Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N1. Պատուելի հայր պ[արոն ] Բեռնարտոսիտ
      
       1721 յուլիս 9. ի գիուղն Խլիջան։
      
       Քո հրամանքտ ինձ մին գիր ղրկել էյիր Ֆռանցուզի ձեռն, ինձ հասաւ յունիս Կարացի ոչ հրամայածտ կատարել, քանզի մինակ եմ։ Թող թէ մինակութիւնս, մինչի ձեր գիրն հասնիլն, ամէն իքմինն հանել եւ տարել էին. ոչ թէ միայն ապրանքն, այլ եւ փայ[տ]ն եւ քարն եւս քանտում են եւ տանում։
       Ճշմարիտն ասեմ թէ՝ այն լօթիներուն, եւ այն քո գիտեցած հայերուն եւ դիւանբեկուն մինչեւ որ մին լաւ թամպէհ չանէք, ո՛չ կարեք ապրանքն առնուլ եւ ո՛չ կարեք գալ եւ բնակիլ այսր։
       16ա Եւ մուսիու || Դուձրէն մին գիր գրեցին եւ կրկին վէքիլ արինք չար Վարդանն, որ տանն մնացած իքմիններին եւս մուղիաթ լինի, այնուհետեւ Ե (5) մեծ գիրք եւ 4- 5 փոքր գիրք ինձհասաւն, որ կշտիս պահում եմ։ Ամէն խօսքն գրել պէթք չէ Քրիստոսի խօսք Թարվիզու համար չէ՝ «Բարի արարէք ատելեաց ձերոց ». Ծ (50) տարի է, որ բարի կանէք եւ վատութիւն կճարէք։ Թէ գուզէք Թարվէզ նո[ր]ից կրկնապատիկ չարին չար հատուցէք, կամքն ձերն է, այսուհետեւ օգուտն ձեր դուք գիտէք։ Մուսիու Պօռէկարն այս մին քանի օրումս գու գայ, այսօր խապար էկաւ։ Քաղաքի էհուալն այս է, որ շինում են ամէն մարդ իւր տունն շինում են։
       Ողջոյն կու տամ պ[արոն ] Ջանպատիստին, պ[արոն ] Լակառտին եւ պ[արոն ] Թաթէոսին։
      
       Վերո պատուելոյտ ամենախոնարհ ծառա Էլիյեաս Մուշեղանց։
      
       Այս գիրն գրեցի յուլիս 9 իւր նմրա 1 գրի պատասխանն եւ վերո պ[արոն ] Թաթէոսի գիրն, եւ մուսի Դօֆրէնի գիրն, եւ Հալապ էկած մուսի Կառտանի գիրն, եւ Պ[արոն ] Բեռնարտոսին համար գրած գրերն միատեղ կնքեցի եւ տվի իմ հօրախպօր որդի Ղազարին, որ տանի Սպահան, տայ Թարվիզու յառաջնորդ պ[արոն ] Բեռնարտոսին։ Յուլիս 10։