Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
49. Պատուելի մուսիու Պօռէկարիտ
      
       1722 հոկտեմբերի 28. Թարվէզ։
      
       Էստից յառէջ գրեցի հրամանուցտ համատանցոց ձեռօվն ամէն որպէսութիւն տեղիցս։ Յետ[ոյ ] շատ խօսք ողարկեցի միրզա Մումինին կնկանն, բայց մի կատարեալ խօսք ինձ չը տվին։ Եւ գնացի աղայ Մումինի կուշտն, ասաց՝ Գրէ աղին, որ շահազատիցն մին մուհասիլ ղրկէ։ Գնացի միրզա Շէֆու կուշտն, նա եւս պատասխանն տվեց եւ ասաց թէ՝ Ես կնկանն հետ խոսեցայ, մին փող վիզ չեն առնուլ, մինչեւ որ մուհասիլ չը լինի։
       Եւ ահա միրզա Շէֆին մին քանի աւուր յետ պիտի գնա Ղազպին, եւ գուզէ ինձ տանիլ, քանզի գիտէ թէ դուն Ղազապին գու գաս։ Որպէս որ ես ասի, եւ այս գիրն նրան գրած է, անճախ ես քեզ կասեմ, թէ, որ գիտես, որ ողորդ Պասրա նավ յելել է, եւ թէ որ քեզ տեղն շատ շահ գլնի, գնաս. դուն գիտես թէ որ ճշմարիտն չես գիտել, ինձ այսպէս կթւի թէ գայիր Ղազպին 43ա || շուտօվ մին մուհասիլ ղրկէյիր տեղս, որ ես փողերն հաւաքեյի, եւ դու ապա թէ գնայիր Պասրայ, շատ լաւ գլներ, զերա այսպիսութենօվ էս ժամանակին մին փող առնուլ չի լինիր բուսուցանել։ Այս յերկրիս հիմի չուն լաւ գիտես, լաւ մտածէ քու օգուտն , զոր ինչ աստուած տնօրինէ, այնպէս արայ։ Եւ ես կսպասեմ այս գրի պատասխանին, որ տեսնում ի՞նչ կամիս առնել, որ ես յիմանամ քու կամքն, եւ ինձ ի՞նչ ճանփա կդնես, որ անեմ։ Քաղաքիս խանն այսօր յելաւ, որ գնա Սպահան եւ իրան տեղն նայիպ կարգեց իւր մարդն։ եւ այսպէս աւարտեմ զբանս։
      
       Պարոնիտ ծառայ ամենախոնարհ Էլիաս Մուշէք։