Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 28 (17). Ապրիլի 11 էկաւ այս գիրն Հալապա վերո իմ գրերու պատասխանն մին շաթրօվ, որ գրած էր փետրվարի 20, որ թարգմանի այսպէս.
      
       Երկու օր կա, որ էս գիրն ինձ ղրկեցիր, ինձ հասաւ Ֆռանսիզի ձեռօվն, եւ Սպահանա ղրկած գրերտ միատեղ ինձ հասաւ, ուրախացանք լսելօվ որ էն վրդօրվմունքն եղեւ Պասրիստան, քանզի յուս ունիմ, որ թագաւորութիւնն էլ լաւ գլնի եւ յոյս ունիմ մեր ճանաչ միրզա Մօմիննին բանն էլ յառաջ կգնա։ Թէ Թարվիզա մեծութիւնն տան , եկածին պէս մին ընծայ կու տաս նրա, որպէս իւրեանն արժան է, յետոյ կաղաչես նրան, որ ինչ մեզ տալու է, շուտօվ տայ։
       Ֆրանսիզն ինձ ասաց թէ՝ նրանն խան արին Շամախու։ Թէ որ այսպէս է, մին փայեկ բռնես, ղրկես Շամախի։ Ինձնից բարեւ մատուցանելույն յետ, գրես թէ՝ ես յետ 20 աւուր Հալ[ա]պա գելնեմ, գու գամ Թարվէզ։ Յետոյ նրա կաղաչես, որ մեր պարտն տայ, որ այտ փողն գտնում Թարվէզ հասածիս պէս։
       Ինձանց ողջոյն կու տաս մղտսի Սարքսին եւ նրան կասես թէ՝ ես շատ տրտում եմ, որ իմնչեւ ցայժմ նրան փողն չը հասաւ, շնորք արա մինչի այժմ համբերելն, եւս շոնրքանէ փոքր միուս եւս համբերէ։ || Լավ կանես՝ թէ ինչ որ փող քեզ կհասնի նարն, տես եւ անյպէս անես, մինչեւ որ ես գամ, որնրան փողն իրան հասնի առաչի փողիցն, որ կառնումք։
       Քեզ կապսպրեմ, թէ չը տրտմիս էն խօսքերիցն, որ մեր թշնամիքն քեզ կասեն. ժամանակ գտնվի, որ նրանք փոշիման լինին, համ[էլ ] այսպէս բանին համրա փոքր համբերութիւն պիտի։
       Էլի քեզ կասեմ, թէ թախիխ 20 աւուր յետեւ տեղիցս գելնեմ պ[արոն ] Մունիերին հետ Էրզրմա համար։ Էս գիրն որ քեզ կհասնի, ինձ գրես մղտսի Ղազարին վրա, որ գտնում էրզրում հասծիս պէս, որ իմանամ ինչ խապար կա մեր տեղտ։
       Նրանք որ մեզ տալու են, իմացնես թէ շուտօվ գու գամ, թէ չանեն, ինչպէս պիտի, ես կանեմ։ Բայց դաւի չանես, մինչի ես գամ՞
       Մալին, որ գու գա Թարվէզ, դաստուր տվի, եւ վարձն տվի, շիտակ գիմանաս թէ հետն որչանք փող բերեց։ Ինձանից շատ բարեւ կանես պ[արոն ] Բեռնարտոսին, պարոն Յօվհանէսին, մուսի Պօսօնին։
      
       Ալէփ. 20 փետրվարի 1721
       Ծառա Պօռէկար։