Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
24ա || N 8. Առ իմ հոգեւոր հայր պարոն Թաթէոսիտ՝ ողջունիւ օրհնեալ յաժն համբուրեմ
      
       1718 սեպտեմբերի 4. Թավրէզ։
      
       Յայտ լիցի հոգեւոր հօրտ մերո, որ բազում ժամանակ է, քո հրամանուց օրհնութեան գիրն չի հասել ծառայիտ եւ ոչ գիտեմ զորպէսութենէտ՝ թէ զիա՞րդ կենեօք կենցաղաւարիս։ Խնդրեմ Յիսուս միածնէն, որ մարմնաւոր աչօք մին էլ տեսնում օրհնեալ յերեստ, փափաք սրտիս լցուցանեմ։
       Թէ յիմանաս, էս գրերն Էրզրմա ղրկեցին ինձ, որ հասուցանէյի ծառայութիւնտ։ (Մին գիր էլ կար, որ պարոն Մուքայելին պիտի հասնիր, շիտակ չէյի գիտել, որ ղրկէյի, լաւ համարեցա, որ էս չորս գիրն էլ հասուցանեմ հրամանուցտ, եւ քո կամօքն արա, զոր ինչ կամիս)։
       Մին էլ թէ յիմանաս՝ Մօսքօֆու խապար էկաւ, որ ասում են թէ՝ ուռուսն լեհեցոց քանի բերթ է տվել, շըւէթի հետ բարիշ[ի]ն թաքունի։ Մօսքօֆ էլի բունթ են արել, գուզեն եղել թէ որչին թագաւոր անեն, յետո ինքեան խապար կու լինի, գու գայ շահ բոյարի գլուխ կու կտրե, շատուց էլ ղամչի կու տայ, գուզէ, որ իր որդին սպանէ, Շերեմերտն կաղաչէ, չի թողուլ։ Օսմանլույիցն էլչի գու գայ Մօսքօֆ, ջուղապ կանեն, կու գնայ Սարաթօվու մինչի Չօռնի Յեառ, շատ ղօշուն նստած է ուռուսին, այնպէս իմանաս։ Ֆրանկսուզիցն մին ջուխտ բաշմախն առի, տվի էս թղթաբերին, առնուս։ Եւ էս գրելու միչի ջուղապն գրես ինձ՝ թէ ֆռանկիստան ի՞նչ խապար կայ։
       Լսեցի, թէ պատրի Մուքայելն գնում է Լեհիստան, էլչութիւն է առել. թէ որ ողորդ է, ինձ գրես, որ թէ աստուած կամենայ, ես էլ գնամ։ Հալպաթ, իմ խաթերն, էս գրի ջուղապն շուտօվ հայեվար գրել տաս, ղրկես, որ ձեր ամէն էհուալն իմանամ՝ թէ դուն գուզե՞ս գնալ Լեհիստան, թէ՝ պարոն Մուքայելին համար, էս երկու գիրն էլ կողարկեմ Սպահան՝ պատրի Մուքայելին։ Էն երեւանեցի շաթրին գիր չէյի տվել, նմրա 7 գիրն տվի սինիյօր Յօսէփին, գիտեմ, քեզ տված կու լինի։ Շատ շնորհակալ եմ ղրկած խալաթէտ։ Հայր սուրբ, բարօվ պարոն Միքայելն գայ, լաւ ծառայութիւն կանեմ։ Աստուծոյ փաշք, որ լսեցի սաղութինտ եւ ուրախացա։ Պարոն Բեռնարտոսն, մուսի Պոռեկարն քեզ շատ բարեւ կանեն, եւ այլ ողջ լեր ի տէր ամէն։
       Ինձանից շատ բարեւ անես սենյեօր Յեօսէփին եւ իւր նօքար Մուքայելին։ Եւ տեղերտ ինչ ահուալ լինի, մեզ գրօվ ծանուցանես, եւ այլ մեզ աղօթից չմոռանաս։
      
       Քոյին ծառայից ծառա Էլիյաս Աստուածատուրեան Ջեյրանէս։
      
       Այս գիրն գրեցի իւր ղրկած նմրա 13 գրի պատասխան։ Եւ Ֆռանկիստանա էկած մին մեծ , մին փոքր գրին հետ մօհրեցի, տվի ջուղայեցի Երեւանու մահալայէն Մարտիրոսի որդի Մարքարին, որ տանի Երեւան, տայ պարոն Թաթէոսին, մին ջուխա է[լ ] դատիֆա ֆռանկի պաշմաք։ Սեպտեմբերի