Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
3. Դեկտեմբերի 27 մին բանաւուշ քիսակօվ երկու գիր էկաւ Ֆօմինու վերո վեզիրիցն, թուղթերն կնքած եւ քսակն առանց կնիք, մինն միրզա Յուսֆի գիրն է, միուսն՝ Կասակարու նոր նայիպ Իսմայիլ բէկի գիրն էր։ Վեզիրի գրի թարգմանութիւն է այսպէս.
      
       Բարձր եւ մեծ տեղաւորք պատուելի եւ մեծ աստիճանաւորք քրիստոնէյից գերագոյնք մեծագին ֆռանք պատրիներուտ մութարիֆ օլան թաքալուֆաթներիցն յետ զարդարել թերն զարդարեց զայս, որ այժմուս մեծագին բարձր աստիջան շատ հաւատարիմ Իսմայիլ բէկ Կասկարու այժմուս նայիպն մին ուռուս 34բ || բռնել էյին ծօվեզրի պահանքն առել էյին ձեռիցն եւ ղրկել են տեղս, ես էլ ղրկեցի Ռաշտու տարուղու Մահատ Ղաբում բէկն կուշտն, որ ձեր կուշտն բերէ, բարեկամութեան ճանփեն այս է, որ շնորք անես եւ այս ուռուսն ղրկես իրանց սարտարի կուշտն եւ յանցնես նմայ, որ մէջտեղն բարեկամութիւն եւ միութիւն ամուր լինի եւ աւերու բարեկամութիւնն, որօվհետեւ հարկ էր էս երկու խօսքն գրեցինք հանապազ ծառայութիւն որ լինի, մեր կողմն գրես ղրկես, որ էն ղուլուղն աւարտ անեմք եւ բարեկամութեան դաշտն առաջ գայ, օրերտ լինի ըստ կամաց քոց։
       Մեծագինք, էս բանն մեծագին սարտարին ծանուցանէք՝ թէ մեք նրանց սերտ բարեկամութիւնիցն ջոկ ուրիշ միտք չունեմք, թագաւորի հրամանն էլ այսպէս է, որ բացի բարեկամութենից ջոկ բան անօղ չեմք, էս խոսքերս էս բաներս բարեկամութեան ծառի պտուղն է, եթէ այլ իմն կերպ լինէր, ուրիշ կերպ էր լինել եւ ողջոյն։
      
       Կնիքն է. Իլահի ազ լութվի թու Յուսուֆ Ազիզ աստ