Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 33. Օգոստոսի 12։ Սպահան մին գիր էկաւ մուսիու Պօռէկարիցն ֆրանսուզի ձեռօվն, որ թարգմանի այսպէս։
      
       Պարոն Էլիաս Մուշեք
      
       Ի Սպահան. 12 յուլիս 1722։
      
       Պ[ա]րոն, էն գրօվտ, որ գրեցիր Քաշանա, կտեսնում, որ սալամեթ անցար. մեք տեղս էլ վատ եմք, որպէս դուն տեսար, քանզի լիտր հացին կարժէ 10 ապասի, համ էն էլ քիչ կգտնվի փողօվ, էս պատճառից աղքատք շատ նեղութիւն կքաշեն եւ ամեն օր քաղցած մեռնում են։
       Ես քեզ երեցի մին գիր վալի չափառօվն յունիս 28։ Էս չափառներն մինչի այսօր չէլան, քանզի աղուանք ճանփէն կապեցին. էնչաղն որ էն գիրն ձեռտ կհասնի, կտեսնուս թէ քեզ ինչ կասեմ, որ անել պիտի, շուտ կանէս էն բաներն։
       31բ || Վրացու իշխանն սարտար արին լազկուն վրայ, միրզա Մումին հարկիւ նրան նայիպ գլնի, ընտուր համար յոյս ունիմ, որ հեշտութենօվ կտեսնուս մեր բաներն նրա օգնութենօվն։ երբ որ յանձիշխան գլնիմ, քեզ կողարկեմ բանակիցն հրաման, որ քեզ պիտի լինի՝ քեզ տալօվ, որ ինչ պիտի անես Թարվէզ։ Մին քանի բան մոռացայ, որ ներքո գրում եմ, եւ միուսների հետ շարք ցգես իբր թէ.
       1. Մուղիաթ կացիր մին գիր յետ առնուս Նաղու գիրն, որ մղտսի Սարգսի կուշտն է, որ գրած է թէ՝ ամէն Նաղու ապրանքն իմն է եւ լաւ էտ գիրն պահես եւ նրան չես տալ, մինչեւ որ իմ բանն պրծնիս ողջ նրան հետ, յետոյ կու տաս։
       2. 5 փեթակ որ տվել եմ Նաղուն, Դ (4) տարի է, առաչի տարին մինչի տասն յելաւ, այս ոտօվն հսապ անես յետ առնուս, յետո ծախես։
       3. 4 թուման կառնուս Ամպրումիցն, որ մեր տապանչէքն տվեց շեխ Մուրատ Սուլթանին։
       4. Փող առնելից դանակ շինօղ Ալահվերտուցն խանչարի դաստի համար, էլի նրանիցն գուզես 2 ապասի, որ ինձ տալու է։
       5. Ուզանկու օսմանլույի բան կառնուս, որ տվիր քու ճանանչին եւ նրանց կպահես, որ ինձ պէտք է։
       Ինկլիսների շաթրիցն մին գիր եռաւ մեր գուսուլի ախպերն Բանտարայ նավի քափիթանիցն։ Էս գրում գրած է թէ՝ Ֆրանսիզների գումբանիցն 2 նավ Բանկալիցն յելան Բանտար գալու համար, պիտի որ այժմ հասած լինին։ Եւ քափիթանն ասում է գրումն թէ՝ որչանք որ ֆրանսիզ կայ պարսից յերկիրն, ասայ որ իրանց ապրանքն պահեն, որ նոր Հնտիստանու խարճ է, ընտուր համար որ ժամանակ է այժմ բան տեսնելու համար, շուտօվ բանտ տես եւ որչանք որ կարօղ ես փող ղրկելո, ղրկես որ էն փողն բանտար ղրկեմ կամ տեղս բանացնեմ ընդուց ջոկ, որ շատ պետք է խարճելոյ համար, քանզի մուսի քափիթանին հետ ուտում եմք եւ մեր խարճն շատ է թանկութինի համար։ Եւ քեզ կապսպրեմ, որ շուտ նուշ առնուս եւ շուտ ղրկես ինձ։
       Մուսի պատրին շուտով չուզէ յելնել գնալ, որ իրան գինին ղրկէ Բանտար, ամմա չունքի ամէն ճանփէն կապ է, պիտի որ մեզ հետ համբերէ։ Եւ ինչ որ խապար լինի, ինձ գրես։ Եւ բրաեւս հասուր պ[արոն ] քափուչիններին։ Պ[արոն ] Դուան, պարոն Թաթէոսն ֆրսանթի կնայի յէլնելու համար։ Եւ քեզ բարեւ կուտան, որպէս որ այլոց քու գրօվն ողջոյն մատուցիր։
       Պիտի թէ աղա Մումինն յելաւ, քանի օր է, որ նրան չեմ տեսնուլ։ Շատ բարեւ արա միրզա Մումինին։ Որժամ Արտաւելու դառնայ եւ ասայ նրան մեզ բարեկամ լինի, որպէս էյաք եւ որպէս եմք։
      
       Եւ եմ պարոն քու յօժար ծառայ Հօննօռի Պօռեկարտ։
      
       Դուն տուր ֆրանսուզին 2 թուման ռայիճ, որ ինձ տվեց եւ իմ ձեռնագիրն յետ կառնուս, որ ես տվի իրան։ 14 յուլիսի։
       Կասեն թէ՝ հիմայ որ Ալի Մարտան խանն պախտիարին եւ այլ զօրքօվ ջարթեցին աղուանին 2 անգամ։ Համա Մահմուտին էնչանք քիչ մարչ կայ, որ յուժ անում է ջուղաեցոց, որ նրան տան ԲՌ (2000) մարդ։ Վերջ։