծածկէ իմաստութեամբ կինն զսպառնալիսն Եսաւայ յԻսահակայ , զի մի' չարագոյն եւս քէնն ի ներքս արկանիցէ, մինչեւ ինքն իսկ գիտացեալ , գարշեսցի յորդւոյ իւրմէ, այլ զդստերսն Քետայ դնէ պատճառս, զի մի անապական ազգն յապականեալ ազգն Քանանու խառնեսցի ի յայն , որ ի սուր եւ ի սատակումն խառնեալ էին եւ հրաւիրեալ ։
       12 Եւ Յակոբայ առեալ երիցս զաւրհնութիւնն եւ չորիցս եւս չոգաւ ի Միջագետս։
       13 Եւ իբրեւ ետես Եսաւ եթե չար թուին դստերքն Քետայ յաչս հաւրն, ոչ արձակեաց զորս ունէր, այլ յաւել մեղս ի վերայ մեղաց եւ եառ զդուստրն Իսմայէլի, որ եւ նա անազատ եւ աղախնորդի էր։
       14 Եւ ել Յակոբ ի ջրհորոյ անդի երդման եւ հասեալ ի տեղի մի ննջեաց ընդ մուտս արեւուն (ԻԸ 10-11)։ 15 Միայն զաղաւթս ծնաւղացն ունելով, եւ ոչ ձորձս անգամ ունէր աւելի դնել ընդ սնարս իւր։
       16 Առ քար մի եւ դնէ սնարս զգլխովն եւ տեսանէ սանդուխտս յերկրէ ի յերկինս կանկնեալ (ԻԸ 12)։ 17 Ծնաւղքն ի Միջագետս յուղարկեցին, եւ նայ յերկրէ յերկինս տեսանէր ճանապարհ բացեալ առաջի իւր։ 18 Եւ այն վէմ, զոր եդ Յակոբ ընդ սնարս իւր, խորհուրդ մեծ ունէր առ ինքն, զի նա փշրեաց զպատկերն ոսկեղէն եւ եղեւ լեառն մեծ. նա արբուցանէր զԻսրայէլ, նա զաւրացուցանէր զբազուկսն Մովսէսի , նա ետ յաղթել Յեսուայ, նա պարտեաց զԱմաղէկ ի յաղթութիւն ։ 19 Հիմունք երկրի եւ բարձրութիւնք երկնից ի վերայ այնր վիմի հաստատեալ կան։ 20 Եւ յոլով բանք են վասն այնր վիմին, զի շինուած, որ առանց նորա է , ի հողմոյ շարժի եւ յանձրեւաց տապալի։ 21 Իսկ շինուած , որ նովաւ է շինեալ , հուր զնա ոչ այրէ եւ ջուր զնա ոչ տապալէ եւ ոչ ողողանէ . եւ շարժմունք աշխարհի զնա ոչ դողացուցանեն։ 22 Եւ վէմն էր նեցուկ հաստատութիւն սանդխոցն , Տէրն, որ հաստատեալ կայր ի գլուխն սանդխոցն նոյն էր ի ներքոյ 23 Աստուած էր ընդ Յակոբայ եւ եցոյց զինքն նմա եւ հրեշտակաց յանձն արար պահել զնա ի ճանապարհն ուր եւ երթայրa։
       A 65բ-66ա, H 104բ-105ա