Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 1. Պարոն Եղիայիտ ողջոյն
      
       1722 օգոստոսի 10. Թարվէզ։
      
       Ծանիր պարոն, քո հրամանքտ մեզ գիր չը տվիր, հէմ գնալիս մեզ չը տեսար. խուպ դուն ողջ կացիր։ Անճախ քեզ կապսպրեմ, որ մեր խաթրին համար լաւ մուղիաթ լինես, համարիս թէ մեզ քու քսակէն կու պաղշէս։ Եւ կաղաչեմ, որ շուտօվ ինձ մին խապար ղրկես թէ՝ եղա՞ւ, 30ա || թէ չեղաւ, որ ես շուտօվ դոցա ֆիքրն տեսնում։ Եւ տեղիտ էհուալէն ինչ որ լսես, շուտօվ մեզ գերս թէ՝ Վրացտան ղօշունն գու գա՞յ Սպահան, թէ ոչ։
       Եւ բանիւ իմօվ ողջոյն տաս Փոնթօյանց պարոն Բէժան բէկին, պարոն Էլիզպրաին, պարոն Ամիրի որդի Յուսէփին, Քալամաչի Ներսէսին ախպօր Գաբրիէլին, թոխաթեցի Պաղտասարին, Չիթաղենց պարոն Մելքումին եւ այլ մեզ հարցանօղաց, մանաւանդ ամենայն ուղղափառ եխպայրց։
       Եւ նոր մին գիր էկաւ սպահանա եղիցն եւ գրել է թէ՝ Բանդարա ղասիտ էկաւ, 3 նավ Հինտիստանու յելէլ է ապրանքօվ մեր սարքարին համար, որ պիտի գայ Բանտար։ Եւ այսօր ղասիտ էկաւ Հալապու, նայ էլ լաւ խապար բերեց։ Աստուծոյ փառք, որ մեր բանն լաւ գլնի, որ տեղս շուտօվ ապրանք գայ։ Եւ այլ քո մին օրն հազար։
      
       Ծառայ Էլիաս Մուշեխ։
      
       Այս գիրն գրեցի եւ տվի վերո Քրիստեսիային, որ տանի Թիֆլիս տայ Ղարսեցի Տաքտեղ օղլի Եղիային։ Օգոստոսի 10։