Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
25բ || N 1. Պատուելի Միր Ազիզ սուլթանիտ ողջոյն
      
       1723 դեկտեմբերի 12. Ռաշտ։
      
       Գիտութիւն լիցի հրամանուցտ, որ սարտարն մեզ պատվիրեց թէ՝ այն բռնած ուռուսներին համար լաւ խալաթ կարել կու տամ, ես գնալիս կողարկեմ։ Այժմ մեք լուաք թէ՝ խալաթեցիք եւ ղրկեցիք։ Լաւ արիք, ամայ էտ բանն ո՞ւմ հրամանաւն արիք՝ սարտ[ա՞]յրիցն, թէ ձեզանից։
       Մին էլ լուաք թէ՝ սոքա ձեզանից ապրանք են յուզում, մեզ ճշմարիտն գրես, թէ՝ ո՞րչանք ապրանք կայ դրանց ձեր կուշտն։ Էս բանն յառաջ մեր վիզին ցգեցիք, յետոյ այլ կերպիւ արիք։ Այսուհետեւ դուք լաւ գիտէք, ինչ գուզէք, արէք։ Շուտօվ այս գիրն ղրկես սարտարին կուշտն եւ սրա պատասխանն մեզ հասցնես։
       Ողջ լեր։
       Վերո Մուստաֆա խանին գրած համար մին գիրս դրի այս գրի մէջն, եւ տվի պաշտոնեայ Սուլէյմանին, որ տանի Կասկար, տայ Միր Ազիզ սուլթանին, որ նայ ղրկէ Աստառա Մուստաֆա խանին։ Դեկտ[ե]մբեր 12 գրել տվի պարսեւար եւ կնքեցի, որ գնա 13 - ումն։