Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
37|| Յունիս մինն գերո իմ գրած շաթրն եկաւ. որոյ անունն է Սուլթան Ղուլի, այս գիրն բերեց Ղազպինու աղիցն. որ թարգմանի այսպէս։
       Իմ նմրա 28, 29 եւ 30 գրիս պատասխանն։
       Պարոն, (2) գիր քեզ գրեցի, մինն 27 մարտի ամուցն, միւսն, ապրիլի չորսիցն. էս գրէրօվն հիմա դրի թէ՝ ինչպէս պիտի անէյիր եւ քեզ իմացուցի որ Բ (2) կազ կէս սեւ մահուդ եւ նօվն։
       Էս գիրն որ գրեցիր ապրիլի Ե (5), ինձ գրեցիր թէ մօլս Իսմայիլն գրել էր քափիտանին, որ նրա աւատացնէ, որ ինձ Թարվէզ կը ղրկէ, եւ թէ որ քափիտանն հաճել է, ամա հիմի մօլա Իսմայիլն աստուծոյ քուշտն խալաթ կառնու էս վնասին համար, որ քեզ տվեց. թէ որ մարդիք մեր դատաստանն լաւ չարին, աստուած արաւ մեր դատաստանն՝ նրան էս աշխարքէն բառնալօվ, որովհետեւ այնպէս է որ աստուած մեզ մեծ ողորմութիւն շնորհեց մեր մեծ թշնամոյն մեզ պրծուց. պիտի որ յոյս ունենանք որ յուրիշներիցն էլ մեզ պրծացնէ, եւ կամ նարանք ցածցանէ։
       Նորանք որ դժարութիւն արին մեզ տալ, ինչ որ միրզա մումինն պիտի տայր, հիմի դիժարութեան չեն գիտել անել, քանզի միրզա Մումինն Թարվիզ է եւ յոյս ունիմ որ շուտ մուղիաթ կու լինի մեզ տալու տալ տայ, զոր ինչ տալու են Թարվէզ։ Էլ ինչ որ քու ձեռացէն գու գա, կաշխատես առնուլ ուրիշներիցն, որ մեր տալու են, եւ թէ մին ուրիշ որ դիժարութիւն անէ տալու, իլթիմաս արի միրզա Մումինէն, որ քեզ օգնութիւն անէ էնչանք որ գիտէ առնուլ։
       Հաճի Հուսէյինիցն յուզեցի գիրն, ինչպէս որ ասիր թէ՝ մօհրել տվել է թայ թամպաքում համար, որ կար Մլթանի կուշտն, ամմա ինձ ասաց թէ՝ սուտ է, էս գիրն գրել չէ տվել, անճախ ինձ ասաց թէ չորս թայ թամպաքուն տվի Մլթանին որ մեր մահլի Պապեն տեղն է որ տվել է Մլթանին եւ յոյս ունեմ, որ դիւանին շահատւութիւն կու տա, թէ որ յուզես, մին գիր Հաճի Հուսէյինիցն քեզ ողարկում եմ, որ Հաճի Մահմուտ Քարզիմին վրա գրում է նրա ասելօվ թէ՝ քեզ տալ տայ էն թամպաքուն, որ Մլթանի կուշտն է։ Եւ թէ Մլթանըն էլի ինքար անէ, էս գիրը Հաճի Հուսէյինի գրած գիրն վկայութիւն կու տա եւ էն Մլթանին սուտ լինելօվ թամպաքույին վրա էլի էնենց սուտ կարեւին ուրիշ հսապի վրէն որ արինք։ Արզա անել յուզեցի յուրիշ թալիղա հանելու համար, ամմա ինձ ասին թէ՝ առաջինն հերիք է, որօվհետեւ այսպէս խանն քաղաք գալն է բաց արզ արա. նար տալօվ թալիղեն եւ դիւաթտարի գիրն եւ հալպաթ, որ հաճի Մախսում խան բեկն էս շնորքն քեզ կայնէ։ Շատ բարեւ կանես ինձանից եւ նրա կասես թէ՝ էն ժամանակն որ Թարվէզ նստեմ, նրան նշանց կու տամ, անշնորք չեմ։
       37բ || Ինչպէս որ յահ կայ թէ տիֆտիկն փթի թէ յաւել պահես, նայ լաւ իստակել կու տաս եւ էն կու ծախես քանի յաւել գնօվ որ կարես էն պատճառին, որ Նաղին կարաց ոչ փող տալ մղտսի Սարքսին, էսա որ ինքն կարօղ չէ դուսիցն առնուլ, որօվհետեւ այսպէս է, նրա օգնութիւն կու տաս, որ առնելիքներն առնու որ պարտ են։ Եւ նրա կասես որ շուտ փող տայ մղտսուն եւ ինձանից բարեւ կտաս։
       Թէ որ դեռ չես ղրկել ձին եւ Բ (2) թուրն , շուտօվ ընտունք մեզ ղրկես։ Էս փողերիցն որ միրզա Մոմինն քեզ կու տա, Ծ (50) կտաս մղտսուն, մնացածին լաւ լազի քաթան առնուս. պիտի որ շատ լաւն լինի, եւ շուտօվ ղրկես Սպահան։
       Էս գրի մէջն, որ դրել եմ, մին գիր է Մահմուտ Իպրահիմ չարվատար զանկանցի, որ նար տվել եմ Բ (2) սնտուկ, մին պօխչա, մին թուր որ Միրզա Մունինին է, մուղիաթ լինես, չարվատարիցն առնուս եւ տաս միրզա Մումինին։ Չարվատարին տվի Ծ (50) շահի, որ հըսապ անես միրզա Մումինին վրա, Զ (6) ապասի, որ տվի թուրն շինելու եւ ԴՌ (4000), որ մին չուխայի համար, որ հեսապ չարի Միրզա Մումինին հետ էն ժամանակն, որ հ[ե]սապ արի։
       Ամեն ապրանք ծախեցի, որ ինձ հետ բերել էյի, լաւ գնօվ ծախեցի, անճախ Լ (30) թումանի ապրանք մնաց, աստուծօվ, շու կու ծախեմ, որօվհետեւ այսպէս է, շուտօվ էստուց գելնեմ Սպահան գնալու եւ տեղն մին բան կու շինեմ մուսիու Գառտանին հետ։ Դուն որչանք որ կարես աշխատէ, որ մեր բաներն պրծնու Թարվիզումն, արայ, եւ թէ դիժարութիւն։ ճարես, շուտ ինձ խապար արայ, որ անեմ ինչ անել պիտեմ։
       Լսեցի թէ արապկիրցի Այվազն մին քանի աւուր Թարվիզու կանցնի Սպահան գնալու համար, ամմա ինչպէս որ նրա բնութիւն դժար է, տունդ չը պահես։
      
       Եւ ես եմ ծառա քո Պօռէկար։
       Ղազպին, 14 մայիս 1720։
      
       Պարոն, մին չափառ եկաւ Միրզա Մունինիցն, գանկատ արաւ ասելօվ թէ՝ լօթիպազար արել է, մուղիաթ կացիր, որ նրա հետ բան չունենաս, անճախ ինչ մեզ պարտ է, յուզես եւ կառնուս։ Էն ապրանքներն ամանաթ որ քեզ կու տայ։ Էն ժամանակն որ քեզ կու հասնի, Բ (2) սանտուղն պահես, թէ կարես։ Եւ էս գրերն թափշուրմիշ կանես յում որ պիտի հասնիլ։ Մին ապասի տվի շաթրին, որ նրա մուզտին վրա հասապ անես։ Պօղչան, որ միրզա Մումինին կտաս պատրիներուն որ տան միրզա Մումինին։