Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
10. Իմ պատուելի Մունիէր Լեոնարդոսիտ
      
       1721 նոյեմբ[ե]ր 8. Սպահան։
      
       Սիրելի սուրբ հայր, քո հրամանուց գրած առանց թիւ գիրտ մեզ հասաւ նոյեմբ[ե]րի 7, որօվ իմացուցիր իմ պակասութիւն, որ չը գրեցի հրամանուցտ։ Իրաւի մեղայ, բայց խնդրեմ ներումն շնորհես պակասութեանս։
       Էն ԺԴ (14) ղուռուշն, որ մուսի Դուֆպրենն տվեց Ղազարին, որ տայ քու հրամանուցտ, թէ որ մուսի Դուֆրենի գրերն շաթրօվ ղրկեցիր, 18բ || Հալապ, նայ առնուս մեր Ղազարիցն։ Էն ԺԴ (14) ղուռուշն թէ որ քարվանօվ ես ղրկել գրերն Հալապ, էն ԵՌ (5000) դինն առես Ղազարէն որ դարձուցանէ առ մեզ, որ մեք հատուցանեմք մուսի Դուֆրենին։
       Եւ մեք հասանք Սպահան հոկտեմբերի 9 եւ իչանք տունն մուսի քունսուլին եւ յոյս ունիմ, որ զիս շուտօվ դարցուցանեն Թարվէզ։ Փոքր տկարութիւն քաշեցի, բայց այժմ լաւ եմ, աստուծոյ փառք քոյին սուրբ եւ մաքուր աղօթիւն։ Գիտեմ ջաֆատ եւ նեղութիւնտ շատ է, բայց Յիսուսի սիրո համար է։ Հետո կբերեմ պարոն Դուվանն, որ նեղութինակից լինի հրամանոցտ։ Էն ի՞նչ մարդ է, որ մուսի Գառտանն քեզ գրեց եւ ինձանից հարցուց անունն, ես չէյի գիտել, խնդրեմ, որ նրա խնդրած մարդու անունն ինձ գրես եւ ինձ ապսպրես մուսիու Գառտանին։ Քանզի 5 տարի է, որ աշխատեցայ մուսիու Պօռէկարին համար, ամէն ունեցածս դրի նար բանին վրայ եւ շահեցա ոչինչ. խոխանակ շահի եւ օգտութեան, գտայ բազում նեղութիւն եւ վիշտ, մանաւանդ նախատինք եւ եղէ տեղի ծաղերձ։ Լինի թէ այս նեղութիւնս եւ վշտիս վերչն լինի բարի, որպէս պատմէ քեզ բերանօք պարոն Ղազարն։
       Եւ ինչ որ գրեցի հրամանուցտ, մի՛ ումեք ասել։ Եւ պատասխան գրոյս առաքես Թարվէզ Քիրիշցոնց պարոն Գալուստին կամ եխպայր իմ պարոն Մօվսէսին. եթէ ես ոչ իցեմ Թարվէզ, նոքա առաքեն Սպահան իմ ձեռն։ Երբէք ոչ մոռանամ հրամանքտ, եւ դու եւս մի մոռասցիս։
      
       Ծառայ Էլիասն Մուշեխանց։
      
       Այս գիրն գրեցի իւր նմրա 11 գրի պատասխանն, դրի վերո Գալուստի գրի մէջն, որ նայ ղրկէ Էրզրմ պարոն Մունիէրին կամ պարոն Ղազարին։ Կնքեցի եւ մօհրեցի Նոյեմբ[ե]րի 10։