Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 4. Պատուելի պարոն Սէթ աղիտ ողջոյն
      
       1723 դեկտեմբերի 15. Ռաշտ։
      
       Յետ մատուցանելոյ ողջունիս իմոյ, ծանուցումն լիցի հրամանուցտ, որ քոյին սուրբ աղօթիւն հասանք Ռաշտ ողջ եւ առողջ։ Քեզ յայտնի է, որ ժամանակս գնալ չի լինիլ , վասն այն կսպասեմք առաջին մաւսումին։ Այն օրերն, որ մօտ էինք Թարվիզու յելնելո, թալիղաներն էկաւ, շատ աշխատանքօվ համամն զաֆթ արին, յատո որ փող պետք եղաւ, սկսանք յուզել ուստա Հատուցն, այն անիծածն ոտն յետ քաշեց , ո՜ւր է այն առաջի մարդիքն եւ այն խոսքերն, որ ասում էյին՝ «Մեր գլուխն կծախեմք, կու տամք հարիւր թուման, երկու հարիւր թուման խարճը, երկու օր զաֆտ անցկացուր մին անուան խաթրին համար, յետո թէ էլ յետ առնուն, հոգս չէ »։ Այս ամէն խօսքերն յետ կերան եւ յետս չոքան, մնացի անճար։ Մուհասիլն փող է յուզում, ես չունիմ եւ մարդ մին փող չէր տալ։ Հազար մուննաթօվ մին տաս թուման քալանթար Արութինիցն տալ տվինք մուհասիլին եւ մնաց այնք, որ մինին ձի էյի խոստացել, մինին՝ այլ եւ այլ ինքմին։ Քեզ յայտնի է, որ մեք աշքարա փող չէյինք կարել տալ եւ նոքա չէյին առնուլ, շուն Հատին հազար անգամ ասաց թէ՝ «Մինչի Ծ (50) թուման ռշվաթ տուր, ինձ ղապուլ է », յետո որ բանն գլուխ տարինք մեզ ստեց, մեք էլ դուռն բաղնիցն 29ա || կապեցինք, եկինք։ Մեզանից յետ գնացել է այն հալեւոր պատրու կուշտն, փախել է այն պատրին, հրաման է տվել, որ բանեցնէ։ Պարո՛ն, դուն լինիս իմ տեղն ի՞նչ կանէյիր. էտ դրիստա աշխատանքն ես քաշեմ, վատ մարդ ես դառնամ, իշխանաց մուննաթի տակն ես մնամ, փեշքաշն ես իրղար անեմ, ուրիշն հազր օղուլ պապասի լինի , էտ գլնի՞։
       Առաչի գրումն արզ արինք, մեզ գրեց Էհտիմալ Դօվլեն, թէ նոր թալիղա տվի։ Ահա մեր վեքիլ Պայրամն գու գայ ծառայութիւնտ, էտ նոր թալիղէն տաս իրան, որ գնա Թարվէզ, բաղնիցն մին լաւ սարաջամի դնէ։ Էտ բանն յայտնի լինի տաճկաց, ի՞նչ կասեն. Ո՛չ թէ միայն ձեր անունն, ամէն քրիստոնէից վնաս գլնի։ Վախենում էք, թէ մեք ուրիշ ֆիքր անեմք դաթար գվինք, որ մին ժամանակ մի անց կենա, բանն հնանան՝ հլպաթ տա, որ Մեհրալին քան զմեզ լաւ էր։ Բաւ է այսքան իմաստութեան քո։
       Քո հրամանուց նօքարն էկաւ տեղս, ոչ բերանօվ բարեւ գրեցիր եւ ոչ թղթօվ. թէ մեզ մոռացար, մեք քեզ չեմք մոռանալ, քանի որ կենդանի եմք։ Ողջ լեր ի տէր։ Մեզանից ողջոյն տուր օրտուին մեծաց եւ փոքուց, որք են մեր բարեկամ։
      
       Որ եմք խոնարհագոյն ծառա Էլիաս Մուշեխանց։
      
       Այս գիրն գրեցի եւ տվի վերո Արութինին, որ տանի շահի բանակն տայ ջուղայեցի ժամաշէն Սէթ աղին։ Դեկտեմբերի 15 կնքեցի, որ 17 - ումն գնա։