Թուղթ
առ
Ղօշավանից
վէքիլ
Մինաս
վարդապետն
գրեաց:
Որպէս
ի
յամսոյս
ԺԲ
ասացաւ:
Ի
լինիլ
վրդովմանց
կողմանց
Կարսայ
վասն
գալստեան
Հերակլին,
անտի
փախուցեալ
էր,
եւ
ի
Թադէոսի
Առաքելոյն
վանսն
էր
գնացեալ:
Եւ
մինչեւ
լուաւ
սրբազան
վետն
զգնալն
նորա
անդր,
վասնորոյ`
զմեղադրութիւնս
գրեաց
նմա
թէ`
ընդէ՞ր
ի
սուրբ
Աթոռս
ոչ
եկիր
քան
թէ
յայդր
գնացեր:
Եւ
ընդ
նմին
պատուէր`
զի
ի
գնալ
թղթոյն
առանց
յամեցման
ելեալ
ի
սուրբ
Աթոռս
եկեսցէ:
Եւ
սպառնալիք`
մինչեւ
ոչ
գայցէ :
Թուղթ
եւս
առ
Մարգար
աղայն
գրեաց
վասն
նորին:
Եւ
զթուղթ
նորա
յղեաց
առ
նա,
զի
ի
նա
հասուսցէ:
Եւ
պատուէր`
զի
ինքն
եւս
հարկեսցէ
զնա
ի
սուրբ
Աթոռս
գալ:
Այլ
եւ
ծանոյց
նմա
վերստին
զանցսն
երկրիս`
զի
եղեւ
գալստեամբ
Հերակլ
Արքային,
եւ
ըզվերադառնալն
նորին:
Եւ
զյոլով
մեղադրութիւնս`
վասն
ոչ
յղելոյ
փաշային
ըստ
խոստմանն
ընծայս
վասն
Արքային`
(որպէս
ի
հոկտեմբերի
Ի
ասացաք :
)
Եւ
ոչ
գոնեա
զդատարկ
գիր
եւ
զմարդ:
Զի
որովհետեւ
դուք
միշտ
զորպիսութիւն
խնդրէք
ասէ
ի
մէնջ,
վասնորոյ`
եւ
մեք
զոր
ինչ
օգուտն
է
երկրիդ
ձերոյ`
փաշային`
եւ
ձեզ
գրեմք,
բայց
դուք
ահա
ոչ
առնէք.
եւ
այլ
առ
այս
բանք
ըստ
սմին :
Թուղթ
մի
եւս
ի
Վան`
առ
Ջուղայեցի
Տէր
Յովհաննիսի
որդի
տիրացու
Ստեփաննոսն,
ի
պատասխանի
գրոյն
իւրոյ
գրելոյ
ի
սեպտեմբերի
ԻԱ:
Առ
յոր
գրեաց
նախապէս
զմխիթարութիւն
վասն
հանգուցեալ
մօրն
իւրոյ:
Ընդ
նմին
եւ
զմիամտութիւն,
որ
կարծէր
զսրբազան
վեհ
նուազեցուցեալ
յինքեանց
զխնդամս
իւր:
Նաեւ`
ըստ
խնդրոյն
գրեաց
զորպէսն
կողմանցս
եւ
զանցսն
որք
անցին
գալստեամբ
Հերակլ
Արքային:
Խնդրէր
դարձեալ,
զի
թէ
կամեսցի
իւրայնովք
յայս
կողմունս
գայցէ:
Բայց
սրբազան
վեհն
ոչ
կամեցաւ
այժմ
զգալն,
այլ
գրեաց
ի
ձեռանս
այս
համբերել:
մինչեւ
տեսցի
զկատարածն
անցիցս:
Այլ
եւ`
ի
կողմանէ`
փօլիցայ
առնելոյ
ի
Բաղդատ
եւ
ի
Բասրայ
զխառն
ի
խուռն
բանս
էր
գրեալ,
յորմէ
ոչ
ինչ
իմացեալ
եղեւ,
ուստի
գրեաց
պարզապէս
գրել
զայն:
Եւ
այլ
եւս`
զի
թէ
ի
նուիրակէն
Հնդկաց
դրամ
իցէ
հասեալ
ի
Բասրա
կամ
ի
Բաղդատ,
եւ
ինքն
լուեալ
իցէ,
գրեսցէ
շուտով
զորքանն,
եւ
առ
ով
գոլն,
զի
զփօլիցայագրեանս
գրեալ
առ
ինքն
յղեսցէ,
եւ
ինքն
տալ
մեզ
ի
Վան
զդրամն,
եւ
անդ
առնուլ:
Յղեցաւ
այս
ընդ
Ղուկաս
թուանկչոյն
ի
Բայազիտ
առ
Տէր
Վահանն
հասուցանել
առ
նա
ի
Վան,
ի
նոյեմբերի
ԻԱ :
-------------------
Ի
Ջուղա,
առ
Սարգիս
Քալանթարն
վասն
Զաման
խանին
յանձնարարութիւն,
եւ
այլ
ինչ
բանք :
Թուղթ
առ
Սարգիս
Քեալանթարն
գրեաց:
Նախապէս
ծանուցանելով
նմա
զգրելն
զպատասխանիս
երուց
թղթոցն
իւրոց
ընդ
Աստուածատուր
վարդապետին
ի
սեպտեմբերի
ԺԵ :
Եւ
յանձնարարութիւն
վասն
Զաման
խանին,
(զոր
խանն
մեր
յղէր
ի
Շիրազ
առ
Քեարիմ
խանն ,
)
առ
ի
շահել
զնա
ըստ
արժանւոյն,
եւ
ինքեան
եւս
ծանուցանել
թէ`
խալիֆայն
վասն
քոյ
զյանձնարարութիւն
է
գրեալ:
Եւ
պատուէր`
զի
թարց
խառնելոյ
ի
բանսն
նորին,
վերահասու
լիցի
արարելոցն,
եւ
փութով
գրեսցէ
ինքեան:
Եւ
Զաման
խանն
ի
նոյեմբերի
ԻԱ :