Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
|| Սիրելի եխպայր Արութինիտ եւ Սահակիտ
      
       1718 ապրիլ 7. Թարվէզ։
      
       Ներքո գրեալ ծառայէս ծանուցումն լիցի վերո եխպօրտ իմո. որ էս գրօվն Դ (4) գիրն, գրում եմ հարմանուցտ, քեզանէ մին ջուղապ չեկաւ, եւ քանի զատ ապսպրեցի, չի ղրկեցիր. ասեմ թէ գրերն քեզ չի հասաւ, այնպէս մարթու հետ չեմ ղրկել, որ կորչի, թէ ասես, եկող չը կա՝ տեղս գալօղն անպակաս է։ Չեմ գիտել ի՞նչ բան անց կացաւ, խնդրեմ սիրելի, առաջի գրերումն ինչ որ ապսպրել եմ, Յիսուսի խաթէրն, ամէն առնուս, դրկես։ Յոյս ունիմ, որ մինչի էս գիրն քեզ հասնիլն, ղրկաց լինիս։
       Եւ էս գիրն որքու հրամանուցն կու հասնի, Գ (3) Հալապի ալ ինկլիսու մահուտ եւ Գ (3) Հալապի կուշտ կանանչ լինի, խիստ լաւն, քանի որ կառնուս, ղապուլ է, զեր[ա ] Պալէօզին համար գուզեմ։ Կուշտ կանանչն, որ ուզել եմ, տեղս փանզարհարի կասեն, հ[ա]լր[ա]թ, էս Բ (2) ռանկ ալ եւ կուշտ կանաչ մահուտն, հ[ա]լպ[ա]թ շուտով, ողարկես։
       Եւ էս շաթրն որ քեզ կու հասնի, մինն թուրք եւ մինն հայ է, էս թուրք շաթրին լաւ մեհրիպանութիւն անես, անուն Մհմուտ է եւ էն մեկել հայ շաթրն յետ գու գա՝ Մհմուտն Հալէպ գնա. էս հայ շաթրին Ղ (90) ղուռուշ նոր չօլաթա տաս եւ մին գիր առնուս քու գրի մէջն դնես, ղրկես։
       Քուռչի սայի մկրտիչն թէ տեղդ լինի, ինձանից շատ բարեւ արա, թող էս Մահմուտին շաթրին հետ գնա Հալէպ, գայ տեղս, իրան րազի կանեմ։ Թէ որ Մկրտիչն տեղտ չի լինի, հալպաթ աստուծոյ խաթերն, մին ուրիշ լաւ սայի ճարես եւ էս Մահմուտ շաթրին հետ ղրկես Հալապ, գերա էս Մահմուտ շաթրն ճամփա չի գիտել, պիտի որ մին լաւ գիտուն սայիյի ճարես։ Մին օրէն աւել չի պահես, ղրկես գնան։ Մին էլ քու ճարած սայի փող ուզէ, մին խարչլուխ տաս, ձեռացէն գիր առնուս, ղրկես տեղն, որ որժամ գայ Թ[ա]ր[վ]էզ, հ[ե ] սապ անեմք, ինչ որ փող պէտք լինի, թէ առաչի գրաթ եւ թէ հիմիկվան գրած զատերուս համ[ա]ր։ Մեր տեղտ աշնա աճմներ կան, նրանցից առ, խարճէ։ Ինչ որ գրել եմ, վրաս պարթ արա պազրկանի հսապօվ, ղապուլ է։
       Եխպայր, չի լինի թէ ինձ ամաչեցնես Պալէօզի կուշտն, զերա ուրիշ մարթու վրա պիտի գրէր, ես չի թողի թէ՝ ես մին լաւ բարեկամ ունիմ։ Ամեն բանն լաւ տեղն անես, ինշշալահ, Պալիօզէն քեզ խեր կու հասցնեմ։ Թէ էս բաներն որ քեզ գրեցի ամէնն տեղն անես, ուրիշ բան շատ կու լինի։
       ՆԱնայիս, մեզ հարցանօղ տօստերուն շատ բարեւ անես, շատ խօսք ունէյի գրելու, կարացի ոչ, չունի էս գրերն շուտօվ պիտի գնան, էնկից իմացիր, որ մօրս կարացի ոչ գրել։ Էլ ի՞նչ ասեմ, դուն գիտես, բաւեսցի իմաստութիւն քո։ Էս Բ (2) ղափանցի սայիներն որ քեզ կու հասնին, մին օրէն աւոել չի պահես, մէկի անունն Շահան է, մէկինն՝ Մկրտիչ, թէ որ մեր Քուռիչ Եսային տեղտ չի լինի, մին ուրիշ լաւ սայի ճարես, էս Շահանին հետ ղրկես Հալ[ա]պ, որ գնայ գայ Թարվէզ. ինչ որ դաստուրն է, աւելօվ րազի կանեմ։ Էս միուս Մկրտիչ սային յետ պիտի գայ, ինչպէս որ լինի, սրա հետ գրես, որ մեք իմանամ։ Առէջ Հալապու սայիքն ճանփու դնես, յետո էս մկրտիչն յետ ղրկես։ Այնպէս էս բանն տեսնուս, որ մարթ չիմանա։ Շուտօվ պիտի գնալ Հ[ա]լապ, որ գնացօղ Պալէօզին հասնի էս գիրն։ Քրիստոսի խաթերմ քու [ու]միտօվն ղրկեցի, մեզ սեւերես չանես. լիցի եր[կար ] կեանք, ամէն։
      
       Եխպօրտ ամենախոնարհ ծառայիցլ ծառայ Էլիյեաս Աստուածատուրեան։
      
       Էս կուշտ կանանչ ասած ռանկի մուստուռէն էս գրի մէջն է, ճանփէս, լաւ ռանկ լինի եւ մուստառին պակրաստ է։ Դուն մահուտ առ խիստ լաւ։
       Վերո գիրն մօհրեցի ապրիլ 8, ղրկեցի Էրզրմ ներքո գրերին հետ։