Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 12. Պատուելի եխպօրտ մերո պ[ա]ր[ո]ն Յուսէփիտ
      
       1721 մարտ 23. Թարվէզ։
      
       Ընկալա գրեանքն մարտ 15, զոր գրեալ էր փետրվար 21 եւ մարտ մին հանդերձ Միզանտարի գրերիւն։ Կնքեալ առի եւ ետու ժամաշէն Արութինին, եւ նայ պատասխանեց ձեզ շաթրօվ մարտ 20, եւ կսպասէ նորա պատասխանոյն, վասն որոփութօվ ողարկէք այսր պատասխանն գրոյն նորա եւ կամ թէ որպէս խորհիք հետ պ[ա]րոն Շահանին || եւ ղրկած երկու գիրտ հասաւ մեզ ղափանցի Գրիգոր ] ձեռօվն։ Երկնչի թէ Թիֆլիսու մեծաւորի գիրն յուշ լինի, քանզի նոքա շահի բանակումն շատ չեն մնալ, միթէ աստուած տայ, որ շուտօվ գան գրեանքն, թէպէտ պարոն տէրն վեռ եւս ոչ է եկեալ, կարծեմ թէ զատիկն տեղն պիտի լինի։ Եւ շահն եւս կամի դառնալ եւ գալ Սուլթանիա։ Ապրաներու Պատրոս Մարտիրոս եպիսկոպոսն փոխեցաւ առ Քրիստոս փետրվարի 25։ Օսմանցու էլչուն հետ ղրկում են Արտաւիլու խանին տղան, որ երթա առ հունքարն վասն դեսպանութեան։ Եւ այլ այնպէս մին խապար չը կա տեղս ծանուցանելո հրամանուցտ։
       Սիրելի, կարի տագն[ա]պի սիրտն իմ տեսանել սիրելի զի ոչ գիտեմ երբ եղիցի։ Նազելի հայրտ իմ սիրօվ համբուրել, աղեկիզեալ սիրտն իմ տեսանել, զի ոչ գիտեմ զժամանակն երբ գալցէ. աղօթեա առ Քրիստոս, որ այնքան յրեկարէ կեանքն մեր, մինչ որ տեսայց զպարտուելիտ եւ փափագ սրտիս զօվացուցիչ։
       Սիրօվ ողջոյն տես բանիւ իմօվ հոգեւոր եւ պատուելի հարցն մերոց եւ սիրելի պարոն Մալխասին, պարոն Շահանին, հարիւրապետ Սիմոնին եւ յիսնապետ Ֆահրաթին, պարոն Ապտուլ Մսեհ բէկին, եւ եխպայր Նազարին եւ այլ ամենայն ուղղադաւան եխպայրց ընկալցեն ընդունակ։ Եւ աղերսեմ յիշատակել ի մաքրափայլ աղօթից ձերոց, միթէ տէր Յիսուս յաջողեսցէ զբանս նախ հոգեւոր, յետո մարմնաւոր բանն։
      
       Ծառա Էլիասիոս Մուշեխանց։
      
       Այս գիրն գրեցի իւր նմրա 14 գրի պատասխանն եւ տվի թոխաթեցի Քաշիշօղլի Պաղտա[սա]րի որդի Մէլքիսեթին, որ նայ տվեց գանճայեցի իփակչոց, որ նոքա տանին Գանճա, տան գանճայեցի տիրացու Յուսէփն։
       Մարտ 28։