Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
24ա || N 2. Գերազանց քօնսիլեր Դիսոն Պօնաք
      
       1723 դեկտեմբերի 9. Ռաշտ։
      
       Ծանուցումն լինի հրամանուցտ, որ քո հրամանուց օգոստոս 27 գրած գիրտ մեզ հասաւ հոկտեմբերի 14 - ումն, որ մեք այն ժամումն հաստատել իմք գնալ ուռուսի յերկրիցն. քանզի յառաջ մեր բանն թաքուն բռնեցինք, որ մարդ չիմանա, յետո որ շատ յերկարեցին, յայտնեցաւ ամենեուն, վասն այն պատճառին գնացինք այս ճանփօվն։ Բայց յետի հասանք Կիլան, որ էլ նաւ չէր բանում, վասն այն կսպասեմք մինչի մարտի ամսին, որ առաչի նաւօվն գնամք Հաշտարխան, որպէս որ խոստացաւ սպառապետն ուռուսաց։ Եթէ պատեհ համարիս յիմացնես իմփռատօռին էլչուն, որ նա մեզ համար մին ֆիքր քաշէ, որ ուռուսք մեզ չարգելեն իրանց անպատեհ սովորութեամբն, որ շուտօվ հասնիմք թագաւորին ծառայութիւնն։
       Ժամանակիս Աճամու յերկիրն այսպէս է, որ շահն ման գալով զօր է հաւաքում։ Էս գրիս գրած թւումն, Նախջուվանէ օսմանցիք, որ Թիֆլիս առին եւ անտի եկին Գանճա։ Այս Գանճու վրա եկօղ օսմանցոց զօրքն կոտորվեցան պարսից։ Նմանապէս խապար հասաւ թէ՝ վիրք կոտորեցին Թիֆլիսու զօրքն՝ օսմանցոց, այնք, որ դուսն էյին, միայն թէ՝ բերթն մնաց օսմանցու ձեռն։ Եւ աղուանք դեռ եւս Սպահան պահած ունին։ Անպէս մին պինտ կապել են ճանապարհն, որ ոչ ոք չի կարում գալ, որ մին լաւ հաստատ խապար գրէյի հրամանուցդ մեր մուսի Գառտանեցին եւ այլոց. որպէս առաջմէ որ գրեցի հրամանուցտ, այնուհետեւ էլ խապար չունիմ։ Յառաջ քան Մահմուտին Սպահան բռնելն, մուսի Միրանն գնացել էր իկլիս աճենթի կուշտն, այնուհետեւ չեմ գիտել։ Թագաւորն մին սարտար կարգեց Մահմուտին վրայ, մինչի 20 Ռ (20000) մարդօվ գնաց, կոտորեցաւ, կրկին կամի գնալ։ Ուռուսաց զօրքն Լակզիստան շատ են, էս մօտերումս ԺՌ (10000) լակզի կոտորեցին։ Ուռուսներն եւս այս Կիլանա յերկրումն կայ Ժ , ՌԲ Ռ (10 - 12 հազար)՝ Ռաշտ, Աիզալի, Փիրապազար, Սալիան, Պաքու եւ այլք։ Բայց ոչում չեն վնա[սի]լ, իրանց խարճովն 24բ || նստած են իբրեւ մին վաճառական. եւ ոչ վնասեցին պարսից մինչեւ ցայժմ, այսուհետեւ աստուած գիտէ։ Ոչ օվ նոցա խորհուրդն չէ յիմանում՝ թէ ի՞նչ բանի համար էն եկել պարսից յերկիրն։
       Աղա՛յ, պիտի որ մին հօրախպօր որդի պարոն Ղազարն գնա Հռօմ ուխտ, երբ որ գայ քո ծառայութիւն, շնորք արա յանձնէ մին լաւ մարդո, որ ճանապարհօվն կամի գնալ ղրկէ Վեննա։
      
       Եւս պարոն Յօվան[ն]էսն, որ է իմ յկնկերն, սիրօվ ողջոյն կմատուցանէ հրամանուցտ։
       Այս գիրն գրել տվի պարոն Յօհաննէս Մկրտչ[ի]ն ֆռանսիզ լեզուաւ դեկտ[ե]մբ[ե]րի 9 - ում եւ կնքեցի իւր համար մին գիր պատասխանն եւ դիր Մօվսէսին համար 65 գրի մէջն եւ ղրկեցի, որ նայ ղրկէ Ղազարին, եւ նայ ղրկէ Իստամպօլ ֆռանսիզ էլչի մուսի Պօնակին։ Դեկտ[ե]մբ[ե]ր 16։