Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
45. Մուսիու Պօռէկարիտ
      
       1722 յուլիս 29. Թարվէզ։
      
       Յուլիսի 21 գրեցի հրամանուցտ հոգեւոր տիր[ո]չ շաթրօվն հանդերձ մուսիու Գառտանի գրիւն, որպէս այս օրինակն, որ այս գրի մէջն, թէ նա կորչի, այսու իմասցես, զի ամենայն պէտքական բանն գրեցի, զոր ինչ անցաւ։
       Յուլիս 28 չափառ էկաւ Մարաղու ասելօվ թէ՝ Պլպաս քուրտն Մարաղի չորս դին պատել է։ Այսօր դիւանբէկին Թարվիզու ղօշունօվն եւ ամէն մահլի մարդօվն գնում է Մարարդու օգնութիւն։ Եւ այսօր ամէն օսմանցու վաճառականք գնացին, մնաց մին 2 մարդ, չը կարացին գնալ, քանզի պարտք ունէյին տալու։
       Այսօր վրացու չափառներն եկին տեղս, որ ասում են թէ Վախտանկ խանին համար թաճ ու թումար են տանում։ Եւ խապար բերին թէ՝ աղուանն դուս հանեցի ֆահրապատու, ուրախացանք , բայց չեմ գիտել ի՞նչ պատճառ էր, որ գիր չէիք գրել մեզ, որ ձեր որպէսութիւն յիմանայաք, քանզի կադոգին եմք յիմանալ։ Օվանէսի ձողն չը կարացի տալ, գիր տվի, որ շահօվնտամ դիպուկ ժամու։ Ձին ծախեցի մին թուման։
       Ես այսպէս ֆանտ կանեմ տեղս, թէ պէլքի միրզա Սումինի մօրիցն, ախպորիցն գիր առնում, թէ պարտն նոցայ հաճոյ է եւ քեզ վրա գիր գրելու կու տամ իրանց մօհրօվն, որ ձեռտ սանատ լինի, այսպէս յոյս տալօվ թէ՝ դուն տեղտ փող կու տաս, որ վէզիրութիւն առնուս նրա ախպորն համար։ Մին գիր գրել տվի եւ տվի հոգեւոր տրոչ շաթրին, որ Սպահան տայ աղայ Մումինին, քո գիրն նրա գրի մէջն[է ], մուղիաթ լինիս, առնուս յառաջ, քան գիրն աղայ Մումինին տալն, բանաս, քո գիրն առնուս։ Աշխատում եմ թէ մին այլ ուրիշ գիր գրել տամ, որ թէ մինն կորչի, մինն ձեռտ մնայ։ Քանզի պստի Մահմուտ շաթիրն Նաթանզու դէսն ինձ պատահեցաւ, որ մեծ գիր ունէր մուսիու Գառտանին վրայ, այսօր յետ էկաւ Մահմուտն, ասաց թէ՝ աղուանի ձեր[ն ] յընկաւ գրերեն եւ ինք փախաւ, մտաւ ջրի հորերն, յետ 3 աւուր յելաւ, էկաւ տեղս։ Բայց մուսիու Գառտանի գիրն ամբողջ բերեց, ուզեցի որ ղրկեմ, չը տվեց, փող է ուզում, 27բ || շատ աշխատեցայ, բայց մինչի այսօր Նաղին ապրանք չը բերեց, թէ դիւանբէկուն արզ անեմ, մնացածն էլ նայ կուտի, թէ ես բռնեմ, զօրութիւն եւ կարողութիւն չունիմ, մնաց այսպէս։ Իսկի մարդից մին փող կարել չեմ առնուլ, որ օր աւուր խարճեմ. ո՛չ առնօղ կայ, եւ ո՛չ տվօղ եւ՛ ոչ վաճառական. չորս- հինգ ջուղայեցի եւ չորս - հինգ վրացի կան տեղս, այլ մարդ չը կայ քարվանսարայներն, այսուհետեւ ի՞նչ պիտիմ անել։ Ինձ յիմաց անես շուտօվ եւ տեղիտ որպէսութիւն, զոր տէր Յիսուս ազատեսցէ զձեզ եւ զօրութիւն տացցէ զօրաց պարսից, որ շուտօվ յաղթեն իւրեանց թշնամին, զոր կամիմ։
       Եւ այլ ողջոյն կու տամ հրամանուցտ եւ այլոց ամենեցուն, մեծի եւ փոքու, զորս չեն մոռացել։
      
       Ծառայ խոնարհագոյն Էլիասն։
      
       Այս գիրն գրեցի եւ դրի վերոյ առաջի գրած օրինակիս հետ, որ ղրկեմ Սպահան, մնաց, եւս օրինակեցի եւ ներքո գրի հետ ղրկեցի Սպահան մուսիու Պօռէկարին, օգոստոսի 15, հաճի Կիլաքին։