Յիշատակարան. Մասն II (1767-1776)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Խանն էառ զուղտս: Եւ Վաճառօղքն խնդրէին զգին նոցին (9) տալ օսմանցու դրամ: Եւ նա գրեաց սրբազան վեհին տալ, (զի մեզ ոչ գտանի ասէ , ) եւ ի հաշիւ` տալեացն քոց արկանելոց եմք ասէ, որ ի կողմանէ գեղջն : Զի յայսմ ամի սրբազան վեհն զգիւղս զայս էառ ի խանէն իճարայով: (զոր ի դէպ տեղւոջ ասացելոց եմ . ) եւ սրբազան վեհին աստ ոչ տուեալ` փօլիցայ արար ի Կարին ի վերայ Մելքոնին, եւ գրեալ զղապզ մի եւ զբարաթագիր , ետ ուխտ ծախօղ տաճկին, որ էր Ղայսարացի, անունն Ալի աղայ, Ղատր աղայի եկեան: Զի գնացեալ ի Կարին առցէ ի Մելքոնէն: Եւ հարկ գրեցաւ, զի յարդենացն սրբոյ Աթոռոյս որ առ ինքն էր, Օսմանցու սպիտակ եւ սաղ դրամ տացէ նմա: Որ ել աստի ի նոյեմ. ԺԶ :