Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
21ա || Առ իմ սիրելի աղա մուսիու Պօռէկարիտ
      
       1720փետրվարի 2. Թ[ա] րվիզ։
      
       Աղա՛, յառաջ ղրկեցի հրամանուցտ Ղազարին գրած բարօվագրերի սաւատն, որ ջոկ քեզ համրա ղրկել էր, հիմա ղրկեցի 12 գրի սաւատն, որ Ղազարն ինձ վրայ ջոկ գրել էր։ Եւ Ճնթլումն Ճ (100) քարկար բանացնում է, քանզի ուրիշ խրտտար չի կայ, մին այն մնաց Ճնթլումի ձեռն։
       Մահմատ Ալի խանն յունվարի 27-ում մեր Մահլապապաու տնիցն փախաւ, որ այն գիշեր պիտի Սեֆիյեար բէկն կօխէր քաղան ԵՌ (5000) մարդօվ եւ խանն բռներ, քանզի քաղաքին մարդն գրել էյին Սեֆիյեարին թէ՝ Եկ, մեք խանն քո ձեռն կու տանք, վասն այն պատճառի խանն փախաւ։ Յետ Բ (2) աւուր Սեֆիյեար բեկին էլ սարդարիցն յետ դառաւ, գնաց։ Յետ չորս -հինգ աւուր, քաղաքի աղէքն էլ գնացին խանի կուշտն։ Այսօր լսեցի, որ շատ ղօշունօվ խանն պիտի գայ Թարվէզ, որ գնա Սեֆիյեարն բռնէ։ Խանի նայիպն Հատրբեժանի վէզիրն է։
       Ահա Նաղին ղրկեցի հրամանաուցդ ղուլու[ղ]ն՝ Բ (2) տիկ գինի՝ 43 լիտր եւ կէս, մօրած հին գինուցն է, Դ (4) լտր արաղ, Ը (8) շահմայի ձուկ, Բ (2) ճոթ խոզի միս, մին տիկ աղած ուզունպուռին։ Նաղուն ղրկելուս սապապն այս էր, որ մին փող , մին մսխալ տեֆտիկ կարալ չէր առնել, համ վախ կար՝ թէ մին շլթաղ անեն, բռնեն, ջառիմա առնեն, մին էլ որ վախում էյի թէ փախչի, չունքի ասում էյի թէ՝ դուրսն քանի՞ նիսիա ունիս, կասէ՝ ես չեմ գիտել, աղէն գիտէ։ Յորժամ քու հրամանուց ղուլուղն կու հասնի, ամէն հեսապն տեղն տես, ինչ որ վրան առնելիք կու մնայ, մին գիր առ ձեռէն, ղրկէ ինձ։ Որ մին էլ քո հրամանաքտ գրել էյիր՝ թէ րաղամներն յառաջ կու ղրկեմ՝ թէ հազր լինի, շուտով Նաղուն հետ ղրկես։ Եւ էս գինու արաղի տիկն ամանաթ առի, շուտ յետ ղրկես, որ գայ, տամ տէրն…
      
       Ծառա Էլիաս Մուշեխանց։