Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
40բ || Մուսիու Պոռէկարիտ
      
       1722 հոկտեմբերի 21. Թարվէզ։
      
       Պարոն, էս գրիցն յառաջ 4 գիր գրեցի հրամանուցտ ամէն որպիսութենէն որօվհետեւ չը հասաւ եւ բան[ն ] այսպէս եղաւ. պէտք չէ կրկնել անցեալն։ Յուլիսի 14 առողջ մտա Թարվէզ։ Մեր պատուելի պատրիքն ինձ ընդունեցին եւ իրանց կշտին տեղ տվին, եւ կամ աստ մինչի այսօր։
       Եւ լսեցի, որ սպանեցին միրզա Մումինն. ես որ եկայ Սուլթանիայ, լսեցի նրա մահն։
       Նաղուցն յուզեցի մեր ապրանքն, չը բերեց. ասում է՝ ես գիր եմ տվել աղային այս ապրանաց համար, գիրն բեր եւ ապրանքն առ. շատ աշխատեցա, չը կարացի առնուլ։ Նրա ֆիքրն այս է, թէ քեզ տեղն կսպաննեն եւ զիս տեղս եւ ապրանքն կուտէ։
       Լսեցի թէ՝ ինչ որ փօղն մօտիկ ինքմին կայ, ամէնն ծախել է, թէ՝ խանին արզ անեմ, ինչ էլ որ մնացել է, մուհասիլն կուտէ։ Եւ մին ինքմենին երեք- չորս գին կդնեն եւ դահիյէկ գուզեն, չունիմ որ տամ, եւ թէ ունենայի զեմ կարել տալ։
       Մամաջանիցն հազար կռվօվ փող առի չորս թուման կէս, ֆրանսուզի պարաթի փողն եւ ճանփուս բերած պարտքն տվի։ Մամաջանն գնաց, Գաֆտելն էկաւ. վաճառականաց մէջ տարի մին փող չը կարացի առնուլ, ասում է ձեր փողն Մամաջան[ն ] պիտի տայ, թամասուկն տեղս չէ, որ յուժ անեմ։ Շատ անգամ գրեցի եւ ապսպպրեցի մղտսի Սարքսին, որ գրերն ղրկէ, չը ղրկեց։
       Յուզում է մղտսին, որ իմ ախպէրքն բռնել տայ Էրզրում, իմ տված գրօվն փողն առնու, ախպէրքս խօշ փող չունին, միայն թէ մի տուն է մնացել իմ հօրիցն, վախեմ թէ նայ էլ էս բանն վերայ դնեմք եւ չը պրծնումք. եթէ այսպէս լիցի, այլ քո գլուխն ողջ լինի։
       Քաղաքիս մէջն այսօր շատ խառնակ էր. երբեմն լազկու ահիցն եւ երբեմն օսմանլուիցն։ Լազկու եւ օսմանցու երկուղն պրծան, այժմ վրացու եւ ուռուսի երկուղն են քաշում. իսկի մարդ մարդու վրայ հոգս չի քաշել, հուսահատել են իւրեանց թագաւորութեան վրայ, քանզի Վախտանկն յիսուն - վաթսուն հազար մարդօվ յելաւ Վրաստանայ դէպի Շամախի։ Ուռուս թագաւորն երկու հարիւր հազար մարդօվ էկաւ Տաղստան, լազկին ջարթեց եւ Վախտանկ խանին համար ոսկի խաչ ղրկեց։ Եւ գուզեն մինսմին տեսնուն Շամախի, պատճառն չեմք գիտել թէ ուռուսն ի՞նչ բանի համար ա գալիս. պարսից բարեկամութիւն է նշանց տալիս, եւ մէջտեղն այնպէս խօսք կայ, թէ պիտի գնան օսմանցու վրան։
       Օվանէսի փողն չը կարացի տալ, պարաթին վրայ ձեռք դրի, որ շահօվն տամ, միայն թէ ձիս տվի իրան գնաց Էրզրում։ 41ա || Ես տեղս գիր գրել տվի Ֆանտօվ քեզ վրայ միրզայ Մումինի ախպօրցն թէ՝ միրզա Մումինին պարտն իրանց ղապուլ է, անճախ աշխատէ, որ վէզիրութիւն նրանց համար առնուս, վասն այն այս գիրն քեզ գրել տվի, քու ձեռն թամասուկի պէս լինի, ամայ որ քեզ չի հեսել, քո գրած Համատանա գիրտ մեզ հասաւ ամսուս 18 շաթրօվ։ Լսեցինք որ ամբողջ պրծար, աստուծոյ փառք, ջհանդամ ապրանքն։
       Մղտսի Սարգիսն Նաղու սան[ա]տն ղրկեց հաճի Դաւրիշին վրայ եւ վէքիլ արավ, որ էն փողն առնու Նաղուցն։ Գրել ես թէ՝ կարես փեշքաշօվ առնուլ մեր պարտն. ես թէ փող ունենայի, վանքըն չէյի մնալ, որպէս պատուիրեցիր, այնպէս կանէյի՝ քարվանսարայն նստելօվ։ Էս խանի քուլլու էխտիարն միրզա Յուսուֆն է եւ մեր թշնամին, չունքի Մումինն սայ սպաննել տվեց, Նաղին փէշքաշ է տվել միրզա Յուսուֆին եւ դիվանբեկուն, նոքա խրատ են տվել թէ՝ ապրանքն մի տալ, նայ մեզ արզ կանէ, մեք չեմք թողուլ։ Եւ խրատել են՝ թէ գնա Էլիասին հետ կռիւ արայ, եւ եկ մեզ գանկատ արայ, որ բռնեմք ջառիմայ առնեմք, յերկարելն պէտք չէ, անճախ յիմանաս, որ յահուա դուս չեմ կարել յելնել։ Էտ խրատն, որ ինձ գրեցիր, թէ ասեմ թէ՝ պարտիս գնալ Շահզատի կուշտն, թօփչութիւն անել, պիտիր որ դուն էլ տեղտ բերանօվ ասէյիր, զերա քո ամէն բանն տեղս գրեցին Համատանայ եւ էլ լաւ կանէյիր թէ դուն մին գրէյիր տեղս խանին վրայ թէ՝ ես շահի ծառայութիւնի համար ելայ, ամայ թալնվեցայ եւ վիրաւորեցայ, շահի գլուխն ողջ լինի, անճախ մեր վէքիլն տեղտ է, նրա բանն տես եւ շուտօվ ղրկէ Ղազպին, որ շահի ղուլուղն յետ չի մնայ, մինչի որ իմ վէրն ողջանայ։ Այսպէս գրելօվ լաւ գլնիր, զէրա պանունտ մեծ էր։ Թէպէտ մեք տեղս այսպէս համբաւ հանեցաք, բայց օգուտ չունի։
       Նօհ բեկն տեղս եկել չէ, ոչ ձայնն կայ։ Այսօր 12 օր է, որ աղա Մումինն եկել է Թարվեզ, 45 օր Կեզա գիուղն է կացել. հազիւ ճանփա ճարեցին, որ եկան մերկ։
       Քու խապարն Մումինն բերեց, թէ թալանվեցաք, քանզի Գաբրիէլն որ կփախչի, գու գայ գեղ եւ կպատմէ աղա Մումինին եւ աղա Մումինին հետ մինչի Քաշա գու գայ , էլի չի կարել գալ, քանզի հետեւակ էր մինչի այսօր։ Գաբրիէլն չէկաւ։
       Ո՞րպէս կարեմ առնել միրզա Մումինի պարտքն, որ խանիցն մի թալիղա հանեցին թէ՝ չուն միրզա Մումինն մեռաւ, մարդ նրան պարտքն չուզէ։ Աղա Մումինին ասում եմ, կասէ՝ տեսնումք թէ այս յերկիրս ի՞նչպէս գլնի, մին բինա կդնեմք։
       Հալապայ շատ գրեր եկին մուսիու Գառտանին, ամայ որ ճանփայ չը կայ, տեղս պահած կայ, երբ ճանփայ լինի, այս քու գրերն էլ միատեղ կողարկեմ։ Եւ այս 41ա || շաթր Այվազն ասաց թէ՝ 9 կռվի նաւ 14000 մարդօվ մայիսի գլխիցն յելին Ֆռանկիստանու, որ գնան Մասխէթին վրայ։ Մեզ գիր չը կէր, ամա Ա[յ]վազն ասաց թէ՝ Հալապայ Պալէօզն բերանօվ ասաց ինձ՝ էն չաղն, որ գելնէյի եւ ապսպրեցի թէ մինչի Սպահանա ճանփէն լաւ չը բացվի, մի գնալ, որ այս գրերս պէտքական գրեր են։
       Ինձ ասպրեցիր երեք բան եւ այլն իմ խելացս թողիր պատասխանեմ։
       Առավնոյն՝ որ էս ժամանակիս փող չի բուսնիլ, դուն լաւ գիտես։
       Երկրորդ պատասխանեմ թէ՝ ապրանք չը կայ, որ բերեմ Պասրայ։ Եւ ահա 7 տարի է, որ քեզ շահի համար դատեցայ եւ ես վնասեցայ. փոխանակ մեծութեան, փոքրացայ այնքան, որ այսօր քան զիս ցած մարդ չկայ։ Մինչի այսօր որ խելօք չերեւցայ , ե՞րբ պիտի խելօքանալ։ Խնդրեմ, որ աստուած տայ ինձ աւելի խելք, քան զայս, այլ մեծ վնաս ի՞նչ պիտի հանդիպի ինձ, որ ասում ես թէ՝ որ չանեմ, ինձ վնաս գլնի. թէ որ չէյի անել մինչի այսօր, այս նեղութեան մէջ չէյի մնալ եւ սպասել քեզ։
       Երրորդին պատասխան կու տամ, որ Պասրա գու գամ, ամա յառաջ ինձ մին ձիու գին պիտի, որ գամ. հիմիկս գու գայի, ամայ գրել ես թէ՝ ապրանքօվ եկ Պասրայ։ Ես ապրանքն չը կարացի առնուլ, թէ գրած լինէյիր թէ դատարկ եկ, պատրաստ էյի, էս գրիս տեղն ես գու գայի եւ մին ձիու գին պարտք կբերէյի քեզ վրա։ Կսպասեմ այս գրիս պատասխանին, ինչպէս գրես, այնպէս կանեմ։ Քանզի քեզ իմացուցի ամէն էհուալն տեղիս, հիմի էխտիրա ունիս, ֆիքր քաշես, թող թէ ապրանքն, մեր գիրերն եւ դաֆտարներն մնաց Նաղու ձեռն։ Իմ ախպէր Մօսէսն Օրտւար է, ես նրան չը տեսայ, գնացի Էրզրում։ Պարոն Մուներն Էրզրում է, բայց քարվանսարայն է կենում եւ այս մօտրես շատ փորձութիւն էլաւ Էրզրում դնդէմ ուղղափառաց. 12 քիսա ջառիմա տվին։
       Այսօր որ ղաթիլն պրծաւ, մին քանի աւուր խանն պիտի գնայ Սպահան։ Շամախու պատրիքն չաղ են, բայց թալանվեցան լազկուցն։ Եւ Մօֆրեն Անռին մեռել է։ Քուրտն որ Մարաղա թալանեց, թարվեզցոց ղօշունն գնացին՝ քսան երեսուն հազար մարդ, փախան, յետ էկին։ Ժամանակի խանն դիւանբէկին է։ Արազու դէնն ինչ յերկիր որ կար, Վախտանկի զաֆտն անցաւ, ամայ Թարվէզ չէ, զերա ինքն հագիմ կարգեց վեղարէնքին վրայ, եւ մարդ է հաւաքում։ Եւ հրաման տվեց հայերուն, որ վնան կռիւ նրանց վրա. մին գլխաւոր կարգեց եւ պայրաղ ղրկեց, ասում են թէ՝ մինչի տաս - տասնհինգ հազար հայ է ժողնւել։
       Եւ մին մեծ էլչի օսմանցուցն պիտի գար 1500 մարդօվ, որ աղուանն հաշտեցնեն շահին հետ, ամայ Էրզրումայ յետ տարին էլչին։ Եւ մին նոր խապար կայ թէ՝ նոր կռիւ ինփերա 42ա || թօրի հետ, զերա Էրզրմ ճառ է կանչել, որ զօրք ժողովի, որ գնան։
       Եւ տեղիս ապրանաց ծախսն այս է. խամ շաքարն՝ 8 ապասի, ղանտ՝ 12 ապասի, ղահուան՝ 12 ապասի, ղահուան՝ 12, զանճաֆիլն՝ 17, տաքտեղն՝ 12 ապասի, եւ այլ ամէն պահար ալաթին այսօր գօրայ։ Օրըստօրէ գներն յաւերանում է. Լօնտռան՝ 22 շահի, ծաղիկն՝ 4500, կարմիր եւ բանաւ[ու]շ պաղամն՝ չորս ապասի եւ այլն։ Եւ յորժամ քու վերն կառողջանայ եւ յորժամ որ Համատանա գելնուս, ինձ գրես, եւ այլ ինչ որ կամիս, որ ես անոր գօրայ ֆիքր քաշեմ, թէ ինչ պիտիմ անել։ Գաֆտելի ախպէրն տեղս չէ, Թիֆլիս նստած է։ Պատրիներն ողջոյնկու տան հրամանուցտ։
      
       Զի ես եմ ամենախոնարհ ծառայ Էլիաս։
      
       Այս գիրն գրել տվի իւր համար 35 գրի պատասխանն պ[արոն ] Օվանէսին ֆռանցէզի լեզուաւ։ Եւ պ[արոն ] Բեռնարտոսի գրած գիրն միատեղ մօհրեցի եւ տվի համատանեցի Աբրահամին, որ իւր գրի միչօվն ղրկէ իրան մարդոց, որ նոքա տան մուսիու Պօռէկարին Համատան կամ Պաղտատ։ Կնքեցի հոկտեմբերի 21. Կարմելիթան պատրի Յօզէփի գրի մէջն դրի։