ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թ IV)
       Ա. 10
       1 Հարթայատակ կոկեալ ողորկեալ եւ ջուրն, որ ի վերայ հողմով մրրկեալ արագավազսս եւ փախուցեալս միշտ, այնքան, զիa ոչ կարէ աւդն առնուլ ի նմանէ ջուր, զի խլէ , եւ հանէ եւ թափէ երագընթաց արշաւանքն վասն որոյ յոլովք ոչ ծովս այլ գետս կոչեն, ոչ վասն սակաւութեանն , այլ վասն եռանդնաշարժ գնացիցն։ 2 Իսկ որ յայս կոյս Քեռոնեսոս կղզոյն կոչեցելոյ ծովն է` անդղանդական կոչի. քան զի ասի բոլորածիր կղզի է ընդ մէջ երկուց ծովուցն շուրջ զերկրաւ բոլորեալ, ուր եւ գազանք են ահագինք եւ վիշապք վիթխարիք։ 3 Եւ ի խառնակութենէ նոցա ելանեն ցաւք եւ հիւանդութիւնք ի մարդ եւ յանասուն, զոր հողմք առեալ բերեն եւ արկանեն զկենդանեաւք։ 4 Իսկ որ նմա յայս կոյս բնակութիւն ջուրց գետին է` լեառնամեղք են եւ խորաձորք, եւ յաղագս այնորիկ զետեղեալք եւ ջուրքն եւ անվնաս ծնանին կենդանիս եւ սնուցանեն, եւ նավորդք գնան ի վերայ նորա վստահութեամբ եւ շուրջ զեզերաւք նորա բնակեն մարդիկ բարեխառնեալք եւ յաջողեալք։ 5 Վասն որոյ կոչի անդղանդական , զի անդնդականք որ կոչին ջրականք , որ է եզերականք, բնակեն անդ խնդրական զբաւսմամբ։
       6 Դարձեալ կոչեցաւ ծով, զի ծալմամբ եւ ծաւալմամբ այլայլի միշտ եւ զսահմանն իւր զեդեալն Արարչէն ո'չ թողու. պատկառելով ի դրացւոյն ի չնչին աւազէն, որում ասացաւ։ 7 Ցայդ վայր եկեսցէս եւ մի ' զանցանիցս ։
       8 Արիստոտէլ Ովկիանոս զայս կոչէ, որ շուրջ է զցամաքաւս եւ անդղընդական, որ յայն կոյս է Քեռինոսին։ 9 Զայն այս մտաւքս տե'ս Ովկիանոս, թե ' ով կա ի նոսա, զարմանք է` Արարիչն գիտէ միայն։ 10 Իսկ անդղնդական` թե անբաւական է ումեք լինել անդ կենդանի։
       11 Եւ ետես Աստուած, զի բարի է։
       12 Յառաջեաց տեսիլ Արարչին եւ վկայեաց բարի գոլ, զի մի հայհոյիլ լեզու հերձուածս ինչ ասիցէ, որպէս ոմն բանդագուշեալ իշխեաց ասել, թե ջուրն վերին կենդանի են եւ բնակեն ի նմա հրեշտակք։ 13 Եւ աւրհնէ զԱստուած ջուրն վերին, եւ ջուրք, որ առ մեզ են դեղեխեալք են եւ դիւաբնակք։
       A 11բ, H 11աբ