Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 3. Պատուելի միրզա Մօմէնիտ
      
       1720 նոյեմբերի 4. Թարվէզ։
      
       Միրզա՛, քո հրամանուց գրած գիրտ Տաւութ չափառօվն հասաւ յետ երկու աւուր, որ չափառն էկել էր. գնացի ձեր տունն՝ խնդրել իմ գիրն։ Աղայ Մօմինն տվեց առանց մօհրած . եւ կարդաց գրի մէջն՝ որ ինձ գրեցիր թէ՝ կարմիր տօպրակն տանեմ ձեր տունն տամ, որ բանան եւ հայերի սանատն հանեն, աւատացի։
       Աղա Մօմինն եւ Հուշանկ աղէն եկան մեր տունն, սանտուղն բացինք, քեսան հանեցինք, տարի տունն, ղրկեցի ներս, որ կնիկտ մօհրնքս տեսաւ, միրզա Սայիտն, եւ աղա Մօնինն, եւ Հուշանկ աղեն եւ Ջմշիտի կու[շ]տն մօհր բացինք, հայէրու սանատն հանեցինք, յետո քէսի գլուխն ես եւ քո կնիքն մօհրեցինք։ Եւ քէսան պահեցին։ Յետոյ էկա քո հրամանուց գիրն յուրիշի կարդալ տվի, որ այսպէս չէր գրած։ Շուտ գնացի խանումին արզա տվի թէ՝ ինձ խաբեցին, իմ տօպրակն տվէք։ Դ Ե (4- 5) օր գնացի եկա, հազար զօրով տօպրակն առի, բերի տուն։ Եւ գնացի շատ թահտի արի թէ՝ չափառի տանն տեսէք, որ այսքեսան ղրկեմ։ Չարին. մինչի այսօր որ այս նոր չափառն էկաւ եւ ինձ գիր չէյիր ղրկել, անճախ քէսան մօհրած իմ տվի չաճփառին պատրու կուշտն։
       Խնդրեմ հրամանուցէտ, որ ինձ գրելիս գլուխն մօրես, որ մարդ չիմանա թէ ինչ գրեցիր։
       մին էլ հրամայեցիր թէ՝ ամեն օր գնա մեր տունն։ Առէջ համիշա գնում էյի, որժամ այսպէս ինձ խաբեցին, այլ չեմ գնալ. լայե՞ղ է որ ինձ խաբեն։
       Եւ հրամայեցիր թէ՝ մինչի տասն թուման տունն խարչլուխ տամ։ Միրզա՛, գլուխս քո ճանփին քո ճանփին չեմ խնայել, բայց մին փող չունիմ, խիստ խեղճ մնացի, մին փող մեր թալպաներիցն չառաւ էս խանն. եւ քո հրամանիտ մեզ չեն կարել քօմակ անել, ես էլ չեմ գիտել թէ ինչ անեմ։ Եւ թէ մեր աղի ահալն իմանաս, դեռ եւս Սպատան է այսօր Ե (5) ամիս է, որ աղիցն ինձ գիր չէ եկել. գրեցի թէ նայիպին վրա գրեցի, որ բանիտ մուղայիթ լինի միրզա Էհտիմա Դօվլին թալիղեն եւ դաւատատարի գրին մտիկ չանօղն յերբ քո գրին մտիկ կանէ. խնդրեմ որ աստուած քեզ մին դօվլաթ տա, որ մեք էլ ուրախանանք։ Ի՜նչ անեմ, թէ այս ժամանակն մեր աղեն օրտուն լիներ, քեզ համար շատ լաւ էր. տեսնում եմ, որ քեզ համար սիրտ ցաւացնօղ բարեկամ չունիս. աստուած լինի քեզ բարեկամ եւ քո բարի աջողէ։ Էնչանք չը մեռնէյի, որ քեզ դին մին դօվլաթի մէջ տեսնէյի՝ որ կամիմ քեզ։
       քիսայիւն։ Նոյեմբեր 22։
       52ա || Այս միրզա Մօմինի նմրա 3 գիրն գրեցի իւր նմրա 2 գրի պատասխանն ֆարսից բառօվն եւ ներքո գրին հետ միատեղ մօհրեցի եւ տվի պատրոն Բեռնարտոսին, որ դնէ իւր գրի մէջն եւ տա միրզա Մօնինին նօքար մելիք Մահանմատին, որ նա տանի Թիֆլիս, տայ վերո միրզա Մօմինին հանդերձ կարմիր քիսայիւն։ Նոյեմբեր 22։
      
      
       Իմ բարեկամ Հուսէյնիտ։
       1720 հոկտեմբերի 4. Թարվէզ։
      
       Բազում ողջոյն մատուցանեմ հրամանուցտ։ Սիրելի, ես կարծէյի թէ դու գնաս տեղտ մեզ ամէն բանիցն իմաց կանես, էսչափ ժամանակ է որ գնացիր, իսկի մեզ մին էհուալ չը գրեցիր որ լսեյինք եւ ուրախանայինք, չեմ գիտել թէ մեզ հետ սէրն ինչո՛ւ կրեցիր։ Դուն ողջ կացիր եւ մեզանից ձեր ամէն ծառայից ողջոյն տաս։ Ողջ լերուք, ամէն։
      
       Այս գիրն վերո գրին հետ մօհրեցի որ Թիֆլիս տան միրզա Մօմինի նօքար եւ մօհրտար սպահանցի աղա Հուսէյնին։ Նոյեմբերի 22։