Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
26բ || N 30. Հոգեւոր հայր պարոն Ղազարիտ
      
       1722 յուլիս 28. Թարվէզ։
      
       Գիտութւն լիցի հրամանուցտ, որ յուլիսի 14 նոր տօմարիւ հասա Թարվէզ, աստուծոյ փառք՝ ողջ եւ առողջ. համարէք թէ նոր աշխարհ եկի, երկարապատում լւիցէք թղթաբեր Օվանէսիցն։ Բայց յիմանաս, մեր գալն, որ ունիմ փաթէնթայ մեծ էլչուցն, եթէ աստուած տայ, որ աղուանն պարտի, աստուծով լաւ գլնի մեր բանն, եթէ ոչ՝ կամք տեառն օրհնեալ եղիցի, քանզի շատ առաւել սիրօվ սիրեցա զիս էլչին եւ շատ ումեգս տալօվ ղրկեց զիս Թարվէզ՝ ասելօվ թէ՝ «Գնա մուսի Պօռէկարի բանն տես, մինչի էս բանն պրծնու, քեզ չեմ մոռանալ»։
       Այժմ նստած եմք եւ կսպասեմք թէ՝ Սպահան մին լաւ խապար գայ։
       Մեր մեղացն, միրզա Մոմինն սպաննեցին, եթէ ոչ՝ մեր Թարվիզու ամէն բանն լաւ գլնիր։ Ես այսպէս շուտօվ շուտօվ չէյի գալ, Թարվէզ պիտի մնայի, մինչի որ աղուանն պարտիր, ամմա միրզա Մումինն չափառ ղրկեց Սպահան թէ՝ հալպաթ Եղիան գայ, որ ես իրան ամօթուն յելնեմ, ընտուր համար այս կրակի ժամանակն յելայ էկայ. խօշ բանն այսպէս եղաւ իմ մեղացէն, աստուծոյ կամքն օրհնեալ լիցի։
       Եւս թողութիւն շնորհեն բարեկամք, որ ոչ կարացի ջոկ գիր գրել իւրեանց, վասն այնորիկ ամէն բարեկամաց մերոց սիրօվ ողջոյն մատոյ, մանաւանդ ծնօղաց իմոյ՝ մօրս եւ մօգին մերոյ պարոն Մօվսէս Դուզտապանին։ Խնդրեմ, որ շուտօվ ձեր որպիսութիւնիցն եւ տեղիտ խապարներիցն գրէք…
      
       Որ եմ խոնարհ ծառայ Էլիաս։