ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ
Eghishe  

Բաժին

Թեմա
Theology  
ԿԵ (ԼԶ)
       Զ. 4-6
       1 Եւ հսկայք էին ի վերայ երկրի յաւուրսն յայնոսիկ. եւ յետ այնորիկ, իբրեւ մտանէին որդիքն Աստուծոյ ընդ դստերս մարդկան եւ ծնանէին իւրեանց որդիս։
       2 Իւրեանց եւ ոչ Աստուծոյ ասէ , ծնանէին, ըստ այնմ թե ` Ոչ ուրախ լինի Տէր ընդ որդիս ձեր ։ 3 Նոքա էին հսկայք, որք յաւիտենից արք անուանիք ։ 4 Հսկայք, ասէ ո'չ որպէս ասեն, թե երկայնաձիգք էին հասակաւք մինչեւ յամպս , այլ զի քան զայլ չափահասակք եւ զփանաքիս մեծահասակք ասէին . իբրեւa զենակիմսն եւ զհռափայիմսն եւ զԳողիադ հսկայս անուանէ։
       5 Այլ եւ գիտելով սատանայ, թե ի յաճախ խառնիցն զաւակ ոչ լինի, այնու կամէր բառնալ զծնունդս աճման, զոր մարդասէր Տէրն ընդդէմ նմա հնարեալ, զյոլովութիւն սերմանն մածուցեալ` կազմեր անճոռնի հասակս։
       6 Որ եւ ի ծնունդսն մեռանէին մարքն, զի իբրեւ զիժս էին, զորոց ասեն` արու քն ի խառնիլն սատակին եւ էգքն ի ծնանելն ։ 7 Նոյնպէս եւ անդ, հարքն հոգւով մեռանէին ի խառնակիլն եւ մարքն հոգւով եւ մարմնով ի ծնանիլն ։ 8 Եւ ապրեալ տղայոցն լինէին հասակ անարդիլ եւ վիթխարի. հպարտացեալք անուանէին զինքեանս անմտութեամբ յաւիտենից արք։
       9 Իբրեւ ետես տէր Աստուած , եթե բազմացան չարիք մարդկան ի վերայ երկրի 5) ։ 10 Տեսանելն Աստուծոյ ոչ մարդկաբար, որ զառաջիկայն միայն, այլ` աստուածաբար, որ զբոլորն, ըստ որում եւ ասէ ` Ամենայն ոք խորհեր ի միտս իւր խնամո վ ի չարիս զամենայն աւուրս 5), զի ոչ մի ոք, այլ ամենայն ոք, եւ ոչ գործէր միայն, այլ եւ խորհէր, եւ այն խնամովն եւս ։ 11 Եւ յար ի սրտի իւրում ի չարիս, զի որ ստեղծ առանձին զսիրտս` ի միտ առնու զամենայն գործս։
       12 Եւ ստրջացաւ տէր Աստուած , զի արար զմարդ ի վերայ երկրի 6) ։ 13 Ստրջացաւն ` տրտմեցաւ է կամ զղջացաւ, որ աւտար են երկոքին յԱստուծոյ, զի ոչ է ախտ յամեներջանիկն Աստուած, քանզի երկոքեան յետինք են եւ յապաշաւանաց լինին ի մեզ տրտմութիւն եւ զիղջ, որ չգիտէաք զլինելոցն նոցա ։ 14 Իսկ Աստուած հաւասարապէս տեսանէ զլեալն եւ զլինելոցն, այլ զիջանելով ըստ մեզ վարի մերաբար` ցույց տալով զղջման եւ տրտմութեան։
       A 39բ-40ա, H 66ա