Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Սիրելի Մօվսէսիտ
      
       1718 ապրիլի 5. Թարվէզ։
      
       Ծանուցումն լիցի քեզ Մօվսէս, որ թէ իմանաս նովեմբ[ե]րի երեքիցն մինչի մարտի 24 Ծ (50) թուման փողհասուցինք ջուղայեցի պարոն Գրիգորին ղաֆայեթօվ, շահն հեսապ արինք թումնին ամսէն երկու շահի եւ կէսօվն, որ շահի ջամն ելաւ երկու թուման ԲՌԶՃԾ (2650) դին, ղապզն առի, ղրկեցի որ տեղտ հսապ անես սանատի վատիցն մինչի Նոյեմբերի մինն, հսապ արա, քանի որ անցել է, շահն տուէք։ Ամա թէ որ փողի սառֆ ուզէ , չի տաք, զերա մեր փողն ինչ որ առաւ, տեղս անէ, ասա թէ դու մեր տված փողն Թարվէզ յետ տուր, ես տեղս քեզ թազա տամ։ Էն երկու թուման ԲՌԶՃԾ (2650) դին շահիցն մեր բաժին ԺԵ (15) թումանին շահ կու հասնի ԶՌԷՃՂԵ (6795) դին, Մօսէսին ԼԵ (35) թումանին համար շահ կու հասնի մին թուման ԵՌԸՃԾԵ (5855) դին։ Ղապզըն տաք, սանատներն առնուք։
       Եւ այլ մին հակ ճոթն, որ խրիտ արի, դաֆտարն այս է, որ Թավրիզա գնօվն գրեցի.
      
      
       Վերո ապրանքն մին հակ կապեցի բարպնտի ջուլն քաչա 99960 խարճօվն ջամն էլաւ ԳՌ (3000) դին էլ տվի Շահպա || զին, որ ճանապարհին հակին վրա խարճէ, հսապն քեզ տայ։ Տվի Շահպազին Ժ (10) թուման ԳՌ (3000) դին։ Թ (9) թուման ԹՌԹՃԿ (9960) դինն հակին, խրիտի ջամն է, կմնա Շահպազին վրա ավելի փող՝ ԳՌԽ (3040) դին, որ հսապն քեզ տայ։
       Եւ էն առէջի Գ (3) թուման, որ պարաթ արել էյիր, տվի Գ (3) թուման, Գ (3) շահի Շահպազին։
       Մին էլ թէ Գրիգորն ուժ անէ, ձեզանից փող սառֆ ուզէ, ասէ թէ՝ սանատն ռէհի շահ գրած է, ղապուլ ], ամմա սանատումն գրած չէ թէ անցածին շահ տամ, ողորդ որ տեղս ռայիճ փող տուի, ամմա էս փողն առաւ յեօլպօռճի տվեց որ Շամախի թազա առնու շահօվն։ թէ խիստ չի լինի ղազպն, միք տալ, թող նա սանատն պահէ։ Մին էլ ես Ժ (10) թուման ԳՌ (3000) դինն, որ Շահպազին տվի, խրիտի համար, որժամ բեռն քեզ հասնի, ծախես. Ը (8) թուման մին ՌԺՃՀ (1670 ) դինն տաս Մօֆմռէլին, Բ (2) թուման, մին ՌԳՃԼ (1330) դինն ձեր պակրաստի փողիցն է դատումն քեզ, մայէն տաս Մօֆմռէլին եւ Բ (2) թուման մին ՌԳՃԼ (1330) դինն պակրաստի հեսապն քցես, մինչի էս գիրն քեզ հասնելն։ Թէ որ Ղեւոնդն չէ յելել, էս գիրն քեզ հասնելու պէս ղրկես ինչ որ գրել եմ, թէ խերօվ ճարվի, առնուս ղրկես։ Գիտեմ Ղեւոնդն յելած կու լինի տեղէտ։
       Էս գիրն որ գրում էյի, քու մին գիրն հասաւ, որ գրել ես թէ՝ մեզ տեղտ ինչ որ փող կայ, ղրկէ. մակար սանտո՞ւղն է, որ ղրկեմ, զանճիրին վրա մտիկ անող չի կայ։ Գրել ես թէ՝ գնամ Էրզերում։ Ի՞նչ բան ունիս Էրզրում։ Առէջ գրել էյի թէ՝ որ մահն թարփանմիշ լինի, եկ տեղս, թէ ոչ՝ մնա Շամախի։ Հաշթարխան մին փողի զատ մի ղրկել, թէ բարձերն գան, կու ծախեմ։ Դուն գրել ես թէ՝ ըէսն աղին է, կէսն մերն է։ Պա[ր]ղմին Մօվսէսն գրել է թէ՝ մին բաժինն աղին, մինն իմն, մինն Ղեւոնդին. երկուսիդ խօսքն ոյմիշ չաներ։ Գրել ես թէ՝ Սարքիսն կերթա. դուք չում արէք, վախում Սահակ բէկն կառնու։ Հալպաթ էս գիրն քեզ հասածին պէս թէ մահ լինի, ինչ որ շորեղէն զատ կայ, վեր առ, եկ, մնացեալ մանտր մունտրն լից մեց սանտուղ մէջն, դիր Մօֆռէլի կուշտն։ Մեր ԺԷ (17) թումանին սառֆն տեղս շինեցի, դուն տաս ոչ։
       Ահա Գրիգորի ղապզն էս գրի մէչն է, տաք Արութէնին, թամասուկն կարթաք վատեյէն, յետ մինչի նոյեմբ[ե]րի Գ (3), ինչ որ անց է կացել, հսապ արա, շահն տուր, սանատն առ. երկու ղապզ է, մեկելն էլ ուրիշ քարվանի հետ կողարկեմ, որ տաս նրանց։
       Գասպարի զրմութներէն ինձ մին խապար արա թէ՝ ի՞նչ ուրիշ արիր։
       Թոխ[ա ] թցի պարոն Սարքսին , Արութենին, Պետրոս չելեպուն, Յօհանին, Շահանին, թիֆլիսցի պարոն Մելքոնումին, եւ այլ մեզ հարցանողաց շատ բարեւ անես։ Ողջ լեր։
      
       Եխպօրց ծառայ Էլիյեաս
      
       Այս վերո նմր 25 գիրն մօտրեցի ապրիլի 7, վերո բարօվագրիս միչի ապրանաց դաֆտարն ջոկ դաֆտար արի եւ գրի մէջն դրի եւ ջուղայեցի Գրիգորի որդի Սուլթանումիէն առած Ծ (50) թմնի պարաթն էլ դրի էս գրի մէջն, մօհրեցի տվի թօխաթցի Ասլանի որդի Շահպազին եւ վերո Մօվսէսին նմրա 30 գրի պատասխանն գրեցի էս գրումն։