Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
76. ԵՂԻԱՅԻ ՆԱՄԱԿԸ ԳԱՖՏԵԼԻՆ ԵՎ ՄԱՄԱՋԱՆԻՆ
       (1722 օգոստոսի 10)
       29բ N 2. Պարոն Գաֆտել եւ պարոն Մամաջան
      
       1722 օգոստոս 10. Թարվէզ։
      
       Գիտութիւն լիցի ձեր հրամանուցտ, որ էստի յառէջ ձեզ մին գիր գրեցի իմ էհուալիցն ղարսեցի Տաքտեղ օղլուն ձեռօվն եւ այնու ծանուցի ձեզ թէ՝ ԺԵ (15) թուման պարաթ արի ձեզ վրայ, գիտեմ, հիմի տված գլնիք։ Յորժամ փողն տաք, պարաթ առէք եւ յետկուսն ձեռք դնել տաք Տեքտեղ օղլուն եւ պարաթն լաւ պահէք, որ մեր հսապումն անց կացնէք։
       Էս թղթաբեր Քրիստեսեայն ինձ մին գիր բերեց աղիցն, որ գրել է թէ՝ 3 նավ մեր սարքարին համար Պանկալու դուս է էկել, յոյս ունիմ, որ հիմիկս Պանտար հասած կլնի։
       Եւ յերեկի օրն ղասիտ Այվազն էկաւ Պալապու , աղին շատ գիր բերեց։ Եւ գրեցին թէ՝ 3 նավ ապրանք եւ 9 նավ կռվի գալիս են Պանտար մեր սարքարին համար շահին քօմակ։ Այս խապար մեք լսելօվ շատ ուրախացաք, գրեցի, որ դուք էլ ուրախանաք եւ մեր ամէն բարեկամք։ Անճախ աստուած աղաչեցէք, որ շուտօվ Մահմուտն վարթարաֆ լինի։ Շուտօվ ապրանք գու գա տեղս, որչանք որ կարենամ ծախել։
       Տեղիտ էհուալէն մեզ գիր պակաս չանէք, համ գրեցէք, թէ՝ վրաց ղօշունն գու գա՞յ, թէ ոչ, եւ ես էլ ձեզ գիր պակաս չեմ անել տեղիս ամէն էհուալ էն։
       Երբ որ լսեմ թէ՝ Մահմուտն վարթարաֆ էլաւ, շուտօվ ձեզ ղասիտ կողարկեմ, որ գաք տեղս։ Համ մուղիաթ կենաս՝ ինչ խապար որ օսմանլուիցն լսես ինձ գրես։
       Եւ փոքր ղազի թեպուր ղրկես , ղալամ չունիմ։ Եւս բանիւ իմօվ ողջոյն տաս պատրիներին եւ ամենայն բարեկամաց մերոց
      
       Ծառայ Էլիաս
      
       Այս գիրն գրեցի եւ տվի գօրեցի Յենկոյի որդի Քրիստէսին, որ նայ տանի Թիֆլիս, տայ Մամաջանին կամ Գաֆտելին։ Օգոստոսի 10։