Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Գերապատիւ քահանայից եւ պերճապատիւ համօրեն պարոնացտ
      
       1723 օգոստոսի 20։ Դավրէժ։
      
       Ծանուցումն լիցի ձեր հրամանուցտ ամենեցուն, որժամ որ ձեր հրամանները նոր անէր, բայց առաջ քան զայս մեր տեղիս վանքի ռաղամները տված էք, վասն այնորիկ սպասեցի մերն հանել, յետոյ թէ ձերն տալ, տեսայ որ շատ դժուարաւ գլնի, հնարեցի այսպէս. վերջին րաղամումն գրել տվի, թէ որչանք որ րաղամ եւ սաւատ լինի ֆռանկաց ձեռն, ամենեքեան հաստատ են, որ այս խօսիւքն ամեն րաղամներն հաստատ գլնի, այլ ոչ է պարտ նորել։ Եւ Է (7) րաղամն, որ նոր հանեցաք, ամէնն սաւատ արի եւ պարօն Տօմինիկոսի ձեռօվն ղրկեցի ձեր հրամանուց ղուլուղն, որ այդ գրերօվն ձեզ փոքր ինչ հանգստութիւն լինի։ Մի վախէք, պինտ կացէք, եթէ չէ հնարզանդի ձեր մեծաւորն, շուտօվ աստ արաշչիք մեզ։ Եթէ հանգստութիւն ճարէք, գրէք մեզ, որ մին էլ փող չը խարճեմ միւս րաղամներուն, քանզի եթէ ոչ լսեն, դոցա, ոչ լսեն այլում, քանզի րաղամն բանեցնօղ պիտի. տեսնուք, որ շատ լաւ րաղամներ են։ Հիմիկս պիտիմ սկսեմ ձեր երկու րաղամն նորել՝ մինն մալի ջահթին համար, որ յաւել չառնուն եւ մինն՝ որ Գուզնուտի խարճն չառնուն։ Եւ այս ղրկած րաղամին համար Բ (2) թուման տվի, փոքր խարճերուն համար եւ չորս ապասի սաւատի համար, պալքի հարիւր թումանի մեծամեծք ինձ վրայ, զատ զմեր աշխատանքն, էխտիարն ձերն է, եւ փողն ողորկէք, եւս էլ փող պիտի ղրկէք, որ ձեր 2 րաղամն նորել տամ։ Եւ այլ մեզ ոչ մոռանաք աղօթից։
      
       Ամենախոնարհ ծառայից ծառայ Էլիաս
       Այս գիրն գրեցի Ապրանիու գեղին քահանայից եւ պարոնաց, կնքեցի, տվի Տօմինիկոսին, որ տանի։ Օգոստոսի 20։
      
       20. Սեպտեմբերի 20։ Ապրաններու եւ ամեն ֆռանկ գեղարէնքիցն մեծաւորաց ֆռանկաց մին գիր էկաւ՝ իրանց նեղութեան մէջ լինելն եւ այլք շատ բան։
      
       23. Սեպտեմբերի 21։ Ես Ապրաններու մեծաց եւ քատխուտայոց մէնէ գիր էկաւ ապրանեցի ղասիտ Սարգսի ձեռօվն, գրել են թէ՝ Ձեր ղրկած րաղնմներն անց չը կացաւ եւ այլք շատ բանք։