ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ
Eghishe  

Բաժին

Թեմա
Theology  
ԿԶ (ԼԷ)
       Զ. 12
       1 Եւ ետես տէր Աստուած զերկիր եւ էր ապականեալ։
       2 Արդ քաղաք եւ տաճար է մարդ Աստուծոյ եւ Աստուած քաղաքապետ եւ քաղաքավար է եւ ճանապարհորդ է միշտ։ 3 Արդ զնորա գալստեանն զճանապարհն ապականեաց այնու ` զի մարմին եղեւ։ 4 Հոգեղէնն եւ հողեղէնն միաբանեաց ի չարն եւ ապականեցաւ Աստուծոյ գալստեանն ճանապարհն 5 Եւ իւր, զի ասաց պատկառելով դերանուամբն վարեցաւ, նավաբանելով ըստ պիւթագորականացն, որք ինքնիւն պատուէին զվարդապետն, ինքն եկն ասելով ` իւր է, պատկառելով զիսկ անունն դնել։
       6 Ասաց Մովսէս. ապականեաց ամենայն մարդ զճանապարհ, բայց եթէ յերկինս վերինքն բանակք։ 7 Եւ ասէ տէր Աստուած , զի լցաւ երկիր անիրաւութեամբ ի նոցանէ , եւ ահա ես իւր ի վերայ երկրի, զի ոչ թողին ի վերայ երկրի հանգիստ հաւրն, ցՆոյ` ժամանակ ամենայն մարդոյ հասեալ է առաջի իմ ապականեցից զնոսա եւ զերկիրa։
       A 40աբ, H 66ա-67բ