Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 8 Սիրելի հայր իմ եւ եխպայր պարոն Յուսեփիտ
      
       1720 սեպտեմբերի 27։
      
       Գիտութիւն լիցի հրամանուցտ, որ քո հրամանուց օգոստոսի 29 գրած նմր 12 գիրտ հասաւ ձեռամբ շաթրօվ սեպտեմբերի 27։ Առաչի Բ (2) գիրն պատասխանն գրել եմ սեպտեմբեր Ձեր ամենայն բանին համար գրեցի Ղազապին ֆռանսուզ էլչուն, եւ պատրի Բեռնարտոսն էլ գրեց, հանդերձ ձեր գրերիւն ղրկեցինք Ղազարին սեպտեմբերի 24։ Ամմա խապար առինք, որ շահն յելաւ Ղազապինու դէպի Թէհրան, էլչին մնաց Ղազպին։ Աստուած տար , որ յառաջ քան էլչին ղազապինու դուս յելնուլն մեր գիրն հասնէր, որ քանի շահին մօտ էր մին բան շինէր։ Բայց ես կասեմ ձեր հրամանուցն, որ սակաւիկ մի հաբերէք՝ թէ յուշ է թէ շուտ աստուած մեր բաներն շատ առաւել լաւ կու լինի, քան թէ ձեր խորհածն։
       Սեպտեմբերի 19 Սպահանու մեր շաթրն էկաւ, տղերքոնցմէ գիր չունէր, պատճառն որ պուլուճն Սպահանու չորս դին կողոպտելով տանում է, մինչ որ ինկլիսի մեծ պարխանեն զարկին, տարան հանդերձ ուրիշ ազգի ապրանքօվն։ Սպահանա երկու աղաճ հեռու հինկ ինկլիս Ե (5) նօքարով հասան, թամամ ապրանքն պլուճի ձեռիցն բերին Սպահան։
       Յետո լսեցինք, որ այլ շատ ապրանք ճանփին կար եւ շատ էլ յահու յետ էյին դառնում գնում Շիրազ։ Գնացին Սպհանու նայիպիցն մարդ յուզեցին, որ գնան ինկլիսների ապանքն բերեն, պատասխանեց թէ՝ մարդ չունիմ, անճախ էս քաղաքն կարեմ պահել։ Այսպէս լսելօվ որչափ որ իւկլիս կար Սպահան, ողջ ուրանց նօքարօվն, եւ տօնլուղօվ էլ մարդ բռնեցին, մինչի ՃԾ (150) մարդօվ գնացին մինչի Շիրազ, որ ապրանք ունին, բերեն Սպահան։ Վասն այս պատճառիս յերկարեց գրերի պատասխանն։ Նմանապէս Ֆռանցիզի Էլչին, քանզի ամենեքեանն մնացին իւրանց ապրանաց ֆիրքրն քաշելն, ամմա յոյս ունիմ ամենազօր արարչէն, որ վերչն շատ լաւ կլինի։ 49բ || Շատ ժամանակ է որ գրեցին մեզ թէ՝ պարոն մունսինօռ Բառնաբայն հանդերձ պարոն Թաթեոսիւն եւ պարոն Մունիերիւն պիտի գային շահի կուշտն բան շինելու համար, քանզի երկու թագաւորի նամէ կայ, որ պիտի բերեյին շահին, եւ դառ եւս ոչ եկին։ Կարծեմ թէ՝ Սպահան բուլուճի գալուն համար այսպէս եղեւ, թէպէտ մեզ չը գրեցին, ամմա կարծիքօվ՝ այսպէս գիմանամ։ Զէրա 3 ամիս կար, որ Սպահանու մեզ գիր չէկաւ։ Այս նոր շաթրս որ էկաւ, ոչ ինձ գրեցին եւ ոչ սպահանա պատրիքն՝ այս պատրուն։ Ինձ ստիպել պետք չէ, ես շատ տրտմութիւն ունիմ ձեր վրա, երբ կը կոռանամ այսպէս մի կարծեք, ի՞նչ ասեմ, աստուած շինէ, աղօթից մի մոռաանայք եւ ես ոչ մոռացայց։
       Ժամագիրք եւ գօզլուք որ յուզել ես, կողարկեմ։ Եւ իմ գրաց նմրա 7 եւ այս նմրա 8 գրիս պատասխանն գրես։ Եւ բանիւ իմօվ ողջոյն տացցես՝ պարոն Սուփերիօր Յօւսեփ Մարիային, եւ պարոն Հերոնիմոսին, Յակոբ չելէպուն, պարոն Վարդանին։ Ապտուլ Մսեհ բէկին, եխպայր Պետրոսին եւ առհասարակ ուղղադաւան եխպայր մերոյ յոյջժ [ս]իրօվ ողջոյն տամ իբր առընթեր գոլ։ Մինչի գրոյս ողջ եմք ձերին սուրբ եւ մաքուր աղօթիւն, ապագայի տեառն եմ յանձնեալ։
      
       Որ եմ ձեր ամենախոնարհ ծառայից ծառա Էլիյեաս Մւշեխանց։
      
       Այս գիրն գրեցի իւր նմրա 12 գրի պատասխանն եւ տվի Մլթանի Տանային, որ նայ ղրկէ Գանճայ գանճայեցի քաթանչի տիրացու Յուսէփին։ Սեպտեմբերի 28։