Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
19բ. || N 2. Մեր պատուելի միրզա Ալի Նաղուտ ողջոյն
      
       1723 նոյեմբ[ե]րի 9. Արտաւիլ։
      
Ծանուցումն լիցի հրամանուցտ, որ քանի մի օր յետացանք Թարվէզ վասն երկու պատճառի՝ մին որ բաղնեց բանն մնացել էր, մին էլ որ համբերեցինք թէ Իստամպօլու ղասիտն գար։ Աստուծոյ փառք, փայեկքն եկին եւ էլչուցն գիր բեր[ին ], որ գրել էր թէ՝ Էստուց յառաջ մին ֆարման հանեցինք հունքարէն եւ ղրկեցինք Պաղտատ մեր ամէն ֆռանկներուն համար, քանզի մեր նաւերն Բանտարարպասու դարձան, եկին Պասրա, երբ որ ինձ հասաւ, կամեցա մի նոր րաղամ հանել ձեզ համար ամա վախեցա թէ յիմանան, վասն այնորիկ յկամեցա եւ դիժար գլներ։ Եւս մեզ գրեց թէ՝ Լաւ գլնի որ գնաք Պաղտատ եւ այն րաղամի սաւատն առնուք , գալ տեղս։ Եւս գրեց թէ՝ Շատ ուրախացա, որ մեր քափիտաններու բանն գրել էյիք, վասն այնորիկ քեզ հրաման կու տամ, որ շուտօվ գաք թագաւորի կուշտն տեղիտ ամէն բաներն ծանուցանեք, քանզի տեղս շիտակ խապար չենք լսում։
       Եւ ես խորհեցա, որ շիտաւ ճանփայօվն չէյի կարել գնալ, քանզի այնքան յուշացուցիք, որ ամէն մարդ իմացաւ Թարվէզ։ Թէ գնայինք Պաղտատ, շատ հեռու գլնիր եւ երկուղ կար մեզ անցնելու, քանզի ղօշուն շատ կայ Պաղտատու սինօռներումն, վասն այնորիկ եկինք Արտաւիլ, որ Կիլանու գնամք, համ խաթրջամ է, համ Պաղտատու ճանփօվն գնալու հետ պարապար գլնի։
       Եւ առաջմէ մեք մի ղասիտ ղրկեցինք Կիլան ուռուսի մեծ սարտարին վրա, եւ նայ մեզ պատասխան գրեց թէ՝ Շուտօվ եկէք, ձեզ համար մին նաւ կու տամ, աստուծօվ շուտօվ կգնամք։
       Աստուած թագաւորին յերկար կեանք տայ, թալիղայ էր ղրկեր, բաղնիքն մեզ տվին, ամա թիանն կոտրատած էր եւ բաղնիքն բաթիլ էր արած, եւ մեք թագաւորի բանն չէյինք թողուլ, որ բաղնիքն բանի ցգէյինք, այնպէս ղֆլեցինք դուռն եւ եկինք։
       20ա || Եւ այն մուհասիլն, որ դիւան բէկին ղրկել էր, մեզանից տասը թուման դահիյեան առաւ, մեք հին թագաւորաց րաղամ ունիմք, որ ամենեւին ոչ դահիյեկ եւ ոչ խարճ կու տամք. քանի մի փող մեզ խարչլուխ տվիք, էն էլ մուհասիլն առաւ, էխտիար ունիք եւ խաթրջամ կաց, որ մեք էս ճանփօվն էլ լաւ կգամք, քան թէ օսմանլույի ճանփօվն։
       Ինձանից ողջոյն տուր Մանսուր խանին, միրզա Թաղուն, միրզա Մուսային, Ալի բէկին, Նօհ բեկին, միրզա Շարաֆ դաւաթտարին։
       Շնորք անես այն մատենն, որ քեզ տվի, ճոթեն բուսուցանէք, որ ում որ գրեմք, տաք նրա եւս մեզ աղօթից չը մոռանաք, որ աստուած մեզ մին բարի ճանապարհ տայ, որ թագաւորի ծառայութիւն տեղն հասուցանեմք եւ յերես պարզ գամք ձեր տեսութեան։
       Այս եիրն գրել տվի պարսեւար եւ երկու արզա՝ մին դիւանբէկի հաճի Ալի Ղուլի խանին՝ վասն բաղանեացն համար եւ մին արզա եւս Էհտիմալ Դօվլին վասն բաղանեացն համար, եւ այս գիրն եւս միատեղ կնքեցին, հանդերձ պարոն Օվանէսիւն եւ տվինք Արտաւիլու մութաւալի վալի Մահանմատ Քեխ[ուա ] Սպահանցի Էշիկ աղասի պաշի որդին էր, որ նա շուտօվ ողարկէ թագաւորի բանակն՝ միրզա Ալի Նաղի մուշի մօմալեքի ձեռն նոյեմբ[ե]րի 10 - ումն։