Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
27ա || N 21. Գերապանծ եպարքոս Ապտուլ Քարիմ
      
       1723 դետկտեմբերի 14. Ռաշտ։
      
       Ծանուցումն լիցի հրամանուցտ, որ քո հրամանուց գրած նամակն մեզ հասավ, շատ շնորհակալ եմ ձեր պարգեւիցն, որ նոր հրաման տվիր բաղնեցն համար եւ մեր փողերն բուսուրցանիր, վասն այն առաքեցաք ձեր ծանոթի, որ է Թարխան Բայրամն, որ մեր ամէն բանն տեսնու եւ շուտօվ փողն բերէ, որ մեր ամէն պատրաստութիւնն տեսնումք ըստ արժանոյն։ Որովհետեւ մին քանի բան հրամայեց մեզ Մուստաֆա խանն եւ մեք ասինք ուռուս սարտարին թէ՝ Ձեր պատճառիցն Անզալուցն վնաս է հասցնում շահին, քանի որ դուք էկել էք, թագաւորի համպազորդական կանծն չի գալ։ Պատասխանեց՝ Աստուած մի՛ արասցէ, մեք պատճառ չեմք, իրան փողն կատարեալ խնդրեն այնց, որոց յանձնեալ է թագաւորն, մեք բան չունեմք։ ԹԷ վէզիրն լաւ մարդ է, է՞ր չի գար իրան տեղն նստիլ, նենգաւոր են իրանց թագաւորին, մեք ի՞նչ անեմք. մեղ պատճառ են դնում, իրանք ուտում։ Ինչ որ ձեզ պատմում է Սեֆի Ղուլի բէկն, մեզանից կասէ, գրել չի լինիլ, բայց երկուսին իլաճն էլ կանեմք, աստուծով, խաթրջամ կացէք։ Մեզ այնպէս երեւում ա թէ, ուզում է սարտարն, որ մեք յառաջ գնամք իրանց թագաւորի կուշտն, յետո թէ՝ մեր թագաւորին թէ որ այսպէս լինի, մեզ հրաման կու տա՞ք խօսք խօսիլ թէ ոչ, քանզի մեզ հարցին թէ՝ Մեր թագաւորին վրա գիր, խօսք ունե՞նք, ասինք՝ Չէ, միայն թէ մեր թագաւորին համրա գրի պատասխան եմք տանում։ Ամմա ձեր մարդն յայտնեց թէ՝ Մեզ ղրկեցիք էլչութեանն եւ այլքն ծանուցանէ քեզ միրզա Ալի Նաղին…