Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
44բ || N 1. Ապտուլ Ղաֆար բէկիտ ողջոյն
      
       1724 փետրվարի 5. Ռաշտ։
      
       Անցեալ աւուրն քո հրամանուց պաշտոնեայն էկար եւ քո որպէսութիւնն մեզ պատմեց եւ մեք մին դեղ հրամայեցինք, որ լաւ էր քեզ համար, այնուհետեւ էլ քեզանից մին խապար չառինք՝ թէ Օգուտ եղեւ՞ քեզ այն ղեղիցն, թէ ոչ։ Շնորք արա քո որպէսութենէն մեզ յիմացուր։ Եւս յայտնի լիցի քեզ, որ այսօր 18 օր է, որ մեզ խարճ չեն տվել, Պապունա բէկն իրան մարդն ղրկել էր վազիրի մօտն, որ մեզ խարճ բերէր, տեղտ մին միրզաթա կա եղել, նայ գրել է Պապունայ բէտին թէ՝ «Ղօնաղն մին օր, երկու օր գլնի, մեք էլ խարճ չեմք տալ »։ Այն գիրն մեզ նշանց տվեց , մեք չաւատացինք։ Խնդրեմ որ ինքտ բերանօվ վեզիրին հետ խօ[սէ ] եւ ինչ որ ասէ դուն վկա լինիս՝ թէ տալու, թէ չէ որ վաղվան օրն ուրանա ոչ, շուտօվ մեզ գրես։
       Այս գիրն գրել տվի պարսեւար ամսուս հինգումն եւ տվի խնմատար Ջաֆարին, որ տանի Ֆումին, տայ Շահղուլի Ապտուք Ղաֆար բէկի ձեռն, գնա վեցումն։