Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
|| N 4. Պարոն Թորոսիտ
      
       1723 մայիս 29. Թարվէզ, նոր տոմար։
      
       Ժամանեաց առ մեզ քո հրամանուց գիրն, որօվ ծանուցիր տեղիտ այգուն ոպէսութիւնն, եւ մեք լսելօվ հարկաւոր համարեցաք գրել գիր մելիք Նաղի ախպօրն՝ պարոն Սահակին։ Եւ քո հրամանքն եւս զոր ինչ ապրանք որ ձեռիտ ունիս, ամէնն յանձնես նմա եւ սիահին բռնէք, քանզի լսեցի, որ քեզ բանպասում են՝ թէ պատրու ապրանքն բանեցնում է, որօվհետեւ այդպէս է, յանձնես պարոն Սահակին, քանզի ոչ է արժան ումեք անհոգս լինիլ եկեղեցու ապրանացն վրա, մանաւանթ՝ քո հրամանուցն։ Եւս կապսպրեմ քեզ, որ Անթոնի օղուլուշաղն հանես այգուցն, որ միայն այգին լինի քո ձեռն, որ հեսապն մեզ տաս։ Օվ որ ասել է, թէ պատրի Թաթոսն մեռել է, պիտի որ մին լաւ ջառիմա քաշէ. եթէ պատրին մեռաւ, ես առողջ եմ եւ տեղիս պատրիքն եւ չը մեռան՝ Ֆրանկիստանու պատրիքն։ Եւ մին թուքան, որ Անթոնն միչումն նստել է, թող մնայ նրա ձեռն։ Այսուհետեւ այն թուքանին համար Անթոնիցն քիրա մի յուզել։ Եւ ոչ կամիմ այսուհետեւ թուրք մտնու այու մէջն եւ գինի խմեն։ Սգուշ լինիս եւ լաւ պահես, պէլքի մօտերս մեք էլ գամք Ձեր տեսութիւնն։ Եւ այլ ողջ լեր։ Ողջոյն մատո մեզ հարցանողաց ամենեցուն։
      
       Ծառա Էլիաս, փոխանորդ պալիօզին ֆռանցիզաց։
      
       Այս գիրն գրեցի եւ դրի վերո գրին մէջն, հասնի Երեվան Բալուեցի պարոն Թորոսին, իւր համար 2 գիր պատասխանն։ Գրեցի, կնքեցի մայիսի 29։