ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ
Eghishe  

Բաժին

Թեմա
Theology  
ԺԷ I)
       Ա. 26ա
       1  Եւ զիա՞րդ մարթի ասել զնոսա խորհրդակիցս Աստուծոյ։ 2  Այլ եւ յերեսս կործանէ յարիանոսս, որք ոչ ասեն մի բնութիւն զՍուրբ Երրորդութիւնն, զի ասէ. Եւ արար Աստուած զմարդն ի պատկեր իւր։ 3  Վեց ձեռք մխեցան ի գոյացութի ւն միոյ պատկերի։ 4  Կարե՞ն ցուցանել իմաստակքն , զոր որո՞յ ստեղծեալa ի մասանց, եւ զիարդ չիցէ մի սկզբնատիպն, յորժամ մի է պատկերն, զի թէ մինչ նման է. երիցն ապա զիա՞րդ ոչ իցեն մի եւ երեքն եւ նմանք երիրաց (sic ), զի թէ մի պատիւ եւ բնութիւն է մարդոյն եւ չիք ի նմա մասն խոտելի եւ աղարտելի, ի նմանէ ճանաչի մարդ արդարն անխծբծելի, զի մերումն ասելով զանձինսն յայտնեաց, եւ ասելովն, թէ արար ի պատկեր իւր` լիութիւնն յայտնեաց եւ զԱստուածութիւնն իւր։
       A 19ա, H 28բ