Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Իմ աստուածասէր պարոն աղայներիտ
      
       Մալում լինի հրամանոց, խնդրեմ ձեզանէ, վասն սիրուն Քրիստոսի չարչարանաց խաթիր համար, վերեւ աստուած, ներքեւ դուք, աղայներ, թակայորի կերեզմանի խաթեր համար, ձեր արեւին մատաղ, պիտի լայ, որ ինձ էս աղին ձեռնէն ազատէք, աստուծո խաթեր համար։ Հազար մարդ ձեր հրամանուց սատղէն մէկ ջութ հաց ուտում այ, ես էլ ձեր դռան շուն պիտի լայ, որ ինձ պախեք, մին ջութ խացի տէր անէք, ձեր գլխին մատաղ, ձեր հրամանոց սատաղն լինեմ, ամպրն ձերն այ։
       Ես Թարվիզայ ընկամ էս մարդի խետ, էկամ թէ կնամ հայի մէչ՝ ինձ լաւ այ, ուրախացամ թէ քուրդի ձեռէն պրծամ։ Յամ ասամ՝ Պետրպորք ինձ յամշարի ունեմ, ինձ խամար լաւ այ, մին դուքան կու պանամ, կու նստեմ, իմ պանն կանեմ, մին քանքանի տակ կու դատեմ, մին քուր յունեմ երեք - չորս եթիմ ունի, դարէն հինգ - վեց հազար դին կողարկեմ խարջի անի։ Աստուած մեր գլխին պարկացաւ, այսպէս ելաւ։ Խնդրեմ ձեզ հրամանուցէն, ինձ ազատէք։ Ես պատրուն խետ չի կնացի, թէ կու պռծնեմ, ինձ կազատէք, աստծու խաթեր խմար, վասն սիրուն Քրիստոսի չարչարանաց խաթեր խմար, Սուրբ Նիկողոս խաթեր խմար, ձեր գլխին մատաղ, ինձ մին ջար արէք, իմ քորս խե[ղ]ճ այ, եթիմի տէր այ, թակաոյրի գերեզմանի խաթեր խմար։ Երկու խոքի ենք, երկուսանքս էլ Մո[ս ] կով, Պակու ասք ունէնք, ասանք լաւ այ, կու գնանք տեղն, մին ջութ խացի տէր կելենք, աստուած այսպէս արաւ, փառք աստծոյ, յէրէ սայ երկու դարու մոտ այ, որ այս մարդու մու[տ]ն ենք ինձ ԴՌ (4000) դիան փող այ տվեր, ասեր այ դարէն ԺԲՌ (12000) դիան կու տայ, չեմ ուզում, ձեր հրամանոց գլուխն սաղ էլի, Քրիստոսի խաթեր խմար, մեզ մին ջար արէք։ Մինիս անունն՝ Ատիլխան, մինիս՝ Յարութիւն ձեզ ծառայ։