Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
28. Իմ հայր պարոն Ղազարիտ
      
       1722 յունվար 2. Սպահան, նոր տօմարիւ։
      
       Քո հրամանուցտ սեպտեմբ[ե]րի գրած գիրտ մեզ հասաւ պ[արոն ] Հերմոնիմոսի ձեռօվն դեկտեմբ[ե]րի 23. ինչ որ գրել էյիր, այնպէս չէր։ Բայց նոր գնաց[ի ] շահի կուշտն , դառ խօսք բացել չեմ, մեր բաներն դեռ եւս ոչինչ չեղաւ, քանզի չորս դին թշնամին պատել է, շահն շատ տրտում է նախարարիւքն հանդերձ։
       Եւ ապրանքի համար որ գրել ես, ինչ որ լսեցի, սուտ էլաւ, դեռ ոչ նավ եւ ոչ ապրանք է յելել, յոյս ունին թէ մարտի ամսոյ գելնի, գիտելին աստուած է։
       Խնդրեցիր, որ իմ ամէն բանն քեզ գրեմ։ Այժմ ոչ գոյ մին այնպիսի կատարեալ բան, որ ծանուցանեմ, կսպանեմք 19ա || նաւերուն, յետ նրա զոր ինչ կերպ լինելն ծանուցանելոց եմք։
       Անանիա Չէլէպունմէ խապար առինք, մինչի զատիկն տեղս գլնի հանդերձ Սարգիս Չէլէպէիւ, բարեկամաց նոցա տացցես ուրախութեան ողջոյն։ Եւ ձեր ամէն որպէսութիւնիցն եւ պ [արոն ] Մունիէրի որպէսութենիցն շուտօվ գրէք Թարվէզ եւ անտի Սպահան։ Եւ թէ պ[արոն ] Մունիէրի տեղտ իցէ՝ ողջոյնս ս[ի]րոյ մատուցանես։ Պիտի գրէյի պարոն Մունիէրին, ամմայ չեմ գիտել ի՞նչ տեղ է, քանզի վատ խօսք լսեցինք տեղս։ Եւ քու գրել տվաց խօսքերտ գրել տաս պարոն Մունիէրին, այս քու Երեւանայ պատրուն վրայ եւ մէկելներին էլ որ քեզ ասել եմ։
       Ամենայն մեզ հարցանօղաց եխպայրց ողջոյն մատուցանես, մանաւանդ ծնօղ մայր նանայիս եւ մօրքուրիս, զի ոչ մոռանան աղօթել վասն խոնարհ եւ յետնեալ ծառայ Էլիասին։