Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N1. Պատուելի պարոն Սահակիտ ողջոյն
      
       1724 յունվար 3. Ռաշտ։
      
       Սիրելի մեր ի տեր, էս ժամանակս մին այնպէս խապար չը կար ըստ արժանոյն, որ ծանուցանէյի հրամանուցտ. թէպէտ եւ խապար շատ կայ, բայց մեզ ոչ է պարտ գրել եւ քեզ ընթեռնուլ, քանզի ժամնակս վատ է, միայն թէ կարօղ եմ քեզ գրել քո սիրելի որդեակ Սէթ աղի որպէսութիւնն։
       Որ էն ժուկն, որ շահն Թարվիզու յելաւ, մեք եւս յելինք մեր բանին համար, քանի որ օրտումն էաք, միյատեղ հաց էյինք ուտում. խիստ լաւ է, միայն թէ ձեզանից կարօտ է եւ փափաք, զոր տէր աստուած արժանի արասցէ զձեզ միմիյանց տեսութեանն։ Երկու ամիս կայ, որ նրանից ջոկնվել եմք եւ եկել Կիլան , բայց հանապազ մեր գիրն մինմինու գնա եւ գու գայ, եւ շահն խաթիրն խիստ ուզում է։ Որօվհետեւ որ մեք այս ղասիտն ղրկեցինք տեղտ, հարկ մեզ ծանուցանել քո որդւոյ որպիսութիւնն, գիտեմ որ հաճո կթւի հրամանուցտ, քանզի38բ || էն տեղաներիցն ոչ գալացօղ կայ եւ ոչ ձեզանից խապար եմք լսում։
       Եւ մեք եւս խնդրեմք ձեր հրամանուցէ[ն ], որ շնորք անես մեր աղայ քոնսուլ Գառտանիցն եւ կամ ամեն մեր ֆռանկաց աղաներիցն, թէ պատրիների որպէսութենիցն որ գրես՝ թէ ինչպէ՞ս եղան . ո՞ղջ են, թէ մեռած, տե՞ղտ են, թէ գնացած, որ մեք յիմանամք։ Թէ որ անհնար լինի գրել, բերանօվ պատմես այս թղթաբեր ղասիտին։ Եւս գրես ձեր որպիսութենէն Սէթ աղին, զի կարի տավնապի սիրտն ձեզանից խապար իմանալն։ Եթէ պարոն Սահակ[ն ] ոչ իցէ տեղտ, ինչ քրիստոնա որ այս գիրն կարդայ, վասն Յիսուսի սիրոյն, սրա պատասխանն գրէ կամ բերանօվ պատմէ։ Ողջ լերուք ի տէր, ամէն։