Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
11ա || Իմ պատուելի եւ աղա մուսիու Պօռէկարիտ
      
       1721 մայիսի 6. Խլիջան։
      
       Քո գրերու պատասխանն գրեցի, որ պիտի ղրկէյի մղտսի Սարքսին հետ ֆռանցիզ լեզուաւ, բայց ոչ եղեւ վան իմ ծօվացեալ մեղացն, քանզի ապրիլի 15 օրն , շափաթ արեւ ծագածէն յետ երկու սահաթ, մինչ դեռ ժամն կայնաց էյինք, սաստիք շարժեցաւ եւ բլաւ քաղաքն ամէն. քո սուրբ աղօթիւն զերծա անվնաս։ Մեր եկեղեցումն միայն հողի տակն մեռաւ Կոստանն, պ[արոն ] Օհաննէսն վիրաւորուեցաւ, քանզի պատարաք կմատուցանէր։ Աստ անտեղի էր պատմել, բայց ասեմ թէ՝ մերռան ԲՃՌ (200000) հոգի եւ ոչ մնաց ամենեւին շինուացք մի, որ ոչ բլաւ եւ մնացօղքն ցրուեցան ամէն. գիրս բերօղն պատմելոց է։
       Ապրիլ 16 պատրիքն եւ մուսի Տուֆրէնն ցգեցին ամէն տուն եւե գնացին Սպահան։ Ես մնացի անճարակ եւ միայն Ղազարն բերին իմ կուշտն. ինչ որ հողի տակիցն կարացի հանել, վեր առի, ապրիլի 21 եկի Խլճան Նաղուտունն, չատրօվ նստած եմ պաղն։ Վասն այն այս տղան ղրկեցի , հրամանուցն, զոր ինչ խօսք ունին, հայեւար գրել տան պ[արոն ] Մունիերին, որ իմանամ։
       Մղտըսի Սարգիսն եւ Մովսէսն յելին ապրիլի 18, որ գան Էրզրմ։ Այս տղան ինքն գուզէր գալ եւ ես ղրկեցի, որ ծառայելով հետո գա։ Եւ երկու օր առաջ ղրկես, որ մեք յիմանամք։ Եւ քո հրամանքտ էլ կարես, որ տեղս. նոր յուզում են նորոգել քաղաքն։ Ձի, աւելի կարես, բեր, որ մեզ բաւական լինի։
       Պատրու տունն թալանեցին եւ հանեցին ամէն ապրանքն եւ տարան հայք եւ սրավաններն։ Աստուծոյ փառք, վաճառականներիցն միայն թէ երեք - չորս մարդ զայ եղաւ, մնացեալն ամէն յելին եւ փախան։ Մեր բաներն կորաւ։ Գաֆտելն եւ Մամաջանն էլ փախան, գնացին, անճախ առի 14 հազար դի[ա]ն փող, որ խարճի արի ապրանք հանելու։ Այս էլ իմ մեղացէն եղաւ։ Քո գլուխն սաղ լինի, ինչ անեմք, տանն զատերն, ամէնն, ինչ որ հանեցի, բերի գեղ. ես եւ Ղազարն նստած եմք եւ կսպասեմք գալստեան քո։
       Ղազարն, Նաղին եւ Ալին յոյժ սիրօվ ողջուն կմատուցանեն հրամանուցտ։
       Օսմանցու էլչին էկաւ, Անախաթու գեղն նստաւ մայիս մինումն, յետ երեք աւուր կամի Վան գնալ, քանզի վանեցի յէ։ Աղա թողութիւն շնորհէ, աւելի || բան չի կարացի գրել, քանզի տրտմութեննէս գլուխս խելք չը կար։ Ընկալ եւ ընդունել այս ղուզնաքեա քարտեզս։
      
       Ի տրուպ ծառայիս ծառ[ա ] Էլիաս Ա[ստուա]ծատուրեան։
      
       Այս գիրն գրեցի եւ վերոյ գրին հետ կնքեցի եւ տվի Խլիջանցի Խուտապաղշի որդի Խալաֆին, որ տանին Էրզր[ու]մ, տայ իմ աղա մուսիու Պօռէկարին կամ Էրզրմցի ղօնտաղչի Արութինին։ Մայիս