Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Սիրելի եխպայր պարոն Գալուստ
      
       1722 մարտ 23. Սպահան։
      
       Առաջ քան զայս գրեցի հրամանուցտ շաթր Մահմուտի որդի Էքպարի ձեռօվն եւ ղրկեցի հրամանուցտ հանդերձ այլ գրիուք, գիտեմ այժմ հասած գլնի։ Դեկտեմբ[ե]րի 8 գրած համար 3 գիրտ մեզ հասաւ փետրվարի 12 նոր տօմարիւ, եւ փետրվարի 4 գրած համար 4 գիրդ մեզ հասաւ այս թղթաբեր շաթրօվս մարտի 21։ Բազում շնորհակալ եմ հրամանուցէտ, որ տեղիտ ամէն որպիսութիւն մեզ գիմացնես։ Բայց խնդրեմ եւս, որ յիմացնես թէ՝ պարոն Մունիէրն Էրզրում է՞ , թէ ոչ, եւ մեր Մօվսէսիցն մին խօսք չը գրեցիր՝ թէ ի՞նչ տեղ է։
       Պատրիներն տեղիցս վեր կացան փետրվարի 23, ձեզ շատ մխիթարութիւն գլնի։ Բայց մեր մխիթարութիւն փոխեցաւ տրտմութեան, քանզի Միրվէյիսի որդի Մահմուտն 5- 6 Ռ (5000 - 6000) մարդօվ էկաւ, Սպահանու երեք աղաճ հեռու նստաւ։ Յելին քաղաքէս ամենայն օմարէք եւ որչափ որ ձեռիցն բան եկօղ որ կային, ասացին թէ՝ մինչի ՁՌ (80000) մարդ, թէ կէսն սուտ լինի, շիտակ՝ (40000) ընտիր մարդկանց կային, Մարտի 8, յետ կէս աւուր կռվեցան, ոչ կարացին դիմանալ։ || Կոտորումն մեծ եղեւ պարսից, փախան, միայն թէ Ղուլլար աղասին 5 - 6 Ճ (500 - 600) մարդօվ դիմացաւ եւ սպաննեցաւ։ Մնաց 24 թօփ, 30 բեռ արճիճ , եւ հրափող, եւ այլ ամէն գանծ, վրան եւ ամէն իքմինն ի ձեռին աղուանից։ Քուչաբանտ արարին քաղաքն, նստան։ Մարտի 10, հանեց շահն իւր մեծ որդին, անունն Ապաս միրզայ, որ իւրեան տեղն նայիպութիւն անէ։ Տեսան, որ շատ զօրեղ եւ հզօր էր, մարտի 12 կրկին դրին ներս։ Մարտի 15 հանեց միուս որդին՝ քան զայն մի տարօվ փոքր, անունն Սէֆի Միրզայ՝ ոչ թէ շահ է, այլ թէ փոխանորդ շահին։ Այս փոխանորդ Սէֆն Միրզաս մարտի 18 յելաւ, օրտուն զարկեց Չարպաղն եւ նստաւ, որ սան տեսնու, կրկին գնա կռիւ։ Բայց յերկնչին եւ կսպասեն թէ շուտօվ հասանին զօրքն իւրեանց առ ի օգնութիւն տալ եւ մինչեւ ցայսօր ոչ ոք էկաւ օգնել քաղաքիս։ Այս մարտի 19, ինքն Մահմուտն, ամենայն զօրօք էկաւ մտաւ Ֆարապատ եւ Ջուղայ եւ նստաւ անդ։ Եւ նեղեն Ջուղայու եղեալ քրիստոնէյիցն, Բայց Ջուղայու միչի եղեալ ամէն պատրիքն եկին քաղաք առաջ քան աղուանից գալն, միայն թէ մնացին Ջուղայու մէջին պ[արոն ] Թաթէոսին եւ պ[արոն ] Ֆիլպն։ Ոչ ոք կարէ Ջուղայու գալ քաղաք եւ քաղաքէս գնալ Ջուղա։ Եւ մենք ոչ կարեմք յելանել քաղաղէս. մնացինք աստ, մինչ որ տէր աստուած օգնէ պարսից եւ հալածեն թշնամիս իւրեանց, այնուհետեւ թէ տեսնումք մեր բանն։ Եխպայրք , աղօթեցէք առ աստուած, որ մեզ ազատէ այս կրակիս միչէն։ Գրելօվ ոչ բաւի, այլ եթէ տէրն կամեսցի ազատել զմեզ, բերանօվ պատմեցից զամենայն անցանքն։
       Պատրոց եւ եղպայրց ամենայց սիրօվ ողջոյն մատոյ, եւ պատասխան թղթիս եւ ամենայն տեղիտ որպիսութենիցն գրես շուտօվ Ծառա Էլիասիս։
      
       Աղէս քեզ եւ ամէն բարեկամաց ողջոյն մատուցանէ։ Այս խապարս, որ քեզ կհասնի, գրես Էրզրմ, քանզի մեր ձեռն չը հասաւ։
       Այս գիրս գրեցի իւր համար 3 եւ 4 գրի պատասխանն, կնքեցի մարտի 23 եւ տվի վերո Տուխուրղանցի Մահմատին Ահմատջանի որդի, որ այժմ Թարվէզ Սրխապի մահլէն կկենա, որ նայ տանի Թարվէզ տայ վերո Գալուստին։
      
       20ա || Յունվարի 6 մին գիր էկաւ վերո Էրզրմցի Թորոսի որդի Սարգսիցն իւր որպիսութիւնն եւ նեղութեան մէջ լինելն, եւ գրել է թէ լսեցինք, որ ասում են թէ հայոց եկեղեցին ողջ մնաց եւ ֆռանկացն բլաւ իրանց վրայ։ Եւ խնդրել է, որ գրեմ որպէս լինելն եւ քանի մի խօսք գրել է Պեկլարի որդի պարոն Մինասի համար։