Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 7. Վերապատուելի սուրբ հայր Յակոբ վարդապետիտ օրհնեալ յաջն համբուրեմք հանդերձ ողջունիւ
      
       1721 ապրիլ 13. Թ[ա] րվէզ։
      
       Նամակ, օրհնութեան քո ընկալա մարտ 4, որ գրեալ էյիր վետրվար 3, որօվ հրամայեցիր ծառայինս թէ՝ Ասլանին ապրանքն ղրկէ։Այպէս պատասխանեմ հրամանտ , որ Ասլանին ունեցածն մեր աղային կուշտն է, թէպէտ տեղս էլ ուներ, բայց այլոց վրայ, որ դժուարաւ բուսուցանել գլնի, ի հասանիլ գրոյս մեր աղա Պալիօզիցն յուզես՝ թէ որ տվեց, լա՛ւ է, թէ որ խարճին պակաս լինի, կարէ ոչ տալ, մնա, եւ ինձ գրես, ես տեղս ամենայն հասապն տեսնում աղին հետ եւ կողարկեմ հրամանուցտ։
       Խնդրեմ հրամանուցէտ, որ լաւն ընդունելութիւն անես աղին մերտանն մէջն, եւ աղէն որ գայ մեր տունն , մարդ նրանից յերես չը պահէ՝ թէ աղչիկ, թէ կին, իբրեւ զիս խնամ տանին, այնպէս հրամարին, թէ՝ ես եկեալ եմ. թէ օտարականի նման հմարին, նրան սիրտն կվիրաւորի, քանզի || աղէն իւր սրտումն այնպէս տպաւորեալ ունի, թէ մեք նորա եմք եւ նայ մեզ, վասն այնորիկ ծանուցի հրամանոցտ, որ պատուիրելօվ պատուիրես մեծի եւ փոքու։
       Եւ ողջոյն մատուցանես բանիւ իմ եխպայր Արութինին, եւ զայս ասես աղին մտած օրիցն մինչի յելած օրն ամէն ծառայութիւնն ինքն անէ հաւատարմաբար եւ չը թողու այլք արկանեն զձեռս նոցա, եւ որքափ որ նրա բարերարութիւն կարօղ է անել, արասցէ, համարի թէ ինձ է արել, եթէ իցէ երկիւղ ինչ հայիլ ի նայ, մի արասցէ, քանզի ոչ կամիմ վնաս բարեկամաց իմոց, այլ բարեկամութիւն կամիմ սիրելեացտ։
      
       Ծառայ Էլիյաս Մուշեխանց