Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
28բ Իմ հոգեւոր հայր պարոն Ղազարիտ
      
       1722 օգոստոս 9. Թարվէզ։
      
       Քո հրամանուցն գրեցի տէր Բարղամի որդի Օվանէսիւն յուլիսի 28, գիտեմ աժմ ձեզ հասած գլնի։ Այսօր ձեր գիրն առի շաթր Այվազիցն։ Ահա ես գրեցի մահտեսի Սարգսին, դուք միք վախիլ, ես նրայ պատասխանն կու տամ, անճախ որ գրել ես թէ՝ ես մին գիր գրեմ թէ՝ ես բաժան եմ, գլնի գրել, ամայ առանց վկայ չի լինիլ, յետ ձեզ սուտ կհանեն. մի՞թէ օսմանցու շարիաթն չէք գիտել, որ ախպօր պարտքն ախպօրիցին չեն յուզել։ Ես նրայ մին գիր տվել եմ թէ՝ յերբ որ մղտսի Սարքսի փողն մումիու Պօռէկարին վրա կորցւի, ես տամ, դեռ խօշ չէ՞ կորել, մուսիու Պօռէկարն չէ՞ մեռել, ամմա պազի ժամանակ բանն այսպէս գնկնի, որ գուշանա, հոգս չէ։ Դուն նրայ պատասխանն տուր այսպէս թէ՝ դուն մուսիու Պօռէկարին սառաֆն էյիր, պէլքի նրա փողն քեզ վրայ յաւել է, օվ գիտէ, ո՞ւր է քու վկան, որ յիմանամք թէ Պալիօզէն փող գուզէյիր։ Յերկրաշարժն յէլաւ, Պալիօզն տեղն չէր, դուն փախար էկար, յորժամ Պոլիօզն Նախջուվան տեսար, թէ որ առնելիք ունէյիր, ինչի՞ չառիր, ում տվել ես, գնա առ, մեք ոչ տալտ գիտեմք եւ ոչ առնուլը, ինքն Սպահան է, նրա վէքիլն Թարվէզ, գնա, հեսապտ տես։ Եւս դուք ասացէք թէ՝ Եղիան Շամխի ջօկվեցաւ ախպօրցն, մէնէ գնաց, Պալիօզին նօքար մտաւ, հայ դուն, հայ Եղիան։
       Տէր Մելքունին շատ բարեւ անես, ձեռս չը հասաւ, որ գրէյի։ Անճախ նրան տեղս ունի մին յեօրղան, մին բարձ, ես շատ մարդու աղաչեցի, չը բերին, ինքն մին մարդու ապսպրէ, ես տամ նրան, որ բերէ, տայ իրան։
       Եւս ողջոյն կու տամ հոգեւոր հայր պ[արոն ] Մունիէրին. ծնօղ մօրս, եւ մօրքուրիս, եւ պարոն Ղեւոնդին եւ այլ մեզ սիրօղ սիրելի բարեկամաց, ամենեցուն լիցի ընդունելի։
       Ծանի՛ր, մայր իմ սիրելի, ինձ մին քանի խօսք ես գրել, մի՞թէ չես լսել, որ ես դաղդաղայ շատ ունիմ, իմ սիրտս եւս առաւել, քան զքոնն կցանկանայ քեզ եւ բարեկամք տեսանել, ամայ իմ ձեռս չէ, ես էլ գուզեմ՝ այս քանի ամսուս, դուն ինձ մխիթարէ , յետո ես քեզ շատ կմխիթարեմ, որ րազի լինիս։ Աստուծօվ, յոյս ունիմ, որ ես քեզ տեսնում մարմնաւոր աչօք եւ փափաք սրտիցս մերո կանցուցանեմք, միայն թէ աղօթեայ վասն ծառա Էլիասին։
      
       Այս գիրն գրեցի իւր նմրա 37 գրի պատասխանն եւ տվի պ[արոն ] Բեռնարտոսին, որ իրանց գրին հետ մօհրեց եւ տվեց Պուտաղ շաթրին, որ տայ պ[արոն ] Մունիերին, որ նայ տայ պարոն Ղազարին։ Օգոստոս