Հայ Գիրքի Մատենագիտական Գործեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Լեւոն Էսաճանեան, Դանիէլ Վարուժան (կեանքն ու գործը), Կ. Պոլիս, Սանճագճեան, 1919, 93 էջ։

Գրախ.

Մկրտիչ Պարսամեան, Շանթ (Կ. Պոլիս), թ. 32 (7 Յունիս 1919), էջ 373-376։

 

Յովհաննէս Ղանալանեան, Դանիէլ Վարուժան (Երեւան, Հայպետհրատ, 1961), 196 էջ։

 

Առաքել Պատրիկ, Դանիէլ Վարուժանն իմ յուշերում (Երեւան, «Հայաստան» հրատարակչութիւն, 1965), 148 էջ։ Վերհրատարակուած է Պէյրութ, 1968-ին։ Այս վերհրատարակութեան մասին տուած ենք ծանօթագրութիւն՝ Ա. Պատրիկի մեր մահագրական ակնարկին մէջ (տեսնել էջ 518)։

 

Յակոբ Ճ. Սիրունի (Ճօլօլեան), Ինչպէս որ էին - Դ. Վարուժան (Պուքրէշ, հրատ. Արազ, 1940), 288 էջ։

 

Վազգէն Գաբրիէլեան, Դանիէլ Վարուժան - կեանքը եւ գործը (Երեւան, Երեւանի համալսարանի հրատարակչութիւն, 1978), 432 էջ։

 

Ալբերտ Ա. Շարուրեան, Դանիէլ Վարուժանի կեանքի եւ ստեղծագործութեան տարեգրութիւն (Երեւան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն, 1984), 284 էջ։