Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
|| N 1. Պատուելի հոգեւոր հօրտ մերո տէր Մելքումիտ օրհնեալ յաջն ողջունիւ համբուրեմ
      
       1718 փետրվարի 17 հին հօմարիւ։ Թ[ա] րվէզ։
      
       Յիսուսաւանդ ողջունիւ յորմէ սէր ժամանեալ հասցէ ներքո գրեալ ծառայէս հասցէ առ վերո նազելոյտ։ Եւ ծանուցումն լիցի հրամանուցտ , որ նամակ հօրտ մերոյ հասաւ առ մեզ փետրվարի 16 հին հօմարին, զոր գրեալ էյիր յունգարի ԺԵ (15) նօր տօմարիւ։ Շատ շնորհակալ եղէ, որ քո ամենայն որպիսութիւն մեզ ծանուցիր եւ իմացանք ամենայն բանն, բայց զոր ինչ հրամայեցիր , գլխօվ ծառայութիւն կանեմ։ Քո ողարկած պարաթն տվի Յօհանջանին, փողն առա, գրերն եւ փողն մին լաւ մարդու ձեռօվն հասուցանեմ Էրզրում։ մօտերս գնացօղ կայ, հոք մի քաշել։ Ֆռանկ Ալահվերդին փոխեցաւ կենացըս, վասն նրա աղօթեայ։ Պատրի Բեռնարտոսի յաջն համբուրեցի ողջունիւ քով, շատ ուրախացաւ եւ կորօտիւ ողջոյն կանէ հրամանուցտ։
       Ապարանեցի պատրին եկեր էր տեղս եկեղեցո զարթն ծախելու համար, շատ եւ շատ նեղութիւն ունին ի ձեռն բռանւորաց. հարկապահանջ յօլօվ հանանջեն զհարկս եւ նոքա ոչ ունին կարողութիւն տալո , վասն այն պատճառի խաչ, սկիհ բուրվառ բերին ծախեցին եւ իւրեանց հարկն տուին։
       Մին անօրէն կայ տեղն Ալի Մարտադան բէկ կասեն, թէ մին կամ երկու տարի էլ մեծաւորութիւն անէ, մին տուն չի մնալ. էս տարի օրտնեալ տօնախմբութեան, ի աւուրն ծննդեան ոչ ժամ, ոչ պատարաք կար եւ ոչ կարացին բանալ դուռն եկեղեցեաց վասն հալածանաց հարկապահանջից։
       Ղօնտաղչի օղլի Սահակն գնաց Էրզրում, ծառայտ լաւ մարթօվ կողորկէ, հոք մի քաշել. պարտ է որդւոց պատուել ծնօղս ամենայն իրօք որչափ եւս առաւել են հոգեւոր ծնօղք ի մարմնաւորաց, այնպէս եւ պարտական եմք մեք պատուել զհոգեւոր ծնօղքն մեր, պարտական եմ ծառայել պատուելի հօրտ մերո. բայց խնդրեմ երբեմն միտ ածելօվ յիշատակես զիս առաջի անմահ գառին աստուծոյ. միայն թէ խնդիրն իմ այս է ի քեզանէ՝ միթէ սուրբ եւ մաքուր աղօթիւ քով գթասցի տէր ծառայքն եւ խնդիրն իմ շուտօվ կատարեսցէ, ամէն։
       Անանհայիայ չելէպին ինձ թողութիւն շնորհէ, իւր ապսզրած խօսքն ինձ չէ հասել։
       Հայր իմ պատրի Մունիեր Լեօնառտի օրտնեալ յանջ համբուրես, հանթ[ե]րց ողջունիւ մեզ աղօթից չի մոռանաս. ո՜հ, օրհնեալ լիցի օրն այն, որ առողջ մարմնաւոր յաչօք տեսանիմ օրհնեալ յերեսն նրա եւ փափաք սրտիւ զօրացուցանեմ, զի կարի յոյժ փափաքի սիրտն իմ տէր։
       Քո հրամանուց զատերն, որ Էրզրումայ գու գա, շուտօվ կողարկեմ հրամանուցտ. ողջ լեր ի տէր ամէն։
      
       Ամենախոնարհ ծառա Էլյեաս Աստուածատուրեան Էրզրմեցո Մուշեխանց
      
       Թէ որ Անանիյեա չէլեպին տեղտ չի լինի լաւ մարթօվ ղրկես Բանտար։
       Էրզրմցի թարզի պաշի օղլի տէր Մելքումին գրեցի։
       Էս գիրն մօհրեցի Անանիյեա չէլէպու գրին հետ տվի շաթր Դահիրին փետրվարի 18 նմրա 2, 3 գրի պատասխանն։